18:40 26.02.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ՀՀ վերաքննիչ քրեական և վերաքննիչ քաղաքացիական դատարանների հիմնադրման 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը մասնակցելուց հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով դատական համակարգի կայացմանը։
«Դատական համակարգի կայացումը մեզանից յուրաքանչյուրի պարտականությունն ու պարտավորությունն է: Նախարարից ու դատավորից, քննչական մարմիններից ու դատախազությունից, փաստաբանությունից ու դատավարության կողմերից մինչև մեր երկրի ամենահեռավոր վայրում բնակվող քաղաքացին այս գործընթացի կրողն ու շահառուն է: Եվ սա այն կարևոր բանաձևն է, որով պետք է առաջնորդվել դատաիրավական բարեփոխումների գործընթացում:
Արդարադատությունը ժողովրդաիշխանության իրականացման ձև է, յուրաքանչյուր գործով դատարանն իր իշխանությունը ստանում է պետությունում իշխանության կրողից՝ ժողովրդից, և սրանից պետք է բխի դատական ակտը: Ասածս՝ առաջին հայացքից ձևական թվացող, սակայն բովանդակային առումով իմաստային լուրջ բեռ կրող փոփոխության մեջ է արտացոլված. Անձամբ իմ և պատգամավորական «ԵԼՔ» խմբակցության նախաձեռնած փոփոխությունների արդյունքում «Դատական» և «Քաղաքացիական դատավարության» օրենսգրքերում ամրագրվել է՝ դատական ակտերը կայացվում են ո՛չ թե «Հանուն Հայաստանի Հանրապետության», այլ՝ «Հայաստանի Հանրապետության անունից» և հարկ է, որ այլևս վճիռներն ու դատավճիռները հենց այս ձևակերպմամբ ու ուղերձով սկսվեն:
Դատական համակարգի մարտահրավերների շառավիղն ընդգրկուն է. դատարանների ծանրաբեռնվածություն, դատական ակտերի ու դատավորների որակ, դատավորների ու դատական ծառայողների սոցիալական երաշխիքներ, վստահելի ու տեսանելի արդարադատություն և այլն:
Այո, ծանրաբեռնվածությունն առկա է, և բոլորիս ջանքերն ուղղված են այն կառավարելի դարձնելուն: Ծանրաբեռնվածությունը կառավարելի դարձնելու լծակներն են դատարանների ծանրաբեռնվածության ավելի քան 70 տոկոսը կազմող վճարման կարգադրությունների ու ճանապարհային ոստիկանության ակտերի վերաբերյալ որոշում կայացնելու՝ դատական պարտականության վերանայումն ու դրանց վերաբերյալ դատական որոշմանն այլընտրանք հանդիսացող լուծումներ գտնելն է. Դրանք մտածված են և իրագործման ընթացքում են: Այս քսան տարիների ձեռքբերումների շարքում հարկ եմ համարում առանձնացնել դատական ակտերի որակական փոփոխությունները. դրանք ահռելի են:
Մարտահրավերների մասին խոսելիս կանգ կառնեմ դատավորի պատասխանատվության հարցի վրա, սակայն ոչ կարգապահական վարույթի կամ պատժի իմաստով:
Կանդրադառնամ այն պատասխանատվությանը, որը ստանձնում է դատավորը պատմուճանը հագնելիս, Հայաստանի Հանրապետության անունից որոշումներ կայացնելիս:
Իմ կյանքի փուլերից մեկում պատերազմն իմ ամենօրյա իրականությունն է եղել, ես ապրել եմ զինվորական ծառայություն իրականացնող անձանց հետ՝ կողք կողքի, տեսել եմ նրանցից յուրաքանչյուրի պատասխանատվությունը: Այսօր ես հաճախ եմ զուգահեռներ անցկացնում հայրենիքի պաշտպանության պատասխանատվությունն ստանձնած սպայի ու մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատվությունն ստանձնած դատավորի միջև: Եկել եմ եզրահանգման, որ նույն պատասխանատվությունն է. մնալ հավատարիմ երդմանը, պաշտպանել մարդուն, լինել սկզբունքային, չվախենալ այդ սկզբունքայնության երբեմն ծանր հետևանքների հետ առերեսվելուց, կայացնել որոշում ու պատասխանատու լինել դրա համար, չվախենալ բարձրաձայնել խնդիրների մասին, քանի որ դրանց լուծման առաջին քայլը բարձրաձայնումն է՝ ոչ թե ժխտումն ու դրանք թաքցնելը:
Այս առումով ես կարևորում եմ դատական համակարգի պատրաստակամությունը խոսելու առկա խնդիրների մասին, որակյալ մասնակցություն ունենալու դատաիրավական բարեփոխումների գործընթացին: Միայն այս ճանապարհով է հնարավոր ապահովել դատական համակարգի անցնցում, էվոլյուցիոն զարգացումը, ինքնամաքրման գործընթացն ու ոչ ցանկալի, արտաքին «վիրահատական» միջամտություններից զերծ լինելը:
Որպես արդարադատության նախարար՝ ես հետևողական ու պահանջախնդիր եմ դատական համակարգի զարգացման ու կայացման գործընթացի արդարության, տրամաբանվածության և մարդակենտրոնության նկատմամբ: Հետևողական ու պահանջախնդիր՝ ճիշտ այնպես, ինչպես անզիջում ու բծախնդիր եմ եղել իրավապաշտպան գործունեության ընթացքում, ստրատեգիական դատավարություններ նախաձեռնելիս ու դրանց արդյունքում հետևողականորեն, քայլ առ քայլ դատարանների կողմից ստեղծվող իրավաբանությունը զարգացնելիս:
Դատական վերանայման ինստիտուտը, որպես մարդու և քաղաքացու հիմնական իրավունք արդար դատաքննության իրավունքի երաշխավորման կարևոր բաղադրատարր է, և իր գոյությամբ երկու խնդիր է լուծում՝ դատական սխալի ուղղում և օրենքի միատեսակ կիրառության ապահովում:
Վերաքննիչ դատարանը հետևողականորեն իրականացնում է նշածս երկու գործառույթները և հանդիսանում է դատական ակտերի որակի բարոմետր: Վերաքննիչ դատարանի կողմից կայացված դատական ակտերը թույլ են տալիս վերհանել առաջին ատյանի դատարաններում առկա խնդիրները, շտկել մարդու իրավունքների խախտումները, թույլ տրված սխալները, և այս առումով վերաքննիչ դատարանների դերակատարումն առանցքային է:
Եզրափակելով գրառումս՝ շնորհավորում եմ ԲՈԼՈՐԻՍ վերաքննիչ դատարանների քսանամյա գործունեության առթիվ: Լիահույս եմ, որ հաջորդիվ վերաքննիչ դատարանների կողմից հաղթահարված մարտահրավերները, ձեռքբերումներն ու զարգացումներն ավելի շատ են լինելու, քան այն նվաճումներն ու ձեռքբերումները, որոնք ամփոփեցինք միջոցառման ընթացքում»,- գրել է նա:
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները12:10 22.11.2024
Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքներըՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...
12:04 22.11.2024
ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնինԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...
11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արելՉինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը ուկրաինական հակամարտության կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել՝ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հրթիռային հարվածների փոխանակումից և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տեսաուղերձից հետո։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։ «Ստեղծված պայմաններում բոլոր կողմերը պետք է պահպանեն հանգստություն և զսպվածություն, ջանքեր գործադրեն երկխոսության և քննարկումների միջոցով […] ...
11:46 22.11.2024
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժինՆոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...
11:41 22.11.2024
Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է ԿիևՉեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...