«Նոր Հայաստան», «Հին Հայաստան» մեզի կրնա բևեռացումներու առաջնորդե. Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+7.09 oC

«Նոր Հայաստան», «Հին Հայաստան» մեզի կրնա բևեռացումներու առաջնորդե. Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա

21:44 23.02.2019

Հայաստանում հեղափոխությունից հետո նոր իրավիճակ է ստեղծվել նաև եկեղեցու շուրջ, երբ մարդկանց մի խումբ պահանջում է Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը: Ինչպե՞ս է վերաբերում հարցին Արամ Առաջին Կաթողիկոսը, Արամ Աբրահամյանի հարցին ի պատասխան՝ Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսը ասել է․

«Ես այս բնորոշումներուն չեմ հավատար՝ Հեղափոխական, հակահեղափոխական, սև, ճերմակ, կարմիր, կապույտ, նոր Հայաստան, հին հայաստան… Ի՞նչ կնշանակե ասիկա, նոր իշխանություն է, ճիշտ է՝ նոր մոտեցում կըլլա, բայց «Նոր Հայաստան», «Հին Հայաստան» մեզի կրնա բևեռացումներու առաջնորդե:  Սակայն տեսակետներու տարբերություն պետք է ըլլա»:

Անդրադառնալով քննադատություններին՝ կարծում է, որ դրանք անհրաժեշտ են, պետք է հաշվի նստել ժողովրդի կարծիքի հետ:

«Որևէ կառույց՝ եկեղեցիեն մինչև պետություն ինքզինք անհպելի, անքննադատելի պետք  չէ դիտել: Իր երկրավոր առաքելության որոշ հանգրվանին Քրիստոս աշակերտներուն դառնալով՝ ըսավ՝ մարդիկ ինչ կխոսին իմ մասին: Կրնա՞ք երևակայել, Աստու ծո որդին ուզեց իմանալ ժողովուրդին տեսակետն իր մասին: Ահավոր բան է սա, այնպես ալ բոլորս քանի ժողովուրդի ծառայության մեջ կգտնվինք, պետք է ժողովուրդին դառնանք և ըսենք՝ սիրելի՛ ժողովուրդ, ինչպե՞ս կգնահատեք ծառայությունս»:

Նա կարծում է, որ եկեղեցին այսօր բարելավման կարիք ունի, հետևաբար այդ ճանապարհին պետք է ժողովրդի սպասելիքները գնահատել:

Արամ Աբրահամյանը հետաքրքրվեց նաև, թե արդյո՞ք անցել է աթոռակռիվների ժամանակը, եկեղեցին ունի՞ հեղինակություն, որին Վեհափառը արձագանքեց հետևյալ կերպ.

«Հեղինակություն բառին նկատմամբ վերապահություն ունիմ, ճշմարիտը հեղինակությունը ոչ աթոռեն կու գա, ոչ հանգամանքեն, ոչ դիրքեն, այլ ծառայությունեն: Քրիստոս իր հեղինակությունը կերտեց իր ծառայությամբ, աթոռ չունեցավ, մագան չունեցավ, իշխանություն չունեցավ, այլ ծառայեց: Ահավասիկ այսօր դարերը եկան ու անցան, սակայն Քրիստոս պիտի մնա հոգևոր ու բարոյական արժեքներուն վրա հիմնած իր թագավորությամբ»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP