16:41 27.02.2019
Բաքվում մեկնարկել է Վրաստանի նախագահի երկօրյա պաշտոնական այցը: Օդանավակայանում Վրաստանի նախագահին դիմավորել են Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը, երկու երկրներում հավատարմագրված դեսպաններն ու ուղեկցել նրան նախագահի նստավայր:
Ադրբեջանի «Զագուլբայի» նախագահական պալատում կայացել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի պաշտոնական ընդունելությունը: Երկու երկրների առաջնորդների առանձնազրույցից հետո հանդիպումը շարունակվել է ընդլայնված ձևաչափով: Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցության առաջնահերթությունները:
Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ալիևը շնորհավորել է Զուրաբիշվիլիին նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ կարևորելով ընտրություններից հետո կարճ ժամանակ անց այցելությունը Բաքու:
«Դեմ առ դեմ հանդիպմանը մենք քննարկեցինք տարածաշրջանային հիմնախնդիրները, երկկողմ և բազմակողմ հարաբերությունները, և ևս մեկ անգամ տեսանք, որ յուրաքանչյուր հարցի շուրջ մեր տեսակետները համընկնում են: Վստահ եմ, որ այս այցը կարևոր քայլ կլինի մեր երկրների հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Ադրբեջանն ու Վրաստանը բարեկամ երկրներ են, և մենք միասին բազում հարցեր ենք լուծել: Մենք համատեղում ենք այնպիսի ծրագրեր, որոնք կարևոր են մեր երկրների և մայրցամաքի համար»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Իր հերթին Վրաստանի նախագահը, կարևորելով երկկողմ հարաբերությունները,նշել է, որ տարածաշրջան իր առաջին այցը կատարել է բարեկամ երկիր:
«Միասին վերադարձրեցինք մեր անկախությունը և վերջին տարիներին միատեսակ ողբերգություններ ունեցանք: Եվ այսօր մենք միատեսակ վերապրում ենք այն, ինչ նշանակում է գրավյալ տարածքներ, երբ ձեր երկրի տարածքային ամբողջականությունը դեռ չի վերականգնվել… չնայած այս ողբերգությանը, մենք կարողացանք ամրապնդել և զարգացնել մեր պետությունները, զարգացնել տնտեսությունը և շարունակել մեր ճանապարհը որպես անկախ երկրներ»,- հայտարարել է Սալոմե Զուրաբիշվիլին: Միաժամանակ Զուրաբիշվիլին մեսիջ է հղել Ադրբեջանին, որ բարեկամությունը՝ բարեկամություն, սակայն պատրաստ են լուրջ քայլել գործարկել երկու երկրների սահմանազատման հարցերում:
«Մեր բարեկամությունից ելնելով` որոշել ենք ցուցմունքներ տալ սահմանագծման հանձնաժողովին, վերականգնել աշխատանքը և վերջապես հաստատել Վրաստանի և Ադրբեջանի համատեղ սահմանը: Դա պետք է լինի միավորման, այլ ոչ թե տարանջատման սահման»,- ասել է Վրաստանի նախագահը:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Զուրաբիշվիլիի այցի նպատակն Ադրբեջանի հետ ռազմավարական գործընկերության զարգացումն է:
09:21 15.04.2025
Լավրով. Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի և նոր ծուղակի տարբերությունըՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը հասկանում է ԱՄՆ-ի հետ փոխշահավետ գործարքի տարբերությունը և մեկ այլ ծուղակ, որը կարող է երկիրը տանել դեպի կախվածություն։ Նախարարի խոսքով՝ այսօր, երբ Մոսկվային նորմալ գործարքներ են առաջարկում, դա ընկալվում է «լավ իմաստով»։ «Մենք հիանալի հասկանում ենք, թե ինչ տեսք ունի փոխշահավետ գործարքը, որը մենք երբեք չենք […] ...
09:11 15.04.2025
Վերացվել է Խոտ-Որոտան ավտոճանապարհին սողանքի վտանգը«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը, փոխտնօրեններ Խաչատուր Մկրտչյանը, Սերժիկ Պետրոսյանը, Կարեն Բադալյանը Սյունիք այցելության ընթացքում եղել են Խոտ-Որոտան ավտոճանապարհին։ Պետական ֆինանսավորմամբ վերակառուցվող Խոտ-Որոտան 10.3կմ երկարությամբ ճանապարհը Որոտան գյուղը հարևան Խոտին, Գորիսին, Կապանին և միջպետական Մ-2 ճանապարհին կապող հիմնական ու ամենակարճ երթուղին է։ Ճանապարհի ավելի քան 7կմ-ն ասֆալտապատ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ […] ...
09:05 15.04.2025
ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղումԱպրիլի 15-ին՝ ժամը 8։40-ի դրությամբ, Մարտունիի, Սևանի, Արագածի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Ստեփանավանի, Տաշիրի, Դիլիջանի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Մ-8 Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին՝ Ֆիոլետովոյի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի պատճառով ճանապարհը միակողմանի փակ է։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման […] ...
09:00 15.04.2025
Ուիթքոֆն ասել է, որ ԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի բանակցություններումԱՄՆ-ը առաջ է շարժվում Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարքի շուրջ բանակցություններում։ Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Նրան հարցրել են, թե վստահ է արդյոք, որ Ռուսաստանի հետ Ուկրաինայի հարցով գործարք է ընթանում: «Այո, վստահ եմ։ Ես Պուտինի հետ արդեն երեք հանդիպում եմ անցկացրել։ Վերջին հանդիպումը տևել […] ...
08:48 15.04.2025
Ֆլորիդան դարձել է ԱՄՆ առաջին նահանգը, որը վերանվանել է Մեքսիկական ծոցը Ամերիկայի ծոցիՖլորիդայի նահանգապետ Ռոն ԴեՍանտիսը ստորագրել է օրենք, որով Մեքսիկական ծոցը պաշտոնապես վերանվանվում է Ամերիկայի ծոց՝ Ֆլորիդան դարձնելով ԱՄՆ առաջին նահանգը, որը փոխել է այս տեղանունը պաշտոնական մակարդակով, ասվում է նահանգի Սենատի տարածած հայտարարության մեջ։ Ավելի վաղ Google-ը հայտարարել էր, որ պաշտոնապես սկսել է Մեքսիկական ծոցը վերանվանել Ամերիկայի ծոցի։ Դոնալդ Թրամփի` ԱՄՆ նախագահի պաշտոնը ստանձնելուց անմիջապես […] ...
08:38 15.04.2025
Իրանի ԱԳՆ-ը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի ՕմանումԻրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Մուսկատում ապրիլի 19-ին։ Այս մասին հայտնել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Խորհրդակցություններից հետո որոշվել է, որ Մուսկատը կմնա բանակցությունների երկրորդ փուլի հյուրընկալող կողմը, որը կկայանա շաբաթ օրը»,- ասել է նա IRNA գործակալությանը։ Ավելի վաղ Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը […] ...