00:27 23.02.2019
Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը:
Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած նրան, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ Արմեն Թադևոսյանի առողջական խնդիրները հրատապ լուծման կարիք ունեին, ըստ հոր հայտնած տվյալների, նրա հետազոտությունները կրել են ձևական բնույթ,և ընդամենը ցուցվել էր պլանային վիրահատություն՝ հրատապ լուծման փոխարեն:
Ընդհանուր տվյալների ուսումնասիրությունից պարզվել էր, որ առկա են ձախ շրջանի երակային համակարգի պաթոլոգիաներ. առկա է արյան շրջանառության և օրգանների կամ վերջույթների ֆունկցիաների առնվազն չափավոր արտահայտված խանգարում, իսկ որոշակի հետազոտությունների արդյունքում արձանագրվել էր առողջական վիճակի վատթարացում:
ՀՀ պաշտպանության նախարարին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմելուց հետո 2018թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին զինծառայողը 2 անգամ վիրահատվել է նախ՝ ձախակողմյան վարիկոցելեի կապակցությամբ, ապա՝ աջ ստորին վերջույթի վարիկոզ լայնացած երակների վիրահատական հեռացում է կատարվել:
2019 թ.-ի փետրվարին որոշում է կայացվել Արմեն Թադևոսյանին վաղաժամ զորացրելու մասին: Վերջինս ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը:
10:25 15.12.2024
Հրդեհ Սարահարթ գյուղում10:25 15.12.2024
Հրդեհ Սարահարթ գյուղումԴեկտեմբերի 14-ին, ժամը 19:36-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարահարթ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։27-ին, մարվել՝ 22։36-ին։ Գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 200 հակ անասնակեր։ ...
10:15 15.12.2024
Ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներԴեկտեմբերի 15-ին՝ ժամը 10։00-ի դրությամբ, Վայքի, Սիսիանի,Գորիսի, Կապանի, Գավառի, Սպիտակի տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: ...
10:00 15.12.2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և […] ...
00:00 15.12.2024
Բժիշկը զգուշացրել է մանդարինի չափից շատ ուտելու հետևանքների մասինՇատ մանդարին ուտելը կարող է բացասաբար ազդել ձեր առողջության վրա, ասել է գաստրոէնտերոլոգ Եվգենյա Մելնիկովան։ Gazeta.Ru-ի հետ զրույցում նա զգուշացրել է Ամանորին այս մրգի չափից շատ ուտելու հետևանքների մասին։ Մելնիկովան բացատրել է, որ վիտամին C-ի օրական չափաբաժինը կազմում է 90 միլիգրամ, իսկ մեկ մանդարինը պարունակում է մոտ 25 միլիգրամ, այսինքն՝ օրական պահանջարկի գրեթե մեկ երրորդը։ […] ...
23:54 14.12.2024
Թուրքիայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլներ են նետել իշխող կուսակցության շենքի վրաԱնհայտ անձինք մոլոտովի կոկտեյլներ են նետել թուրքական Իգդիրում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցչության վրա, հաղորդում է Habertürk հեռուստաալիքը։ «Իգդիրում անհայտ դիմակավորված անձինք, ովքեր ցանկանում էին մտնել «AK Part»-ի նահանգային նախագահության շենք, օգտագործել են հրկիզող խառնուդներ, երբ չեն կարողացել շենք մտնել, քանի որ դուռը կողպված է եղել»,-հաղորդում է հեռուստաալիքը: Ներկայացուցչության ղեկավար Ալի Քեմալ Այազը տեղի […] ...
23:48 14.12.2024
Սիրիայի նոր իշխանությունների առաջնորդը հայտարարել է նախագահական ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասինԴամասկոսում իշխանության եկած զինված խմբավորումների առաջնորդ Ահմեդ ալ-Շարաան (հայտնի է Աբու Մուհամեդ ալ-Ջուլանի մականունով) հայտարարել է, որ պատրաստ է առաջադրվել Սիրիայի նախագահի պաշտոնում, եթե հանրապետության քաղաքացիները կամ նրա շրջապատը խնդրեն նրան: «Ես կառաջադրեմ իմ թեկնածությունը Սիրիայի Արաբական Հանրապետության նախագահի պաշտոնում, եթե քաղաքացիները կամ իմ շրջապատի մարդիկ դա խնդրեն», – մեջբերում է նրա խոսքերը Al Araby […] ...