Շուրջ 4մլն դրամ վատնման եղանակով հափշտակելու համար քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Լեռնավանի դպրոցի տնօրենի նկատմամբ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+13.09 oC

Շուրջ 4մլն դրամ վատնման եղանակով հափշտակելու համար քրեական գործ է հարուցվել Լոռու մարզի Լեռնավանի դպրոցի տնօրենի նկատմամբ

21:39 27.02.2019

Լոռու մարզի Լեռնավան գյուղի դպրոցի տնօրեն Պայծառ Վարդանյանի նկատմամբ 2018թ. դեկտեմբերի 21-ին Ոստիկանության Սպիտակի բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով (Յուրացումը կամ վատնումը՝ առանձնապես խոշոր չափերով):

Քրեական գործը հարուցվել է նույն դպրոցի աշխատակից Գ. Գ.-ի հաղորդման հիման վրա: Հաղորդումը 2018թ. նոյեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազին էր ներկայացրել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

Գ. Գ.-ն հաղորդման մեջ նշել էր, որ Պայծառ Վարդանյանը որպես գիշերային պահակ աշխատանքի է ընդունել եղբոր հարսին, ապա՝ եղբոր կնոջը: Երկուսն էլ աշխատանքի չեն գնացել:

Բացի դրանից՝ նա աշխատավարձեր է վճարել ուսուցիչների, որոնք աշխատանքի չեն գնացել և ատեստատներ է տրամադրել աշակերտների, որոնք դպրոց չեն հաճախել: Գ. Գ.-ի փոխանցմամբ՝ մյուսների աշխատավարձերը բարձրացնելուն զուգահեռ իջեցրել է իր և նույն դպրոցում աշխատող քրոջ՝ Ն. Գ.-ի աշխատավարձերը, անհարգալից վերաբերմունք է դրսևորել իրենց նկատմամբ:

Այդ վերաբերմունքի պատճառը, նրա պնդմամբ, իրենց իրավունքների պաշտպանությունն իրականացնող ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանի՝ իրենց վերաբերյալ փաստաթղթեր ստանալու՝ տնօրենին ուղղված հարցումն է եղել:

Պ. Վարդանյանը ամիսներ շարունակ խուսափում էր ստանալ փաստաբանի հարցումները, և դրանց պատասխանել է միայն այդ հարցով վերադաս մարմիններին ուղղված բողոքներից հետո:

ՀՀ ոստիկանության Սպիտակի բաժնի ավագ օպերլիազոր Ե. Դանիելյանը, քննարկելով տնօրենի ապօրինությունների վերաբերյալ Գ. Գ.-ի հաղորդումը, պարզել է, որ Պայծառ Վարդանյանը 2014թ. սեպտեմբերի 24-ին որպես գիշերային պահակ աշխատանքի է ընդունել իր եղբոր հարսին, իսկ 2015թ. ապրիլի 29-ից՝ եղբոր կնոջը: Երկուսն էլ աշխատանքի չեն գնացել, իսկ նրանց աշխատավարձերը, հարսի մասով՝ նաև նախածննդյան և հետծննդյան նպատակային արձակուրդի վճարները (ընդհանուր՝ 3.963.615 ՀՀ դրամ) ստացել է տնօրեն Պ. Վարդանյանը: Այսինքն՝ Պ. Վարդանյանը վատնման եղանակով հափշտակել է այդ գումարը:

Հարուցված քրեական գործն ուղարկվել է նախաքննության:

Հավելենք, որ Պ. Վարդանյանն աշխատանքից ազատել է իր ապօրինությունների մասին բարձրաձայնող Գ. Գ.-ին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոտ 450 քուրդ զինյալներ լքել են Հալեպը. Al Arabiya

11:32 05.04.2025

Մոտ 450 քուրդ զինյալներ լքել են Հալեպը. Al Arabiya

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ​​ուժերի» (SDF) շուրջ 450 մարտիկ ուրբաթ օրը լքել են Սիրիայի Հալեպ քաղաքի հյուսիսում գտնվող Աշրաֆիա և Շեյխ Մակսուդ շրջանները՝ համաձայն Սիրիայի անցումային կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածության։ Այս տվյալները աղբյուրներին հղումով հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։ Նրանց տվյալներով՝ SDF-ի մոտ 450 մարտիկ լքել է Հալեպը՝ տարհանված աշխարհազորայինների առաջին խմբի կազմում։ Համաձայնագիրը նախատեսում […] ...

Մեքսիկայում հայտնաբերվել է թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը

11:20 05.04.2025

Մեքսիկայում հայտնաբերվել է թռչնագրիպով մարդու վարակման առաջին դեպքը

Մեքսիկացի բժիշկները Դուրանգո նահանգից երեք տարեկան աղջկա մոտ թռչնագրիպ են հայտնաբերել, ինչը երկրում առաջին դեպքն է։ Այս մասին ասվում է Մեքսիկայի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։ «Առողջապահության նախարարությունը հայտնում է Մեքսիկայում թռչնագրիպի A (H5N1) առաջին դեպքի մասին, որը տեղի է ունեցել Դուրանգո նահանգում բնակվող երեք տարեկան աղջկա մոտ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր»,-նշել են գերատեսչությունում։ Նրանք […] ...

Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

11:09 05.04.2025

Պաշտոնական այցով Հայաստանում էր Վիետնամի Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով ապրիլի 1-ի երեկոյան պաշտոնական այցով Երեւան է ժամանել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը: Այս մասին հայտում են ԱԺ-ից։ «Հանդիպումների շարքը սկսվել է Ալեն Սիմոնյանի եւ Վիետնամի ԱԺ նախագահ Չան Թան Մանի առանձնազրույցով, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Կայացած հանդիպումների առանցքում են եղել միջխորհրդարանական համագործակցությանը, բարեկամական խմբերի […] ...

Axios. Նեթանյահուն ծրագրում է հանդիպել Թրամփի հետ Վաշինգտոնում ապրիլի 7-ին

11:00 05.04.2025

Axios. Նեթանյահուն ծրագրում է հանդիպել Թրամփի հետ Վաշինգտոնում ապրիլի 7-ին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ծրագրում է երկուշաբթի օրը այցելել Վաշինգտոն՝ հանդիպելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ հղում կատարելով սեփական աղբյուրներին։ Կողմերը կքննարկեն ԱՄՆ-ի սահմանած ներմուծման մաքսատուրքերը, Իրանի միջուկային ծրագիրը եւ Գազայի հատվածում տիրող իրավիճակը։ Axios-ը նշում է, որ ճանապարհորդությունն, ի սկզբանե, նախատեսված էր ապրիլի կեսերին: Պորտալի զրուցակիցները հայտնել են, […] ...

Ցրտահարություններ չեղան և չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան

10:52 05.04.2025

Ցրտահարություններ չեղան և չեն սպասվում․ Գագիկ Սուրենյան

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այս տարվա ամենալավ կողմը՝ ցրտահարություններ չեղան և չեն սպասվում»։ ...

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում STARMUS-ի կողմից կազմակերպված միջոցառումներին

10:47 05.04.2025

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում STARMUS-ի կողմից կազմակերպված միջոցառումներին

Ապրիլի 1-ին և 2-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը ներկա է գտնվել Քենեդի կենտրոնում «STARMUS»-ի կողմից կազմակերպված միջոցառումներին։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Ապրիլի 2-ին տեղի է ունեցել «STARMUS VI» ֆիլմի ամերիկյան պրեմիերան: Նախքան ֆիլմի պրեմիերան «STARMUS» փառատոնի համահիմնադիրներ և «STARMUS VI» ֆիլմի պրոդյուսերներ Գարիկ Իսրայելյանը և Թոդ Միլլերը հանդես են եկել ամփոփ ելույթներով՝ ներկաներին […] ...

BACK_TO_TOP