Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են․ խնդիրները չեն լուծվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2025
  • $
    391.81
  • RUBLE
    4.69
  • 422.41
WEATHER
+19.74 oC

Խոշորացված համայնքների բնակիչները կրկին դժգոհ են․ խնդիրները չեն լուծվել

00:13 23.02.2019

Ինչ խնդիրներ  կան խոշորացված համայնքներում և ինչ է փոխվել համայնքների միավորման արդյունքում։ Այս հարցերն են քննարկվելու  «Կառուցողական երկխոսության հանձնառություն» խորագրով եռօրյա համաժողովի  ընթացքում, որը նախաձեռնել է «Կոմպաս» գիտահետազոտական  ՀԿ-ն:
Նախորդ տարի  ձևավորվել է նաև «Համազարկ» կոալիցիան, որի մեջ ընդգրկված են մարզերում և մայրաքաղաքում գործող 34 հասարակական կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն համայնքերի կարիքների գնահատման մեխանիզմների մշակման աշխատանքներով: Հասարակական կազմակերպությունը հետազոտություններ է անցկացրել Շիրակի, Լոռու և Տավուշի խոշորացված երկուական համայնքներում։

Քննարկումը խոշորացված համայնքների մեծ խնդիրներին էր առնչվում, որին Շիրակի, Լոռու և Տավուշի  համայնքներից հրավիրված  ղեկավարները կամ ներկայացուցիչները չէին եկել: Միակը, որ չէր անտեսել հրավերը, Աշոցք խոշորացված համայնքի նորընտիր ղեկավարն էր, որը եղել է լսողի կարգավիճակում։

Հենց այսպիսի վերաբերմունքն էլ փորձագետները շեշտեցին, որ համայնքի ղեկավարներն ունեն համայնքային խնդիրների նկատմամբ: Օրինակներն էլ շատ են, թե ինչպես համայնքապետերը չեն կարողանում գյուղի առաջնային խնդիրները երկրորդայինից զատել, իսկ որոշումներն էլ կայացնում են միանձնյա։

«Խոշորացված համայնքների ղեկավարները կամ իրենց ունեցած փորձով, կամ իրենց գիտելիքներով իրենք են որոշում, թե, օրինակ, ինչ սուբվենցիոն ծրագիր ներկայացնեն,կամ ինչպիսի դրամաշնորհային ծրագրի դիմեն։ Դա պետք է արվի հարցումների միջոցով, մարդկանց կարծիքը իմանալու միջոցով», – ասել է «Կոմպաս» գիտահետազոտական-կրթական ՀԿ-ի նախագահ Ղարիբ
Հարությունյանը։
Համայնքի բնակիչների կարծիքը հաշվի չէր առնվել նաև խոշորացման գործընթացի ժամանակ: Սա ամենամեծ թերությունն էր, որն, ըստ բանախոսների, համայնքների միջև խնդիրներ է ստեղծել:
Խոշորացման երկրորդ փուլում ևս նույն սխալը թույլ տրվեց :
Շիրակի մարզում միավորվեցին 44 համայնքներ ու ձևավորվեց Ամասիայի, Արփիի, Աշոցքի և Սարապատի փնջերը։Հենց այս համեմատաբար աղքատ ու փոքր գյուղերի խոշորացումը արդարացվեց միայն ֆինանսական միջոցների կենտրոնացումով, բայց, ըստ փորձագետների, հաշվի չեն առնվել համայնքների ռեսուրսներն ու հնարավորությունները։
Խոշորացված համայնքներում հասարակական սեկտորի ներկայացուցիչների ուսումնասիրությունների շնորհիվ պարզվել է, որ այդ գյուղերում ենթակառուցվածքները վատ վիճակում են, համայնքները չունեն բավարար միջոցներ դրանք լուծելու համար, իսկ աղբահանություն որոշ գյուղերում չի էլ կատարվում։
Խոշորացման գործընթացից հետո, երբ բյուջեներն էլ խոշորացվեցին, դարձյալ այդպես չբարեկարգվեցին միջհամայնքային ճանապարհները: Լուծումն էլ ժամանակավոր է ու ընդամենը հարթեցման միջոցով անցանելի են պահում:
Ինչպես աղբահանությունը, այնպես էլ լուսավորությունը շատ գյուղերում երկրորդային խնդիր է համարվում։ Բնակիչների հետ ունեցած հարցումների արդյունքում պարզել են, որ փոքր ու կենտրոններից հեռու գտնվող համայնքները միշտ մնում են ուշադրությունից դուրս: Համաժողովի ընթացքում մշակվելու են համայնքային խնդիրները լուծելու հստակ մեխանիզմներ, որոնք առաջարկելու են կառավարությանը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մյանմայում երկրաշաժի հետևանքով տուժածների թիվը հասել է 300-ի

15:11 28.03.2025

Մյանմայում երկրաշաժի հետևանքով տուժածների թիվը հասել է 300-ի

Առնվազն 300 մարդ տուժել է Մյանմայում հզոր երկրաշարժի հետևանքով փլուզումներից։ Այս մասին հայտնում է New York Times-ը (NYT)՝ վկայակոչելով երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի՝ Մանդալայի հիվանդանոցը։ «Նոր տուժածներ են շարունակում գալ, բայց մենք չունենք բավարար բժիշկներ և բուժքույրեր», – մեջբերում է պարբերականը բժիշկ Կյեո Զինի խոսքերը։ Թերթի տվյալներով՝ զոհվել է 20 մարդ։ Մյանմայում հզոր երկրաշարժ է […] ...

SHANTNEWS

15:00 28.03.2025

SHANTNEWS

Ուկրաինան և ԱՄՆ-ն նախարարների մակարդակով խորհրդակցություններ են անցկացնում ընդերքի համաձայնագրի շուրջ

14:53 28.03.2025

Ուկրաինան և ԱՄՆ-ն նախարարների մակարդակով խորհրդակցություններ են անցկացնում ընդերքի համաձայնագրի շուրջ

Ուկրաինայի և ԱՄՆ-ի նախարարությունները խորհրդակցում են հանքային ռեսուրսների վերաբերյալ նոր համաձայնագրի նախագծի շուրջ։ Այս մասին Reuters-ին հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Տարբեր նախարարությունների մակարդակով դեռ շարունակվում են խորհրդակցությունները»,- ասել է նա՝ մեկնաբանելով մամուլում հայտնված նոր համաձայնագրի նախագիծը։   ...

Հայտնի է Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը

14:43 28.03.2025

Հայտնի է Մյանմայում երկրաշարժի զոհերի թիվը

Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 13-ի, առնվազն 200 մարդ տուժել է, հայտնում է New York Times-ը ՝ վկայակոչելով Մանդալայ քաղաքի հիվանդանոցը։ «Երկրաշարժի հետևանքով զոհվել է 13 մարդ, ևս 200-ը տուժել է»,- ասվում հայտարարության մեջ։ Ուրբաթ օրը Մյանմարում 7,7 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել, որի ցնցումները զգացվել են հարևան հինգ երկրներում, ներառյալ Թաիլանդը: ...

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

14:31 28.03.2025

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զեկուցել է կապիտալ բնույթի շինարարական աշխատանքների ընթացիկ իրավիճակի, առողջապահության ոլորտում կառուցման, վերակառուցման և վերազինման համար 2025թ. համար նախատեսված կապիտալ ծախսերի վերաբերյալ: Մանրամասներ են ներկայացվել, թե ինչ փուլում են գտնվում տարբեր առողջապահական հաստատությունների նախագծման, կառուցման և հիմնանորոգման աշխատանքները: Քննարկում […] ...

Երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ են զոհվել և տուժել․ Մյանմայում արյան դոնորների են փնտրում

14:29 28.03.2025

Երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ են զոհվել և տուժել․ Մյանմայում արյան դոնորների են փնտրում

Մյանմայի իշխանությունները հայտարարել են դոնորական արյան շտապ հավաքման մասին՝ երկրաշարժի հետևանքով մեծ թվով տուժածներին օգնելու նպատակով, ասվում է երկրի Պետական ​​կառավարչական խորհրդի հաղորդագրության մեջ։ Երկրաշարժից ամենաշատը տուժել են Սագաինգ, Մանդալայ, Մագուեյ, հյուսիսարևելյան Շան նահանգ, Նեյփիտաու և Բագո շրջանները, հայտնել են իշխանությունները: «Երկրաշարժի հետևանքով շատ մարդիկ են զոհվել և տուժել, և շատ մարդիկ բուժվում են Սագաինգ […] ...

BACK_TO_TOP