Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
+2.09 oC

Հրշեջ-փրկարարները մարել են խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները

10:00 26.02.2019

Փետրվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Երևան քաղաքի Բուսաբանական այգու տարածքում այրվել է մոտ 200 քմ խոտածածկույթ, Բարբյուսի փողոցի թիվ 64/2 հասցեում գտնվող «Ֆլորենս» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանի ետնամասում` 2 հա, Բագրատունյաց պողոտայում գտնվող «Նաիրի» մարզադաշտի մոտակա ձորում՝ 5000 քմ, Խարբերդի ամառանոցներում՝ 2000 քմ,Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հատիսի փողոցում գտնվող «Աբովյան» սուպերմարկետի մոտակայքում՝ մոտ 200 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Դեմիրճյան փողոցի թիվ 2 շինության մոտակայքում գտնվող ջրատարում՝ մոտ 150 քմ եղեգնուտ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Կարսի խճուղու թիվ 2 հասցեում՝ էլեկտրական ենթակայանի մոտակայքում՝ մոտ 150 քմ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքից դեպի առաջին ոլորանն ընկած հատվածում՝ մոտ 800 քմ, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ մոտ 400 քմ խոտածածկույթ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունը

09:19 01.11.2024

ԱՄՆ-ը Իսրայելին կոչ է արել երկարաձգել պաղեստինյան բանկերի հետ աշխատելու թույլտվությունը

ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը և պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կոչ են արել Իսրայելի կառավարությանը մեկ տարով երկարաձգել իսրայելական ֆինանսական հաստատությունների թույլտվությունը՝ աշխատելու Արևմտյան ափի պաղեստինյան բանկերի հետ՝ կենսական վճարումները մշակելու համար: ՄԱԿ-ը ակնկալում է, որ առանց նման պաշտպանության իսրայելական բանկերը կենթարկվեն քրեական հետապնդման և կխզեն կապերը պաղեստինյան բանկերի հետ։ Իսրայելն ասել է, որ թույլտվությունը կտրվի […] ...

Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետ

09:10 01.11.2024

Շուտով կսկսվի ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկումը. Վրաստանի վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն վստահ է, որ ԵՄ-ի հետ հարաբերությունների վերագործարկման գործընթացը կսկսվի 2-3 ամսից։ «Մենք ավելի ու ավելի ենք մոտենում ԵՄ-ի հետ հարաբերությունների վերականգնմանը։ Մեր ընտրությունները կայացել են, կձևավորվի նոր կառավարություն, կանցկացվեն ընտրություններ ԱՄՆ-ում, պատերազմն Ուկրաինայում կավարտվի: Հենց այս ամենն ավարտվի, այն ժամանակ շահերը կփոխվեն և կսկսվի հարաբերությունների վերականգնում։ Հիմնական վերագործարկումը կսկսվի հաջորդ եռամսյակից»,- […] ...

Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռ

09:00 01.11.2024

Իսրայելը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Լիբանանից արձակվել է 90 հրթիռ

Իսրայելի զինվորականները հինգշաբթի օրը հայտնաբերել են լիբանանյան շիական «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Իսրայելի դեմ մոտ 90 հրթիռի արձակում։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության բանակը «կշարունակի պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին Հեզբոլլահի սպառնալիքներից»,-ասվում է հայտարարության մեջ։ ...

Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալները

08:50 01.11.2024

Եգիպտոսը հերքել է Իսրայելի հետ ռազմական համագործակցության մասին տվյալները

Եգիպտոսի իշխանությունները հերքել են Իսրայելի հետ ենթադրյալ համագործակցության մասին տեղեկությունը։ Համապատասխան հայտարարությունը հրապարակել է երկրի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Ղարիբ Աբդել Հաֆեզը։ «Եգիպտոսի զինված ուժերը կտրականապես հերքում են սոցցանցերում տարածված տեղեկատվությունը ռազմական ոլորտում Իսրայելին տրամադրված օգնության մասին», – ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է Իսրայելի ներկայացուցչի սոցցանցի էջում։ Ավելի վաղ եգիպտական ​​Al-Qahira Al-Ikhbariya հեռուստաալիքը, վկայակոչելով […] ...

Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

08:40 01.11.2024

Եվրոպային անհրաժեշտ է նոր տնտեսական ռազմավարություն. Օրբան

Եվրամիության տնտեսությունը փրկելու համար անհրաժեշտ է եվրոպական նոր ռազմավարություն, ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Մեզ պետք է մեկը, ով նոր տնտեսական ռազմավարության օգնությամբ կփրկի ԵՄ տնտեսությունը։ Դա Հունգարիան չի լինի: Դա կարող են անել միայն մեծ երկրները: Բազմաբևեռությունը լավ է: Բայց երբ ես նայում եմ գազի և էլեկտրաէներգիայի վճարներին, ես հասկանում եմ, որ մենք […] ...

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է  COP17-ը. Հակոբ Սիմիդյան

08:30 01.11.2024

2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է COP17-ը. Հակոբ Սիմիդյան

ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «2026 թվականին Հայաստանը հյուրընկալելու է կենսաբազմազանության կողմերի համաժողովը՝ COP17-ը: 65 ձայնով Հայաստանն ընտրվել է որպես Կենսաբազմազանության կողմերի համաժողովի հյուրընկալող երկիր: Շնորհավորում եմ բոլորիս!!!»։ ...

BACK_TO_TOP