Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+16.09 oC

Արգենտինայում 106 տարեկանում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը

23:44 25.02.2019

Արգենտինայում փետրվարի 21-ին 106 տարեկան հասակում մահացել է Հայոց ցեղասպանությունից փրկված Լուսին Բերեդջիկլյան-Խաչատրյանը, հաղորդում է Horizonweekly-ն:

Լուսին Բերեդջիկլյանը ծնվել է 1913 թվականի հունվարի 7-ին Այնթապում:

«Ավելի լավ կլիներ ոչինչ չհիշեի: Երբ ես հիշում եմ, չեմ կարողանում քնել»,- նշել էր Լուսին Բերեդջիկլյանը՝ խոսելով 1915 թվականի դաժան իրադարձությունների մասին 2015 թվականին, երբ նշվում էր Հայոց ցեղասպանության 100-ամյակը,  լրատվամիջոցներից  մեկին տված հարցազրույցում:

Լուսինի  հայրը՝ Աբրահամը, ոսկերիչ էր: Նա իր ավագ որդիներին ուղարկում է Հալեպ, երբ Առաջին աշխարհամարտը նոր է սկսում: Հայրը հիվանդ է լինում, և որոշ ժամանակ անց՝ մնացած ամբողջ ընտանիքով որոշում են տեղափոխվել:

Սիրիայի ճանապարհին ընտանիքը  թալանվում է. որոշները կարողանում են փրկվել և հասնել Հալեպ: Լուսինի մայրն այդ ժամանակ հղի է լինում և ճանապարհի կեսին մահանում է, իսկ Աբրահամը վախճանվում է Դամասկոսում: Դրանից հետո Լուսինի եղբայրները մեկնում են Արգենտինա, սակայն Լուսինն իր քրոջ հետ Սիրիայում է մնում մինչև 1929 թվականը, ինչից հետո ևս տեղափոխվում են Հարավային Ամերիկա։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ Թորոսյան

14:38 05.04.2025

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ Թորոսյան

Վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […] ...

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա Անդրեասյան

14:25 05.04.2025

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ «Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:12 05.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, […] ...

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց

13:54 05.04.2025

Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց

Վերջին տարիների ընթացքում Քաղաքաշինության կոմիտեի պատվիրակությամբ կառուցվել ու արդեն շահագործման է հանձնվել 16 դպրոց: Այժմ 19 հասցեում շինարարական աշխատանքները շարունակվում են: Գնման գործընթացներում օրենսդրական վերջին փոփոխություններից դպրոց-մանկապարտեզների շինարարություններն այժմ ավելի ճկուն են և կանխատեսելի: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում: ...

ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին

13:40 05.04.2025

ՄԻՊ-ը հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 3-ին հյուրընկալել է «Հոդված 3» մարդու իրավունքների դպրոցի սաներին։ Անահիտ Մանասյանը մասնակիցներին է ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանի մանդատը, աշխատանքային առաջնահերթություններն ու մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա գլոբալ մարտահրավերները: Իր խոսքում նա նշել է, որ Պաշտպանի ինստիտուտը քաղաքական մարմին չէ և պետք է գործի բացառապես իր իրավասությունների շրջանակում՝ առանց որևէ […] ...

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 5-ին

13:26 05.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 5-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393.5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 427.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․56 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․66 դրամ:   ...

BACK_TO_TOP