Պետք է արթուն ըլլանք Թուրքիո նկատմամբ. Արամ Ա կաթողիկոս – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 04 2025
  • $
    391.22
  • RUBLE
    4.63
  • 431.28
WEATHER
+18.09 oC

Պետք է արթուն ըլլանք Թուրքիո նկատմամբ. Արամ Ա կաթողիկոս

13:20 24.02.2019

«Թե՛ Թուրքիան գիտե, թե՛ Եվրոպական դատարանը, որ մեր դատը քաղաքական դատ է, շատ լավ գիտեն, որ կպահանջենք կաթողիկոսարանը, հաջորդ քայլը պիտի ըլլա մեր հազարավոր եկեղեցիները, վանքերը, կալվածքները պահանջելը, և արդարորեն պետք է պահանջենք: Կրնաք երևակայել, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիո մեջ հազարավոր ազգապատկան, եկեղեցապատկան կալվածքներ ունինք. դրանք մեր հողերը եղած են, հազարավոր տարիներ, մեր ժողովուրդն այդտեղ ապրած է, և Թուրքիան շատ լավ գիտե, որ այս առաջին դատը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դուռը պիտի բանա մեր պահանջատիրական պայքարի հատուցման ծիրեն ներս: Հակառակ դժվարություններուն՝ մենք այս դատը պիտի հետապնդենք, մենք թղթածրար մը պատրաստած ենք, պիտի դիմենք թուրքական դատարան»,-ասաց Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսը «Հեռանկար» հաղորդման շրջանակներում՝ անդրադառնալով Սիսի կաթողիկոսարանի պահանջի վերաբերյալ դատական գործին:

Ապա հարց հնչեց 2014թ․ սեպտեմբերի 21-ին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Դեր Զորում գտնվող Սուրբ Նահատակաց եկեղեցու պայթեցումից հետո այն վերականգնելու ծրագրերի մասին: Արամ Առաջինը հայտնեց, որ այն պետք է վերակառուցվի։ Ընթացքի վերաբերյալ հարցին կաթողիկոսը պատասխանեց.

«Դեր Զորը պայթեցավ ծրագրված կերպով թուրք պետության կողմե, ոչ թե սիրիացի, իսլամական տարրերե կողմեն, անոր ետին Թուրքիան կգտնվի և Թուրքիան հոն էր, երբ որ ենթարկվեցավ ահավոր ռմբակոծության: Դեր Զորը մեզի համար սովորական վայր չէ, և վերականգնումը պետք է ըլլա համահայկական մասնակցությամբ, երբ պայմանները փոխվին, մենք պետք է այս գործընթացին սկսինք, Դեր Զորը կմնա մեր պահանջատիրության Անլռելի զանգակատունը, հիշեցում մըն է ամբողջ աշխահին, որ Ցեղասպանության զոհ ժողովուրդ մը կա, մեր կամքն այս ուղղությամբ տկարացում չի ճանչնա»:

Նա կարծում է, որ սա քայլ էր, որն ապացուցում է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանությունը շարունակվում է, հետևաբար, մենք պետք է արթուն մնան:

«Ցեղասպանությունը կանգ չէ առած, հակահայ, մերժողական վերաբերումը թե՛ Հայաստանի, թե՛ Սփյուռքի նկատմամբ հստակ է, պետք է արթուն ըլլանք Թուրքիո նկատմամբ»,-ասաց նա:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

15:12 05.04.2025

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը

Թողարկվել է «ՀՀ գետերի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում-2025» տեղեկագիրը: Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից: Հաշվի առնելով նախաձմեռային և ձմեռային ժամանակահատվածների դիտված, և վարարումների ժամանակահատվածի կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները՝ գետերում 2025 թվականի գարնանային վարարումների հոսքի ծավալները և առավելագույն ելքերի մեծությունները սպասվում են նորմաների 50-90%-ի սահմաններում, գետերում ջրի առավելագույն ելքերի անցումները հիմնականում սպասվում են մայիսի […] ...

SHANTNEWS

15:00 05.04.2025

SHANTNEWS

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

14:54 05.04.2025

Կուրիլյան կղզիների ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը Կուրիլյան կղզիների հյուսիսային ափերի մոտ 4,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Յուժնո-Սախալինսկի սեյսմիկ կայանի ղեկավարը։ «Խաղաղ օվկիանոսում ապրիլի 5-ին՝ ժամը 19.22-ին (Մոսկվայի ժամանակով 11.22-ին) տեղի է ունեցել 4,4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է Պարամուշիր կղզու Սեվերո-Կուրիլսկ քաղաքից 158 կմ հարավ, օջախը գտնվել է 41 կիլոմետր խորության վրա»,- ասվում է […] ...

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ Թորոսյան

14:38 05.04.2025

«Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. Արամ Թորոսյան

Վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը. «Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, որ այդ ալիքներն ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում […] ...

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա Անդրեասյան

14:25 05.04.2025

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ դպրոցներում կիրականացվեն միջոցառումներ, կկազմակերպվեն քայլարշավներ. Ժաննա Անդրեասյան

Ապրիլի 18-ը հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ «Դրա առիթով բոլոր մարզերում և Երևանում մեր դպրոցների մասնակցությամբ ու նախաձեռնությամբ բազմաթիվ արշավներ, քննարկումներ ու այլ միջոցառումներ են լինելու։ Ծրագիրը տեղադրում եմ մեկնաբանության մեջ։ Դեռ ուշ չի, որ մեր մյուս դպրոցներն էլ նախաձեռնեն ու միանան այս օրվան։ Օրվա առիթով մենք էլ քայլարշավ կիրականացնենք՝ այցելելով Դսեղ՝ Հովհաննես […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:12 05.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ին` առանձին շրջաններում օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 6-10-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, ապրիլի 6-ի ցերեկը նույնքան կբարձրանա։ Երևան քաղաքում ապրիլի 5-ին երեկոյան ժամերին, 6-ի գիշերը, 7-ի ցերեկը, […] ...

BACK_TO_TOP