00:27 23.02.2019
Առողջական խնդիրներով զորակոչված, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայության ընթացքում երկու անգամ վիրահատված զինծառայող Արմեն Թադևոսյանը զորակոչվելուց ամիսներ անց վաղաժամ զորացրվել է: Այս մասին տեղեկացնում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պաշտոնական կայքը:
Արմեն Թադևոսյանը բազմաթիվ առողջական խնդիրներով զինծառայությանը պիտանի էր ճանաչվել և զորակոչվել 2018թ. ամառային զորակոչի ընթացքում և զորակոչվելուց հետո տեղափոխվել հոսպիտալ: Չնայած նրան, որ ըստ բժշկական փաստաթղթերի՝ Արմեն Թադևոսյանի առողջական խնդիրները հրատապ լուծման կարիք ունեին, ըստ հոր հայտնած տվյալների, նրա հետազոտությունները կրել են ձևական բնույթ,և ընդամենը ցուցվել էր պլանային վիրահատություն՝ հրատապ լուծման փոխարեն:
Ընդհանուր տվյալների ուսումնասիրությունից պարզվել էր, որ առկա են ձախ շրջանի երակային համակարգի պաթոլոգիաներ. առկա է արյան շրջանառության և օրգանների կամ վերջույթների ֆունկցիաների առնվազն չափավոր արտահայտված խանգարում, իսկ որոշակի հետազոտությունների արդյունքում արձանագրվել էր առողջական վիճակի վատթարացում:
ՀՀ պաշտպանության նախարարին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիմելուց հետո 2018թ. հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին զինծառայողը 2 անգամ վիրահատվել է նախ՝ ձախակողմյան վարիկոցելեի կապակցությամբ, ապա՝ աջ ստորին վերջույթի վարիկոզ լայնացած երակների վիրահատական հեռացում է կատարվել:
2019 թ.-ի փետրվարին որոշում է կայացվել Արմեն Թադևոսյանին վաղաժամ զորացրելու մասին: Վերջինս ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայությանը:
12:33 15.12.2024
Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության կառույցներումՇրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը՝ նախարարության կառույցներում․ «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ ՊՀ-ում ՄԱԶԾ-ԿԿՀ «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ծրագրի՝ Բնապահպանական ԾԻԳ-ի կողմից իրականացվող բաղադրիչի շրջանակներում 2024 թ․ դեկետմբերի 9-ից 13-ը իրականացվել է վերապատրաստման հնգօրյա դասընթաց Երևան համայնքում Էներգետիկ կառավարման տեղեկատվական համակարգի (EMIS) գործարկման թեմայով: Դասընթացի շրջանակներում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող […] ...
12:13 15.12.2024
Դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռներըՀՀ ԱԺ-ից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 25-ին մի քանի ժամով բացվելու են Ազգային ժողովի այգու դռները։ «Հրաշքի սպասումով՝ կտեսնվե՛նք ԱԺ այգում»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
12:00 15.12.2024
Գևորգ Պապոյանը՝ սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերի մասինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կառավարության «Հրապարակում» հաղորդաշարի տաղավարում անդրադարձել է սպանդանոցային ծառայություն մատուցող տնտեսավարողներին տրամադրվող պետական աջակցության ծրագրերին, ինչպես նաև աջակցության նախատեսվող գործիքակազմին։ Մանրամասները՝ նախարարության ռեպորտաժում։ ...
11:50 15.12.2024
Հրդեհի ահազանգ Արշակունյաց պողոտայումԴեկտեմբերի 15-ին, ժամը 11:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց 67 հասցեում գտնվող հյուրանոցի 3-րդ հարկի սենյակներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության […] ...
11:40 15.12.2024
Դեսպան Հովակիմյանը ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահի և տիկնոջ կողմից տրված ամանորյա ընթրիքինԴեկտեմբերի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը Չեռնոգորիայի հին մայրաքաղաք Ցետինյեում՝ Կառավարության տանը, ներկա է գտնվել Չեռնոգորիայի նախագահ Յակով Միլատովիչի և տիկին Միլենա Միլատովիչի կողմից տրված ամանորյա հանդիսավոր ընթրիքին՝ Չեռնոգորիայում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների համար: Այս մասին հայտնում են Պրահայում ՀՀ դեսպանությունից և նշում, որ ՀՀ դեսպանի և նախագահ Միլատովիչի միջև տեղի է ունեցել կարճատև զրույց: ...
11:20 15.12.2024
Բանգլադեշի նախկին վարչապետին կասկածում են քաղաքացիների անհետացումներին առնչություն ունենալու մեջԲանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինայի օրոք քաղաքացիների բռնի անհետացման հետաքննող հանձնաժողովը կառավարությանը ներկայացրած նախնական զեկույցում ասել է, որ գտել է միջադեպերին նրա մասնակցության ապացույցներ։ «Հանձնաժողովը գտել է նախկին վարչապետ Շեյխ Հասինայի բռնի անհետացման գործերում ներգրավվածության ապացույցներ»,-ասվում է Բանգլադեշի ժամանակավոր կառավարության ղեկավար Մուհամմադ Յունուսի գրասենյակի հայտարարության մեջ: Հանձնաժողովի տվյալներով՝ հարկադիր անհետացման դեպքերը կարող են գերազանցել 3500-ը։ […] ...