Գյումրեցի պատանի շախմատիստները միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+4.09 oC

Գյումրեցի պատանի շախմատիստները միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած

16:25 28.02.2019

Գյումրիի շախմատի մարզադպրոցի սաները Նորվեգիայում անցկացված միջազգային մրցաշարից վերադարձել են մրցանակային տեղեր նվաճած: Սիմոն Թումանյանը գրավել է առաջին, իսկ Հայկ Մանուկյանը՝ չորրորդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել են 11 երկրի 100-ից ավելի շախմատիստներ տարբեր տարիքային խմբերում: Իսկ հրավերը Նորվեգիայի Կրագերո քաղաքից էր, որն անցած տարի դարձավ  Գյումրիի քույր քաղաքը: Միջազգային մրցաշարին գյումրեցի պատանիներին հրավիրելու նախաձեռնությունը եղել է Կրագերոյի քաղաքապետինը:

Նորվեգիայից վերադառնալուց հետո առաջին բանը, որ շախմատի մարզադպրոցի սաներն ու մարզիչներն անում են, միջազգային մրցաշարում անցկացրած պարտիաների վերլուծությունն է:  Վերլուծում են այն պարտիաները, որտեղ գյումրեցի պատանիները պարտվել են կամ ոչ ոքի խաղացել: 5 հաղթանակ, 3 ոչ-ոքի և 1 պարտություն. սրանք միջազգային մրցաշարում Հայկ Մանուկյանի արդյունքներն են, հանրագումարում նրա համար ապահովել են 4-րդ հորիզոնականը: Ինքն իրեն քննադատում է ու նշում, որ արդյունքներն ավելի բարձր կարող էին լինել, խանգարել է առաջին անգամ միջազգային մրցաշարին մասնակցելու լարվածությունը:

Իսկ Սիմոն Թումանյանին չի խանգարել ո՛չ լարվածությունը, ո՛չ էլ տարիքով իրենից մեծ մրցակիցները: 9 պարտիայից 7 ու կես միավոր է վաստակել ու առաջին տեղն է գրավել: Գյումրեցի պատանիները Նորվեգիայում խաղացել են նաև իրար դեմ: Վերադարձից հետո բացում են գաղտնիքը՝ այդ պարտիայում պայմանավորվել էին միավորները հավասար բաժանել:

«Որպես ընկեր՝ Հայկի հետ ոչ ոքի եմ խաղացել: Մեծ էր հոգեբանական տարբերությունը, մանավանդ առաջին տուրում, երբ խաղում էի այլ երկրների ներկայացուցիչների դեմ: Լարվածություն կար, հաղթահարեցի: Բացի Հայկից, մյուս մասնակիցների հետ լուրջ խաղում էի, որպեսզի հասնեի հաջողությունների, և ստացվեց»,- SHANTNEWS–ին ասել է միջազգային մրցաշարի 1-ին մրցանակակիր Սիմոն Թումանյանը:

Իսկ գյումրեցի աղջիկները գրոսմայստերների մրցաշարում են խաղացել: Դրա համար էլ մրցաշարային տեղ զբաղեցնելը նրանց համար դժվար է եղել: Մասնակիցներից Անահիտ Մկրտչյանի մրցակիցները հիմնականում տղաներ են եղել, իսկ շախմատում, ապացուցված է, որ տղաներն ավելի ուժեղ են: Բայց աղջիկներն էլ Նորվեգիայից ձեռքբերումներով են վերադարձել՝  բարելավել են իրենց անձնական վարկանիշային միավորները, ինչը շախմատիստի համար պակաս կարևոր չէ:

Առաջիկայում Գյումրիի շախմատի մարզադպրոցի սաները մասնակցելու են Շիրակի մարզի առաջնության եզրափակչին, ապա նաև Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարին, որի արդյունքներով էլ պայմանավորված է, թե ովքեր կներկայացնեն Հայաստանը Շախմատի եվրոպայի և աշխարհի պատանեկան առաջնություններում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասին

21:28 27.11.2024

Կամակատարն իրենք են իրենց մարիազախարովաներով. Արամ Սարգսյանը` ՌԴ հետախուզության հայտարարության մասին

Իշխանությունը կարծես հակված է խորհրդարանում ընդունել «Եվրաքվե»-ի նախաձեռնությունը և նոր թափ հաղորդել Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացին: Այդ մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկեց իր վերջին հարցազրույցի ժամանակ: Այս ամենի ֆոնին այսօր հաղորդագրություն տարածեց նաև ՌԴ ԱԴԾ-ն՝ նշելով. «Ամերիկացիները մտածում են՝ ինչպես թույլ չտալ Երևանին հեռանալ, այսպես կոչված, ժողովրդավարական ճանապարհից, նրանք ելքը տեսնում են Հայաստանում գործող իշխանության «ոչ […] ...

Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք  Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետ

21:20 27.11.2024

Տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Երևանցիների համար տրանսպորտային համակարգի բարելավման ծրագրի քննարկման նպատակով այցելել ենք Լոս Անջելեսի տրանսպորտի կառավարման կենտրոն։ Այս կառույցը շուրջօրյա վերահսկում է քաղաքը՝ տեսախցիկներով և լուսացույցներով, ինչպես նաև մատուցում է 52 ծառայություն՝ ավտոկայանատեղիների կառավարումից մինչև անվտանգության ապահովում։ Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել նմանատիպ կենտրոնի ստեղծմանը […] ...

ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta

21:12 27.11.2024

ՊՍԺ-ը ՉԼ հիմնական փուլում չի կարողանա հայտնվել թոփ-8-ում․ Opta

Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմենը» Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի արդյունքներով չի կարողանա դուրս գալ 1/8 եզրափակիչ, եզրակացրել է Opta վիճակագրական պորտալը։ Աղբյուրի համաձայն՝ ՊՍԺ-ի՝ լավագույն ութնյակում հայտնվելու շանսերը զրոյական են, իսկ փլեյ-օֆֆ փուլ դուրս գալը՝ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցնելը, կազմում է 55%: Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլի 5-րդ տուրի խաղում ՊՍԺ-ն նվազագույն հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»: […] ...

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

21:04 27.11.2024

Իրանը մտադիր է ուրանի հարստացման համար մի քանի հազար ցենտրիֆուգ գործարկել

Իրանը պատրաստ է գործարկել հայրենական արտադրության մի քանի հազար նոր առաջադեմ ցենտրիֆուգներ՝ ի պատասխան ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի վերջին որոշման, իր իսպանացի գործընկեր Խոսե Մանուել Ալբարեսին ասել է արտգործնախարար Աբաս Արաղչին։ Այս մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը։ Ըստ Արաղչիի, խոսքը վերաբերում է «հակաիրանական» բանաձևին, որն առաջարկվել է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի կողմից՝ ԱՄՆ-ի աջակցությամբ։ […] ...

ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

20:56 27.11.2024

ՆԳՆ-ԵՄ համագործակցությունը կընդլայնվի․ ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին

Նոյեմբերի 27-ին Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսին։ Նախարարը բարձր է գնահատել երկկողմ արդյունավետ համագործակցությունը՝ այն անվանելով ռազմավարական։ Արփինե Սարգսյանը նշել է փոխգործակցության արդյունքում կյանքի կոչված մի շարք նախագծեր, որոնք ընդգրկել են ինչպես նախարարության ձևավորման, այնպես էլ ենթակա ծառայությունների կատարելագործմանն ուղղված աշխատանքներ։ ԵՄ պատվիրակության ղեկավարը շնորհավորել է […] ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 28-ին

20:48 27.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 28-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 11։00-14:00 Սուվորովի փ․ 36-76 առանձնատներ, Սասունցի Դավթի փ․ 16-40 առանձնատներ, 11։00-17:00 Կորյունի փ. 7, 7/1, 21, 23, 23/37, 25 շենքեր, Աբովյան փ. 38, 40-48 շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 16, 18, 18ա […] ...

BACK_TO_TOP