Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 01 2025
  • $
    396.56
  • RUBLE
    3.71
  • 413.89
WEATHER
--1.91 oC

Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցները մտադիր են ակցիան շարունակել կառավարության և ԱԺ-ի դիմաց

12:48 25.02.2019

Երևանի քաղաքապետարանի առջև բողոքի ակցիա իրականացնող Կենդանասերների նախաձեռնող խմբի պահանջը չբավարարվեց: Նրանք առավոտից հավաքվել էին քաղաքապետարանի շենքի առջև` Ռուբեն Խաչատրյանի հրաժարականի պահանջով, ցանկանում էին հանդիպել Երևանի քաղաքապետի հետ: Սակայն Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը հայտնեց, որ կարող են հանդիպել միայն փոխքաղաքապետի հետ, ինչը նրանց չգոհացրեց:

«Ցավոք, պետք է արձանագրենք, որ Երևանի քաղաքապետը չափազանց զբաղված է, ժամանակ չտրամադրեց ընդունելու կենդանասերներին, հավանաբար կենդանասերները չունեն այդքան ձայնի իրավունք, մեր ձեռնարկած բոլոր ջանքերը Երևանի քաղաքապետարանում արդյունքի չեն հասնում, ցավում ենք, որ մեզ մասնակից չդարձրեց այս պրոցեսներին»,-հայտարարեց նախաձեռնող խմբի համակարգող Արմեն Ումրշատյանը:

Ապա նա հայտարարեց, որ իրենք դադարցենում ենք քաղաքապետարանի առջև ակցիաները և կշարունակեն այլ պետական կառույցների առջև:

«Կդիմենք համապատասխան այլ կառույցների: Հույս ունենք, որ և՛ պարոն վարչապետին, և՛ Ազգային ժողովին ավելի լսելի կլինեն մեր ձայները: Դատական ատյանների դիմել ենք աշխատանքի վերականգմման համար, դադարեցնում ենք, կհանդիպենք այլ կառույցներում»,-ասաց նա:

Կենդանասերների նախաձեռնող խումբը ստեղծվել է Կենդանաբանական այգու նախկին աշխատակիցների ջանքերով: Խմբի անդամների թիվը հասնում է 150-200-ի:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան

12:12 03.01.2025

Պետությանն են վերադարձվել Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող հասարակական տարածքը և հողամասը․ Փաշինյան

Դատարանի որոշմամբ (հաշտության համաձայնությամբ) պետությանն է վերադարձվել Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի 25/2 հասցեում գտնվող 34.76 քմ մակերեսով հասարակական տարածքը և բնակավայրերի նշանակության 2.1 հա մակերեսով հողամասը, 3.8 միլիարդ դրամ մոտարկված արժեքով: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ ...

Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա

11:50 03.01.2025

Տոկաև. AZAL-ի ինքնաթիռի սև արկղերը ուղարկվել են Բրազիլիա

Ղազախստանում կործանված «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) ինքնաթիռի թռիչքի ինքնագրիչները (սև արկղերը) Բրազիլիա ուղարկելը միակ ճիշտ որոշումն է։ Այս մասին հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «Կառավարական հանձնաժողովը որոշել է չվերթի ձայնագրիչներն ուղարկել Բրազիլիա, որտեղ արտադրվել է ինքնաթիռը, ես վստահ եմ, որ դա միակ ճիշտ որոշումն է՝ ապահովելու հետաքննության օբյեկտիվությունն ու անաչառությունը», – ասել է նա։   ...

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար

11:16 03.01.2025

ԱՄՆ-ն պատրաստ է աշխատել Բաքվի ու Երևանի հետ կողմերի նախընտրած ցանկացած ձևաչափով՝ համաձայնության հասնելու համար

ԱՄՆ պետքարտուղարությունն ընդգծել է, որ Վաշինգտոնը պատրաստ է աշխատել Երևանի ու Բաքվի հետ ցանկացած ձևաչափով, որը կարող է կողմերի համար առաջընթաց ապահովել։ Ի պատասխան «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցման՝ ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչությունից, մասնավորապես, նշել են․ «Միացյալ Նահանգների կառավարությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ջանքերին՝ հասնելու կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի, որն էական նշանակություն ունի […] ...

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները չհայտարարված այցով մեկնել են Դամասկոս

11:02 03.01.2025

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները չհայտարարված այցով մեկնել են Դամասկոս

Գերմանիայի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարներ Աննալենա Բերբոքը և Ժան-Նոել Բարոն ուրբաթ չհայտարարված այցով մեկնել են Սիրիա, որտեղ նախատեսված են բանակցություններ Դամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ. Շարաայի հետ։ Այս մասին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ-ն։ Բացի ալ-Շարաայի հետ բանակցություններից, նախարարներն ակնկալում են հանդիպումներ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Ինչպես նշվում է Գերմանիայի ԱԳՆ հայտարարության […] ...

Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան

10:18 03.01.2025

Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ շնորհավորել է տարվա առաջին աշխատանքային օրվա առիթով։ «Շնորհավորում եմ բոլորիս 2025 թվականի առաջին աշխատանքային օրվա առիթով: Աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացին Հայաստանի Հանրապետության թիվ 1 հերոսն է»,-գրել է նա: ...

ՃՏՊ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհին․ կա տուժած

10:11 03.01.2025

ՃՏՊ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհին․ կա տուժած

Հունվարի 2-ին, ժամը 22:39-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ախթալա-Մեծ Այրում ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է ձորը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ալավերդի-Մեծ Այրում ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «VAZ» (վարորդ՝ Ա․ […] ...

BACK_TO_TOP