13:00 28.02.2019
ԵՊՀ հոգաբարձուների նիստի ավարտից հետո ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը խոսել է լրագրողների հետ.
«Երևանի պետական համալսարանը կուսակցական խաղերի, քարոզչության տեղ չի և չի եղել: Ես հավատացած եմ, որ այս հաստատությունը ապակուսակցական է, չի կարելի, դա անթույլատրելի է»:
Արամ Սիմոնյանն անդրադարձել է իր և Սերժ Սարգսյանի հարաբերություններին և նշել, որ իրենք ունեցել են խոսակցություն որպես ռեկտոր և հոգաբարձուների նախագահ:
«Չի՛ կարելի բռնությամբ լուծել հարցը: Ես արել եմ իմ ուժերի ներածին չափով այն, ինչ օգուտ է համալսարանին: Մարդ, ով ասում է` համալսարանը ճահիճ է, ուրեմն բան չգիտի: ԵՊՀ-ն երբևէ այսպիսի ֆինանսական կայունություն չի ունեցել , ինչպես հիմա: Մենք կուտակում էինք գումարներ բանկերում, որպեսզի այսօր ապահովենք կայունությունը: Տարեվերջին մենք ունեինք 750 միլիոն դրամից ավել դեֆիցիտային բյուջե, այսօր մնացել է ընդամենը 80-ը. սա՞ է վատ կառավարման արդյունքը: Իմ մեղքը որևէ քրեական գործի շրջանակներում չի ապացուցվի»:
Անդրադառնալով իր հասցեին հնչած 30 միլիոն դրամի մասին մեղադրանքին` նա նշեց, որ այդ քաղաքացին կոնֆլիկտային անձնավորություն է:
Ավելի վաղ հայտնել էինք` այսօր ընթացող ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ մի քաղաքացի մոտեցել էր ամբիոնին և ցանկացել ելույթ ունենալ, սակայն նրան թույլ չէին տվել` ասելով, որ նա խորհրդի անդամ չէ:
Քաղաքացին համառորեն ցանկանում էր ելույթ ունենալ` նշելով, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ կապված կարևոր հայտարարություն ունի անելու:
«30 միլիոն «քցել ա» ինձ, թող պատասխան տա»,- բղավել էր քաղաքացին և դուրս եկել դահլիճից:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...