16:19 24.02.2019
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հանդիպումներ է ունենում Հայաստանի աշխարհիկ ու հոգևոր առաջնորդների հետ: «Հեռանկար»-ի շրջանակներում նա պատմել է, թե ինչպիսի հարցեր են իրենց օրակարգում, նշել, որ որպես աշխարհիկ ու պետական պատասխանատուներ՝ մեկ կարևոր օրակարգ ունեն։ Այն հետևյալն է․
«Ի՞նչ ընել, ինչպե՞ս ընել, որ ժողովուրդին առաջնահերթ խնդիրները լուծման ընթացքի մեջ մտնեն, հայրենիքը հզորանա, Ղարաբաղի անկախությունն ամրապնդվի, մեր պահանջատիրությունը մնա մնայուն պայքար: Օրինակ, Հայաստանի հզորացումը, Հայաստանի պետականության ամրապնդումը, միջազգային հարաբերությունները, Հայաստան-Սփյուռք գործակցությունը, Ղարաբաղի հարցը, մնայուն հարցեր են, կրնանք տարբեր մոտեցումներ ունենալ, որոնք ժամանակին ընթացքին նոր շերտավորումներ կրնան ունենալ»:
Օրինակ է բերում Հայաստանում ստեղծված նոր իրավիճակը, որով պայմանավորված՝ հնարավոր է, որ նոր մոտեցումներ ի հայտ գան, քննարկվեն, հետևաբար տեսակետները կարող են փոփոխական լինել: Արամ Ա-ն դա ճիշտ է համարում՝ ասելով.
«Հարցերուն զմռսված տեսակետներ պետք չէ ունենանք, այլ հարափոփոխ պայմաններուն լույսին տակ մոտեցումները պետք է ըլլան համահունչ՝ միշտ մեկնելով հայրենիքին, ժողովուրդին գերագույն շահերեն»:
Համազգային օրակարգի մաս է կազմում նաև Ցեղասպանության պահանջատիրությունը: Արդյո՞ք 100-ամյակից հետո 3 տարիների ընթացքում փոփոխություններ եղան: Արամ Աբրահամյանի հարցին Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը պատասխանում է.
«Ընդհանրապես կնշմարեմ, որ որոշ նահանջ մը սկսված է պահանջատիրական պայքարեն Հայաստատեն ներս և դուրս, հռչակագիր մը հրապարակեցինք Ծիծեռնակաբերդի մեջ, որուն մեջ հստակ կըսվեր, որ մեր պահանջատիրությունը ՀՀ արտաքին քաղաքականության մեջ պետք է դառնա մնայուն օրակարգ: Հեղափոխությունեն հետո սպասելի էր, որ այն դառնա մնայուն օրակարգ և արտաքին հարաբերություններու մեջ պահանջատիրությունը արծարծվի ՀՀ պատասխանատուներու կողմե, Սփյուռքի մեջ ունինք մեր եկեղեցին, պահանջատիրական պայքարը տարբեր ընթացք պիտի գտնե»:
Նա կարծում է, որ 100 տարի շարունակված ճանաչման պահանջից ու դատապարտման կոչերից այն կողմ պետք է ընթանալ:
«Ճանաչումեն անդին պետք է ընթանանք դեպի հատուցում, որովհետև միջազգային օրենքի համաձայն՝ Ցեղասպանության ճանաչումն ու հատուցումը իրար հետ սերտորեն ընդելուզված են, անոր համար պատմության մեջ առաջին ագամ Կիլիկիո կաթողիկության, Սիսի կաթողիկոսարանի վերադարձի դատը բացինք թուրք պետության դեմ, իրավական դատ մըն է, միաժամանակ քաղաքական բնույթ ունի, առաջին անգամ դատական թղթածրար մը դրվեցավ թուրք պետության սեղանին վրա, պիտի հետապնդենք»,-կարծում է կաթողիկոսը:
00:00 17.04.2025
Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկըՀայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...
23:58 16.04.2025
Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղությունԶատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...
23:57 16.04.2025
Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ինՀայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...
23:55 16.04.2025
Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներիցԱրաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:52 16.04.2025
Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...
23:48 16.04.2025
Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումըհայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...