12:34 27.02.2019
Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ անդրադարձել էր Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանի` օրեր առաջ կատարած գրառմանը, որը վերաբերում էր 24 աղբատար մեքենաների մրցույթին:
Խաժակյանը մասնավորապես գրել էր, որ «Երևանի քաղաքապետարանը հայտարարել է շուրջ 900 մլն դրամ արժողությամբ 24 աղբատար մեքենաների մրցույթ, որին չէր կարող հաղթել այլ կազմակերպություն, քան ԿամԱԶ ներկրող կազմակերպությունը։
«Բանն այն է, որ տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց ԿամԱԶ-ի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունն այդ մրցույթին»,- մասնավորապես ասված էր գրառման մեջ։
«Երևանի ավագանու «Լույս» դաշինքի ղեկավար Դավիթ Խաժակյանն օրերս անդրադարձավ քաղաքապետարանի հայտարարած՝ 24 աղբատար մեքենաների մրցույթին: Գրառման մեջ հնչած մի քանի դատողություններին փոքր ինչ ուշացումով անդրադառնանք ստորև
Պարոն Խաժակյանը գրում է. «[Մրցույթի] տեխնիկական բնութագրերը կարծես գրված լինեն հենց Կամազի տվյալ մակնիշի համար և խոչընդոտում են այլ կազմակերպությունների մասնակցությունը այդ մրցույթին»։
Նախ, հիշեցնեմ, որ քաղաքապետարանը վերջերս մրցույթ էր հայտարարել՝ Երևանում աղբահանությունը պատշաճ կերպով կազմակերպելու նպատակով 24 աղբատար մեքենա ձեռք բերելու համար: Սա, ինչպես հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը, սկիզբն է մի գործըթացի, որի արդյունքում համայնքը ըստ էության կդառնա քաղաքի աղբահանության երկրորդ օպերատորը:
Իրականում, քաղաքապետարանը մրցույթի կազմակերպելիս որևէ ընկերության հանդեպ առանձնահատուկ վերաբերմունք չի դրսևորել. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ դրվել են այն պարամետրերը, մասնավորապես, շարժիչի այն հզորությունը, որը բավարարաւոմ է քաղաքի ռելիեֆի, ճանապարհների և աղբահանության այլ պայմաններին: Որպեսզի, ասենք, բեռնված մեքենաները կարողանան հասնեն աղբավայր: Չէր կարող քաղաքը փոփոխել այդ տեխնիկական պահանջները, որպեսզի այս կամ այն ընկերությունը կարողանար մասնակցել դրան: Ընդ որում, կարևոր է, որ մրցույթի հիմքում դրված չափորոշիչների մեջ «տեղավորվում են» մի շարք այլ «ոչ ԿամԱԶ-ներ», օրինակ՝ Iveco-ն, Mercedes-ը, Volvo-ն և այլ հայտնի ու ոչ այնքան հայտնի արտադրողներ: Ավելորդ չի լինի նշել, որ 24 մեքենայի մրցույթը հայտարարելուց առաջ Երևանի քաղաքապետարանը գրավոր ծանուցումներ է ուղարկել հատուկ տեխնիկայի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող ավելի քան 20 ընկերությունների և ներկայացուցչությունների ՝ առաջարկելով մասնակցել մրցույթին:
Պարոն Խաժակյանը հարցնում է. «Ինչո՞ւ է քաղաքապետարանը մրցույթի մեջ նշել Euro-3 ստանդարտը և ոչ թե Euro-5-ը»:
Նախ՝ հստակեցնենք. մրցույթի տեխնիկական բնութագրի մեջ նշված է առնվազն Euro-3 ստանդարտի շարժիչի պայմանը: Այսինքն, մրցույթին կարող էին մասնակցել նաև Euro-5 ստանդարտով մեքենա առաջարկող ընկերությունները:
Բացի դրանից, միջինում յուրաքանչյուր մեքենայի համար Euro-3 և Euro-5 ստանդարտների արժեքի միջև կա առնվազն 7 մլն դրամի տարբերություն: Երևանի քաղաքապետարանը գերադասել է ավելի էժան տարբերակը, որը տեխնիկապես, իր հզորությամբ, որևէ կերպ չի զիջում Euro-5-ին: 24 մեքենայի հաշվարկի դեպքում ստացվում է, որ այս մասով Երևանը 175 մլն դրամ է տնտեսել:
Ինչ վերաբերում է նրան, որ ԵԱՏՄ պահանջներով արգելվում է Euro-3 ստանդարտով շարժիչ ունեցող մեքենաների ձեռքբերումն ու շահագործումը ԵԱՏՄ անդամ երկրների տարածքում, ապա նշենք, որ Հայաստանի հետ կնքված լրացուցիչ պայմանագրի համաձայն, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգը ուժի մեջ է մտնում պայմանագրի կնքումից՝ 2014 թվականի մայիսի 29-ից 60 ամիս (5 տարի) հետո: Այս Ժամկետը դեռ չի լրացել:
Ուզում եմ մի անգամ էլ շեշտել, որ աղբատար մեքենաների մրցույթը, ինչպես և նախորդ ամսիներին քաղաքապետարանի որևէ գնման գործընթաց, կազմակերպվել և անցկացվել է օրենքի տառին համապատասխան: Ամեն դեպքում, եթե կա կասկած, որ գնման գործընթացի մեջ տեղ են գտել խախտումներ, ապա, պարոն Խաժակյանին ոչինչ չի խանգարում ներկայացնել փաստերը իրավապահ և/կամ այլ իրավասու մարմիններին»,- գրել է Հակոբ Կարապետյանը:
12:14 02.04.2025
Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 9-րդ տարելիցն է20:28 01.04.2025
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում12:07 02.04.2025
2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է […] ...
11:49 02.04.2025
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառԱպրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […] ...
11:40 02.04.2025
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքումՀամայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […] ...
11:28 02.04.2025
ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...
11:22 02.04.2025
Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել էՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […] ...