13:18 28.02.2019
ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ: Ռեկտորը նշեց, որ այս հարցը պետք է հանգուցալուծվի.
«Ես ինքնակամ հրաժարական չեմ տա, եթե հոգաբարձուների խորհուրդը որոշի, ես կենթարկվեմ այդ որոշմանը: Ես անթույլատրելի եմ համարում բռնի կերպով այս ամենը անելը: Ես միջազգային կազմակերպությունների անդամ եմ և նրանցից ստանում եմ ազդանշաններ, բայց չեմ ասում, որ նրանք ինձ օգնեն: Երբեք մի´ հավատացեք, որ համալսարանը վատ կրթություն ունի: Մենք միջազգային ասպարեզում 2 ռեյտինգային համակարգերով գտնվում ենք աշխարհի համալսարանների 9 տոկոսում»:
Նա նշեց, որ համալսարանը հասարակության հայելին է, և հնարավոր չէ ունենալ սոցիալական խնդիրներ և ունենալ Հարվարդի համալսարանի մակարդակի համալսարան:
«Համալսարանում ինչ կուսակցության ներկայացուցիչ ասես աշխատում է: Ես կրկնում եմ` ինձ իմ սիրուն աչքերի համար չեն ընտրել ռեկտոր, ես բոլոր օղակներով անցել եմ, ես ունեմ փորձ: Ես այն միամիտ մարդը չեմ, որ համալսարանը չգիտի: Իհարկե, ես կունենամ թերություններ, համալսարանը ծանր հիմնարկ է, կա 3000 աշխատող և 17 հազար ուսանող: Եթե ես կարողացել եմ 13 տարի լինել այստեղ, ապա ինչ-որ բան ինձնից ներկայացնում եմ՝ որպես մասնագետ»:
Ռեկտորը նշեց, որ մի մասի մոտ կա վախի մթնոլորտ, մեկ այլ մասի մոտ տարակուսանք, սակայն ինքը երբևէ բռնապետ չի եղել և միշտ աշխատել է թիմով, ուստի, համալսարանը չնչին բյուջեի պայմաններում կարողացել է հաջողություններ գրանցել:
«Երկրի վարչապետը խորհրդարանի ամբիոնից կոչ է արել հարգել բուհերի ինքնավարությունը, սա ինձ համար աքսիոմա է: Արայիկ Հարությունյանի աշխատանքային պայմանագիրը ժամանակին ես եմ ստորագրել, ինձ դեկանն ասել է՝ լավ արաբագետ է, մենք էլ կարիք ունեինք: Ես ոչ մի բանի համար չեմ փոշմանում, և ինչ- որ լինում է, հօգուտ համալսարանի է»:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...