16:49 22.02.2019
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասել է, որ ցմահ դատապարտյալ Մհեր Եղիազարյանի մահվանից առաջ էլ մահացության դեպքեր են գրանցվել:
«Հանկարծամահ եղավ Մնջոյանը, դրանից հետ ևս մեկ հոգի հանկարծամահ եղավ սրտամկանի ինֆարկտի պատճառով: Դրանից հետո մի քանի հոգու մենք տարել ենք, վիրահատություն են իրականացրել՝ անոթների ստենտավորում է իրականացվել, անվճար՝ պետության հաշվին, և էդ մարդկանց կյանքը փրկվել է: Կենտրոնանալ մեկ անձի վրա, կարծում եմ, տարբերակված մոտեցում է, և այստեղ կարող են խտրականության էլեմենտներ լինել: Մեզ համար բոլորի կյանքը թանկ է՝ անկախ նրանից, թե ինչում է նա մեղադրվում: ՔԿՀ-ները վայրեր չեն, որտեղ պետք է հասունանա մարդու մահը»,- ասել է Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ վիրահատության այդ տեսակը քաղաքացիական կյանքով ապրողների համար այդքան հասանելի չէ, որքան դատապարտյալների համար:
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի անդամ Թագուհի Թովմասյանը նկատել է, որ Եվրոպական կոնվենցիաներում ամրագրված մի այսպիսի պրակտիկա կա՝ եթե մարդը, ով գտնվում է պետական հոգածության ներքո, հացադուլ է հայտարարում ու նրա կյանքին վտանգ է սպառնում, նրան հարկադրաբար են կերակրում:
«ՀՀ-ից բացի, ես չեմ հանդիպել երկիր, որտեղ իրավական նորմատիվ ակտերով կարգավորվեն այս հարաբերությունները: ՀՀ կառավարության որոշման հիմքում դրված են Եվրոպական դատարանի վճիռները: Սա շատ լավ պրակտիկա է, որ Հայաստանն ունի: Էս տեսակետից Հայաստանն օրինակելի է: Եվրոպական դատարանի իրավունքի համաձայն՝ անձին չի կարելի կերակրել այնքան ժամանակ, քանի դեռ ինքը չի կամեցել, որ իրեն կերակրեն, կամ երբ գիտակցություն չունի և կոմայի մեջ է: Այդ ժամանակ կարելի է նրան հարկադրաբար կերակրել՝ երակային սնուցում տալ, բայց երբ նա վերականգնեց գիտակցությունը, բուժանձնակազմն այլևս իրավունք չունի շարունակել հարկադրաբար սնուցումը»,- ասվածին արձագանքել է արդարադատության նախարարը՝ հավելելով, որ Մհեր Եղիազարյանի դեպքում նման իրավիճակ չի եղել, ուստի նրան չէր կարելի հարկադրաբար կերակրել:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչո՞ւ ներում չի շնորհվել.
«Ներում շնորհում է նախագահը՝ վարչապետի ներկայացմամբ: Սա որևէ ձևով նորմավորված չի, սա անհատական մոտեցում է, սա ներքին համոզման մոտեցում է, սուբյեկտիվ է: Կա ներման հանձնաժողով, որը տալիս է իր խորհուրդը՝ ներելու կամ չներելու վերաբերյալ: Դա քննարկում է վարչապետը, կազմում է նախագիծ և ներկայացնում նախագահին: Սա բացարձակ հայեցողություն է: Մենք չենք կարող միջամտել»:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...