«Էժանագին շահարկումները կտրենք քաղաքացու թանկարժեք իրավունքներով»․ Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը Արցախի ԿԸՀ նախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

«Էժանագին շահարկումները կտրենք քաղաքացու թանկարժեք իրավունքներով»․ Սամվել Բաբայանի գրասենյակի պատասխանը Արցախի ԿԸՀ նախագահին

23:32 25.02.2019

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի գրասենյակն արձագանքել է Արցախի Հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանի հարցազրույցին։

Սամվել Բաբայանի գրասենյակի հայտարարությունն ներկայացնում ենք ստորև.

«Տիկինը չի հասկացել, որ այստեղ բարոյականության ու անբարոյականության խնդիր չկա, քանի որ բարոյականության ու անբարոյականության ճամփաբաժանը դժվար դուք կարողանաք որոշել՝ ամբողջովին թաթախված լինելով ընտրակեղծարարության մեջ։ Բարոյական ու անբարոյական եք որոշում․ անբարոյականություն է ձեր ընդունած որոշումները։ Մենք երբեք կասկածի տակ չենք առնում հանրային աշխատողի աշխատանքը, այլ կասկածում ենք և ,նույնիսկ, համոզված ենք, որ ձեր ընդունած որոշումներն են խոչընդոտելու քաղաքացիների ազատ կամքի դրսևորմանը։

Այսպիսի անօրինականություններից խուսափելու համար ձեզ առաջարկվում է մեկ կետի փոխարեն տասը բացել, որպեսզի քաղաքացիները կարողանան առանց որևէ տեխնիկական խնդիրների մասնակցել գործընթացին։ Միայն Ստեփանակերտում կան բազմաթիվ հաշմանդամներ, ծերեր, անկողնուն գամված քաղաքացիներ, որոնց, ըստ ձեզ, պիտի սպասարկեն նոտարները։ Ամբողջ Ստեփանակերտում երկու նոտար ունեք, անհասկանալի է, այդ նոտարները բան ու գործ չունե՞ն պետք է տնետուն ընկնե՞ն։ Կամ այդ ինչից ենթադրեցիք, որ ստորագրահավաքը միտված է մինիմալիստական սկզբունքների վրա, որ վերցնում եք Ստեփանակերտի ընտրողների տասը տոկոսը, ու դա հերիք չի, դեռ օրական քաղաքացիների թիվ եք ներկայացնում։

Ո՞ր խելոքը ձեզ հուշեց, որ 38 647 ընտրողից միայն կմասնակցեն 3865: Իսկ միգուցե ստորագրահավաքին միայն Ստեփանակերտի մասնակիցներով ապահովվի ստորագրահավաքի մինիմալ հաշվարկն ամբողջ Արցախի համար։ Կամ ի՞նչ գիտեք, որ այդ ստորագրահավաքը նախաձեռնողը միայն տասը տոկոսի հույսով է տոգորված, սա այն իրատեսական նախագիծն է, որը հենց բխում է յուրաքանչյուր արցախցու շահերից ,և սա դուք լավ գիտեք, և այն կարող է նաև գերազանցել հիսուն տոկոսը։ Միգուցե այս իրողությունն է ստիպում ձեզ կիրառել այս մեթոդները, դա դեռ կպարզվի։ Բայց այն որ չեք ուզում շարժվել օրենքով, դա հստակ է և անվիճելի։ Այս ամենը վերլուծելուց հետ, տիկին, կարծում ենք ժամանակ կմնա մտածելու, թե  անբարոյականությունն իրականում ինչ սահմաններ ունի։ Ասում է՝ մարդ խոսում է միայն այն բաներից, ինչի պակասը ունի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP