Հայաստան-Սփյուռք գործակցությունը պետք է քննարկվի Սփյուռքի պատասխանատուների մասնակցությամբ. Արամ Ա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 04 2025
  • $
    391.27
  • RUBLE
    4.74
  • 444.48
WEATHER
+10.09 oC

Հայաստան-Սփյուռք գործակցությունը պետք է քննարկվի Սփյուռքի պատասխանատուների մասնակցությամբ. Արամ Ա

20:16 22.02.2019

Եռօրյա այցով Հայաստան ժամանած Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հյուրընկալվել է «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» ծրագրին, անդրադարձել Հայաստանին և Սփյուռքին հուզող տարբեր խնդիրների:

Խոսելով  Սիսի կաթողիկության վերաբերյալ հայցի մերժման,  Թուրքիայի սահմանադրական  դատարան և Մարդու իրավունքների Եվրոպական  դատարան ներկայացված հայցի շուրջ՝ Արամ Առաջին կաթողիկոսն ասել է.

«Մերժել բառը պետք է հստակեցնենք, ոչ թե քննեց նոր մերժեց, այլ մերժեց դատը քննել: Թե Թուրքիան գիտե, թե Եվրոպան գիտեն, որ մեր դատը քաղաքական դատ է, և գիտեն, որ մենք կպահանջենք կաթողիկոսարանը, հաջորդ քայլը պիտի ըլլա մեր հազարավոր եկեղեցիները, վանքերը, կալվածքները պահանջել և արդարորեն պետք է պահանջենք: Կրնաք երևակայել, Արևմտյան Հայաստանի, Կիլիկիո մեջ հազարավոր ազգապատկան, եկեղեցապատկան կալվածքներ ունինք. դրանք մեր հողերը եղած են, հազարավոր տարիներ, մեր ժողովուրդն այդտեղ ապրած է, և Թուրքիան շատ լավ գիտե, որ այս առաջին դատը Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության դուռը պիտի բանա մեր պահանջատիրական  պայքարի հատուցման ծիրեն ներս: Հակառակ դժվարություններուն՝ մենք այս դատը պիտի հետապնդենք, մենք թղթածրար մը կպատրաստենք, պիտի դիմենք թուրքական դատարան»:

Խոսելով 2014թ-ի սեպտեմբերի 21-ին Դեր Զորի եկեղեցու պայթեցման մասին՝ Կաթողիկոսը հայտարարել է, որ Թուրքիան շարունակում է ցեղասպանությունը հայ ժողովրդի նկատմամբ, իսկ «Դեր զորը կմնա մեր պահանջատիրության Անլռելի զանգակատունը»,-ասել է նա:

Արամ Աբրահամյանը հետաքրքրվել է նաև Հայաստան-Սփյուռք հարաբերությունների գործակցության և Սփյհուռքի նախարարության փակման շուրջ վեհափառի դիրքորոշումից:

«Որքա՞ն ճիշտ է քաղաքական, անվտանգության և այլ իմասըտներով Սփյուռք-Հայաստան գործակցությունը անմիջականորեն վարչապետի աշխատանքի ծիրեն ներս զետեղելը: Ես հոն որոշ մտահոգություններ կտեսնեմ, և անոր համար պետք է Հայաստան-Սփյուռք գործակցությունը լայնորեն քննարկվի Սփյուռքի պատասխանատուներուն մասնակցությամբ»:

Ըստ Արամ Առաջինի՝ սփյուռքը պարտադրյալ գոյավիճակ է, հետևաբար, ինչպես ինքն է նշել, «Մեր վախճանական հասցեն Հայաստանն է, ուրիշ հայրենիք չունինք, միասին պիտի նստինք Հայաստան, Սփյուռք և Արցախ մեկ երդիկի տակ: Հետևաբար, այսօր մենք Սփյուռքը պետք է ավելի հզորացնենք և Հայաստանը պետք է դերակատար ըլլա»:

Խոսելով դարեր «աթոռակռիվներ»-ի մասին, որոնք բնորոշ են և եկեղեցուն, և պետությանը, Արամ Առաջինը հայտարարել է.

«Իշխանությունները, աթոռակալները, կառույցները այս բոլորը մնայուն են, կդառնան մնայուն, երբ անոնք ծառայեն իրենցմե վեր ու վեհ արժեքներուն: Այս օրերուն, երբ Թումանյանի 150-ամյակը կտոնեն, լսեցի, որ մեր նախարարները քառյակներ սկսան արտասանել Հովհաննես Թումանյանեն, ես սովորած էի «Մահը մերն է, մենք մահինը, մարդու գործն է միշտ անմահ», Հովհաննես Թումանյան և մեր պատմության բոլոր Թումանյանները իրենց գործով ապրեցան»:

Արամ Առաջինի հետ զրույցն ամբողջությամբ կարող եք դիտել «Շանթ» հեռուստաընկերության եթերում այսօր ժ. 23.00-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

00:00 17.04.2025

Սրտերի ջրվեժ․ Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը

Հայաստանի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Արևիք» ազգային պարկի տարածքում գտնվող Սրտերի ջրվեժն է։ Սրտերի ջրվեժը գտնվում է Մեղրի գետի վրա՝ Լիճք գյուղից 5 կմ դեպի հյուսիս և ճանապարհի կեսն անցնում է անտառի միջով։ Մանրամասները՝ Կովկասի բնության հիմնադրամի տեսանյութում։ ...

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

23:58 16.04.2025

Հայաստանը, որպես տոնական արձակուրդն անցկացնելու, լավագույն ճամփորդական ուղղություն

Զատկի տոնին ընդառաջ, Իտալիայի առաջատար լրատվական գործակալությունը Հայաստանը ներկայացրել է որպես տոնական արձակուրդն անցկացնելու լավագույն ճամփորդական ուղղություն։ Այս մասին հայտնել են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից տարածված «Զատիկը Հայաստանում. ճանապարհորդություն՝ հոգևորի, համերի և հին ավանդույթների աշխարհով» վերնագրով մամուլի հաղորդագրությունը՝ ներկայացնելով Զատկի տոնի յուրահատուկ և խորաբովանդակ ավանդույթները Հայաստանում, գրավել է միջազգային լրատվականների ուշադրությունը։ […] ...

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

23:57 16.04.2025

Հայտնի է, թե ովքեր Հայաստանից կմասնակցեն ակրոբատիկ մարմնամարության ԵԱ-ին

Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայից հայտնել են, որ ապրիլի 14-ից 21 -ը Լյուքսեմբուրգում տեղի կունենա ակրոբատիկ մարմնամարության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը որին մեր թիմը կմասնակցի հետևյալ կազմով. Տղաների զույգ՝ Արտակ Ծատուրյան Ազատ Եղիազարյան Հավաքականի գլխավոր մարզիչ՝ Շուշանիկ Հարությունյան մարզիչ՝ Մարտին Հակոբյան մրցավար՝ Արմինե Հովսեփյան ...

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

23:55 16.04.2025

Արաբկիր վարչական շրջանում բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից

Արաբկիր վարչական շրջանի Վրացական 15 և 17 հասցեների բակերը մաքրվում են ցանկապատված տարածքներից: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից։ Անօրինական զավթած տարածքների փոխարեն կկառուցվեն հանգստի հարմարավետ գոտիներ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

23:52 16.04.2025

Քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 6-12-ը (2025թ․)։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ ✔ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ ամբողջ շաբաթ, ✔ Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 7-ին, 11-ին և 12-ին, ✔ Հերացի փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 10-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ ✔ […] ...

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

23:48 16.04.2025

Ապրիլի 17-ին կդադարեցվի Երևանի և Արարատի որոշ հասցեների գազամատակարարումը

հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից հայտնել են, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ թաղամասի 5-րդ և 6-րդ փողոցների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի 17-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Այնթապ բնակավայրի մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ ...

BACK_TO_TOP