Սպորտի դպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրոսյանի անունը կպահպանվի՞. հարց կառավարության նիստում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Սպորտի դպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրոսյանի անունը կպահպանվի՞. հարց կառավարության նիստում

11:42 28.02.2019

Մեկնարկել է կառավարության նիստը, որը վարում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: Նիստի մեկնարկին մինչ չզեկուցվող հարցերի փաթեթը քվերակության դնելը Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը հարց բարձրացրեց: Այն վերաբերում է երկու մարզադպրոցների միավորման արդյունքում Տիգրան Պետրսյանի անվան պահպանմանը: Մասնավորապես հետաքրքրվեց.

«Չզեկուցվող հարցերի հետ կապված` ի՞նչ է լինելու Տիգրան Պետրոսյանի անունը, որովհետև շախմատի տուն, շաշկու տուն միավորման արդյունքում Տիգրան Պետրոսյանի անունը դուրս է գալիս»:

Հարցին ի պատասխան` փոխվարչապետը ասաց, որ կոմիտեի նիստի քննարկումների արդյունքում որոշել են պահպանել Տիգրան Պետրոսյանի անունը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը հաստատեց:

Օրակարգի հաջորդ հարցը զեկուցեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Հարցը վերաբերում էր ընտրովի քաղաքական պաշտոններ զբաղեցնողների հետ համապատասխանությամբ աշխատանքային պայմանագրեր կնքելու ժամկետներին:

«Օրինակ, եթե բուհում դասավանդող մասնագետն ընտրվել է ԱԺ պատգամավոր, սակայն աշխատում է նաև բուհում, համատեղության աշխատանքային պայմանագրի ժամկետը որոշակի դարձնելու պարտադիր պայման չի առաջանա, այն կփոխվի միայն աշխատողի նախաձեռնությամբ: Գործող դրույթի համաձայն` բոլոր դեպքերում աշխատողի հետ կնքվում են որոշակի ժամկետով պայմանագրեր, ոչ թե անորոշ` նկատի ունենալով Աշխատանքային օրենսգրքով նախատեսված աշխատողների իրավունքների հավասարությունը. ընդունելի չէ միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների դեպքում տալ այս հնարավորությունը՝ որոշելու իրենց  հետ կնքվող համատեղությամբ աշխատանքային պայմանագրերի համապատասխան ժամկետով լինելը կամ կրճատելը: Ուստի, միայն ընտրովի քաղաքական պաշտոն զբաղեցնողների համար նախագծով նախատեսված բացառությունը նախատեսելը գտնում ենք ոչ նպատակահարմար, առաջարկում ենք նախագծով նախատեսված գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ»:

Առաջարկությունն ընդունվեց միաձայն:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

09:53 22.11.2024

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

Սպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:44 22.11.2024

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

09:35 22.11.2024

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:13 22.11.2024

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

BACK_TO_TOP