Մետրոյի նոր կայարանի կառուցումը թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը. Հակոբ Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Մետրոյի նոր կայարանի կառուցումը թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը. Հակոբ Կարապետյան

22:50 24.02.2019

Այս շաբաթներին քաղաքապետարանում մետրոյի զարգացման մասին պարբերաբար խորհրդակցություններ են տեղի ունենում և հանդիպումներ պոտենցիալ ներդրողների հետ: Հայտնի է, որ Սովետի տարիներին Բարեկամությունից մինչև Հրազդանի ձոր՝ այսօրվա Թումոյի դիմացի կիրճը, թունելը գրեթե ամբողջությամբ կառուցված է: Ըստ նախագծի՝ մնում է ձորի բերանից կամուրջ կառուցել մինչև Աջափնյակ ու կայարանը բացել էնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։

Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Բայց քանի որ գնացքատար կամրջի կառուցումը բավական թանկ հաճույք է, այս ընթացքում առաջարկ եղավ՝ կառուցել ավելի թեթև կոնստրուկցիայով կամուրջ՝ միայն հետիոտնի համար: Այսինքն՝ մետրոյի կայարանը վերջանալու էր թունելի մոտ, և ուղևորները ճանապարհը մինչև Աջափնյակ շարունակելու էին ոտքով՝ լավագույն դեպքում, շարժասանդուղքի վրայով (ինչպես օրինակ, մեծ օդանավակայաններում):
Սա հարմար տարբերակ էր այնքանով, որ անհամեմատ փոքր ծախսի շնորհիվ հնարավոր կլիներ մետրոյի կայարան բացել ու ըստ էության, կատարել նախընտրական խոստումը:

Բայց քաղաքապետ Մարությանը դեմ էր այս գաղափարին, որովհետև դա կնշանակեր, որ զգալի ծախսերով հանդերձ, փաստորեն, կկասեցվեր մետրոպոլիտենի զարգացումն այս ուղղության վրա: Քաղաքապետն իր թիմի հետ միասին գերադասեց գնալ ավելի դժվար ճանապարհով ու փորձել կառուցել կայարան Հրազդանի աջ ափին՝ հեռանկարում այն դեպի Դավթաշեն զարգացնելու հույսով:

Սրա համար պետք կլինի շահագրգռել բիզնեսին՝ շինարարություն սկսելու այդ հատվածում եւ մասնակցելու մետրոյի շինարարությանը: Բացի դրանից՝ այս կայարանի կառուցումն ու հետագա զարգացման ռեալ հեռանկարը ավելի գրավիչ կդարձնի թաղամասը կառուցապատողների համար ու միաժամանակ թույլ կտա լուծել Աջափնյակի վթարային ու հնացող բնակֆոնդի թարմացման խնդիրը:

Տեսանյութը՝ առաջին մեկնաբանությունում»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

12:07 02.04.2025

2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է […] ...

SHANTNEWS

12:00 02.04.2025

SHANTNEWS

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

11:49 02.04.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Ապրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

11:40 02.04.2025

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

11:28 02.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

11:22 02.04.2025

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […] ...

BACK_TO_TOP