19:28 25.02.2019
Անցած տարեվերջին փոփոխություններ կատարվեցին «Երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարան» պետական ծրագրում: Նոր փոփոխություններով երիտասարդ ամուսինների տարիքային հանրագումարն է բարձրացվել` նախկին 65-ի փոխարեն սահմանվել է 70, տոկոսադրույքներն են նվազեցվել, նաև հեշտացվել են ընտանիքների համար սահմանված 30 տոկոս կանխավճարի ապահովման պայմանները: Սա հնարավորություն է ստեղծել բնակարանի գնումը Գյումրիում ավելի հասանելի դարձնել:
Մկրտիչ Նախշքարյանի ընտանիքը 5 տարում վերջապես բնակարանատեր է դարձել: Հիպոթեքային վարկավորումով բնակարան է գնել Գյումրիի Մուշ 2 թաղամասում: 4 սենյականոց տունը գնել են ընդամենը 13.000 դոլարով: 30 տարի չբնակեցված բնակարան է, առանց ներքին հարդարման: Տանտիրոջ խոսքերով` նա 5 տարի վարձով է ապրել, այս ընթացքում 4 բնակարան փոխել, վերջապես հիմա բնակարանատեր է: Վարկավորման նախկին պայմանները մատչելի չէին, ընտանիքի եկամուտները չէին բավականացնում, իսկ տարիքային շեմը ավելի ցածր էր: Հանգամանքները խանգարում էին ընտանիքին բանկի միջոցով բնակարան գնելու հարցում:
Մկրտիչ Նախշքարյանն է ասում, որ բնակարանի արժեքը 20 տարում է բանկին փակելու ու այս ընթացքում վարձակալական գումարի չափն է վճարելու բանկին՝ ամսական ընդամենը 35.000 դրամ: Հիփոթեքային վարկավորման տարեկան տոկոսադրույքը բանկերն իջեցրել են՝ հասցնելով առավելագույնը մինչև 8,5 տոկոսի, որից պետության սուբսիդավորման չափը նույն 4 տոկոսն է մնացել: Այսինքն` երիտասարդ ընտանիքը հիմա նվազագույնը 3,4 տոկոս տարեկան տոկոսադրույքով էլ կարող է բնակարան ձեռք բերել:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ «Գյումրի» մասնաճյուղի կառավարիչ Լևոն Գասպարյանի խոսքերով` տոկոսադրույքի առնվազն 4 տոկոսով կրճատումը էական նշանակություն կունենա ընտանիքի բյուջեի վրա: 10 մլն դրամանոց բնակարանի դեպքում այդ գումարը տարեկան կկազմի 400.000 դրամ:
Բացի դրանից՝ նախկինում երիտասարդ ընտանիքը պարտավոր էր բնակարանի արժեքի 30 տոկոսի չափով կանխավճար վճարել, հիմա պահանջվող կանխավճարը 10 տոկոս է, իսկ մնացած 20 տոկոս գումարի վճարման ռիսկը պետք է ապահովագրի բանկի ապահովագրական ընկերությունում՝ որոշակի գումար վճարելով:
Այս կերպ բացառվում է նաև 2-րդ բնակարանի գրավադրումը, ինչը, ըստ բանկի մասնաճյուղի կառավարչի, երիտասարդին ինքնուրույն ապրելու հնարավորություն կընձեռի: Այս վարկատեսակի նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է, որն էլ բերել է անշարժ գույքի շուկայի աշխուժացման, բայց բնակարանների գնաճի առայժմ չի հանգեցրել:
Երիտասարդ ընտանիքներին տրվող առավելությունների հետ նաև հիփոթեքային այս ծրագիրը որոշակի պահանջներ ու սահմանափակումներ ունի: Վարկառուն պետք է նորմալ վարկային պատմություն ունենա: Եվ հիմա ավելի շատ այս խնդիրն է հանգեցնում մերժումների, քան երիտասարդ ընտանիքների եկամուտների պակասը: Երիտասարդների հիփոթեքային վարկավորումը նաև սահմանափակում է դրել գնվող անշարժ գույքի արժեքի վրա: 25 մլն դրամից ավելի արժեքով բնակարան գնելու հնարավորություն ծրագիրը չի ընձեռում: Սա թեև Գյումրիում առայժմ խնդիրներ չի ստեղծում, անշարժ գույքի շուկայում էժան բնակարանների առաջարկներն ավելի շատ են:
10:43 11.04.2025
Ջրանջատում Դիլիջան քաղաքում«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ անբարենպաստ եղանակի հետևանքով խնդիրներ են առաջացել Դիլիջանի ջրի մաքրման կայաններում, ինչով պայմանավորված ս.թ. ապրիլի 10-ին ժամը 20.00-ից մինչև ապրիլի 11-ը ժամը 20.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...
10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...
10:15 11.04.2025
Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է «Չելսիին»․ կայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայ 1/4 եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […] ...
10:00 11.04.2025
Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել խստացնել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին ջրամատակարարման մասին 1944 թվականի պայմանագիրը խախտելու համար։ «Մեքսիկան Տեխասի նահանգին պարտք է 1,3 միլիոն ակր-ֆուտ (1,6 միլիարդ խորանարդ մետր) ջրի՝ 1944 թվականի ջրային պայմանագրով, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները: Մենք կշարունակենք խստացնել հետևանքները, ներառյալ՝ սակագները, և, հավանաբար, նույնիսկ պատժամիջոցները, […] ...
09:50 11.04.2025
Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասիԳազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի և բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես, «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետով ավելի քան […] ...
09:46 11.04.2025
Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆՉնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ […] ...