Փաստարկներն իրավական տեսանկյունից խոցելի են. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Փաստարկներն իրավական տեսանկյունից խոցելի են. ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ

12:05 28.02.2019

Այսօր առավոտից մեկնարկած ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում հոգաբարձուների խորհրդի անդամ Արթուր Վաղարշյանը ելույթ ունեցավ և նշեց, որ իր ելույթը պետք է լինի իրավական վերլուծություն.

«Բևեռացվածությունը հասավ մեր համալսարանին, ակնհայտ ճշմարտությունն այն է, որ այս իրավիճակում մենք համալսարանին՝ որպես ազգային արժեքի, պետք է վնաս չտանք: Գոյություն ունի հարցի լուծման քաղաքական, բարոյական հարթություն: Մենք պետք է փորձենք համալսարանը հեռու պահել այս ամենից: Մենք ցանկացած որոշում ընդունելիս պետք է օրենքով շարժվենք»:

Նա նշեց, որ բոլորի նպատակը մեկն է, որ համալսարանը բարգավաճի. գրված փաստարկներն իրավական տեսանկյունից խոցելի են.

«Խնդիրը գործող ակտերի շրջանակն է. մենք ունենք հիմնադրամների մասին օրենք, ունենք նաև կրթության մասին օրենք և դրանցից բխող ենթաօրենսդրական ակտ՝ ԵՊՀ-ի կանոնադրությունը: Մենք այս օրենքների սիմբիոզի ձեռքը կրակն ենք ընկել: Դրսից ԵՊՀ-ն ճանաչվում է որպես հիմնադրամ, բայց ներքուստ այն որևէ առնչություն չունի հիմնադրամների մասին օրենքի հետ, այլ կարգավորվում է կրթության մասին օրենքով»:

Անդամը նշեց, որ հիմնադրամների մասին օրենքը կարգավորում է ԵՊՀ-ն արտաքին մասով, սակայն ներքին մասում կրթության մասին օրենքն է.

«Համալսարանի ռեկտորն ունի որոշակի երաշխիքներ: Մենք պետք է կարգավորվենք կրթության մասին օրենքով, ոչ թե հիմնադրամների մասին օրենքով: Ռեկտորի լիազորությունների վաղաժամկետ դադարեցում չկա, լիազորությունների դադարեցումը չի նշանակում, որ մենք չենք կարող ռեկտորին ասել` 2 ամիս էլ մնա»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP