14:18 22.02.2019
Լոռու մարզի վարչական տարածքում արձանագրված կոռուպցիոն բնույթի դեպքերով մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրության, հարուցված քրեական գործերի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողության շրջանակներում պարզվել է, որ կոռուպցիոն բնույթի հանցագործությունները տարածված են սոցիալական աջակցության ոլորտում: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը:
Նման հանցավոր դրսևորումներ են բացահայտվել մասնավորապես Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում:
Նշված ծառայություններում բացահայտված դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով հատկապես նպաստառուներից, անապահովության գնահատման համակարգում ընդգրկված անձանցից տարբեր չափերի ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու, դրան օժանդակելու համար մեղադրանքներ են առաջադրվել ինչպես հանրային ծառայող հանդիսացող տարածքային ծառայությունների ղեկավարների և մասնագետների, այնպես էլ «Հայփոստ»-ի տարածքային բաժանմունքների երկու տասնյակից ավելի աշխատակիցների: Իսկ քրեական գործերից մեկով մեկ անձի նկատմամբ կայացվել է ազատազրկման հետ կապված մեղադրական դատավճիռ:
Հատկանշական է հատկապես Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցների և «Հայփոստ» ՓԲ ընկերության թվով 6 փոստային բաժանմունքների ծառայողների կողմից նախնական համաձայնությամբ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու փաստի կապակցությամբ մարզի դատախազության նախաձեռնությամբ հարուցված և Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտված աննախադեպ կոռուպցիոն սխեմայի բացահայտումը:
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ պարզվել էր, որ տարածքային այս գործակալության 5 մասնագետները, նախնական համաձայնության գալով նույն գործակալության պետի և «Հայփոստ» ՓԲԸ տվյալ տարածքն սպասարկող փոստային բաժանմունքների ծառայողների հետ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, պետության կողմից անապահով ընտանիքներին որպես նպաստ հատկացվող դրամական օգնության գումարները հափշտակելու շահադիտական դրդումներով 2013թ. մինչև 2018թ. հունիս առանց մի շարք քաղաքացիների գիտության Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ էին մտցրել վերջիններիս սոցիալապես անապահովության մասին և նրանց անվամբ ապօրինի ձևակերպել ընտանեկան նպաստներ: Այդ գումարները նպաստառուների ցուցակներում հաշվառված նույն անձանց հանձնելու պատրվակով նրանց կողմից կազմվել են կեղծ ցուցակներ, ապա փոստատարների և օպերատորների միջոցով անձամբ ստացել և խարդախության եղանակով հափշտակել ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձանց անվամբ ելքագրված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 550.617.000 ՀՀ դրամ գումարը։
Նկարագրված արարքը կատարելու համար մեղադրանքներ են առաջադրվել տարածքային գործակալության 4 աշխատակիցների, «Հայփոստ» ՓԲ ընկերության տարբեր փոստային բաժանմունքների թվով 21 ծառայողների։ Իսկ տարածքային գործակալության պետի և առաջին կարգի մասնագետներից մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց կիրառվել կալանավորումը։
2019 թվականի հունվարի 21-ին քրեական գործը, բացառությամբ հետախուզման մեջ գտնվողների մասի, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Նշված քրեական գործերի վերլուծությունը վկայում է, որ մարզի վարչական տարածքում գործող սոցիալական ծառայության տարածքային կառույցներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որոնցում ներգրավված են եղել ինչպես այդ կառույցների, այնպես էլ՝ «Հայփոստ» ՓԲԸ փոստային բաժանմունքի ծառայողներ, ապօրինի վարձատրություն տված բազմաթիվ անձինք: Եվ չնայած չարաշահումները կատարվել են ակներևության պայմաններում, կրել շարունակական բնույթ, սակայն այդ ամենը դուրս է մնացել վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու պաշտոնատար անձանց տեսադաշտից:
Ավելին, ուսումնասիրությամբ տեսանելի է դարձել, որ կեղծ նպաստառուների ցուցակներում ձևականորեն ընդգրկված հարյուրավոր անձինք պատահականության սկզբունքով հաշվառվել են այլ անձանց բնակարաններում, իսկ գերակշիռ դեպքերում՝ այդ հաշվառման հասցեները կրկնվել են: Մինչդեռ, համապատասխան պատասխանատու աշխատողները, պատշաճ չիրականացնելով տեղեկատվական բազայի սպասարկման գործառույթները, չեն հայտնաբերել տեղեկատվական բազայում ընտանիքների կամ նրանց անդամների կրկնակի հաշվառման դեպքերը, որի արդյունքում տևական ժամանակ հիշյալ անձանց անվամբ անհիմն դուրս են գրվել նպաստի գումարներ։
Նույն կերպ, իրավասու պաշտոնատար անձանց կողմից պատշաճ միջոցներ չեն ձեռնարկվել սոցիալական բանկի, ընտանիքների անապահովության գնահատման համակարգի տեղեկատվական բազայում հաշվառված անձանց մասին պետական մարմինների, կազմակերպությունների միջև փոխանակվող տեղեկատվությունն ստանալու ուղղությամբ, որը հնարավորություն կտար բացահայտել ընտանեկան նպաստի համակարգի շահառուների ցանկում անհիմն հաշվառված անձանց շրջանակը և վեր հանել ընտանիքին վերաբերող սոցիալ-տնտեսական պայմանների մասին ոչ հավաստի տեղեկությունների մուտքագրման կոնկրետ փաստերը:
Բացի դրանից՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տևական ժամանակ ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող իրավասու անձանց տեսադաշտից դուրս է մնացել նաև ընտանեկան նպաստի ցուցակներում ձևականորեն ընդգրկված նպաստառուների անվամբ սոցիալական գործեր կազմված չլինելու հանգամանքը: Մինչդեռ, այս հարցում պատշաճ հսկողության պայմաններում կարող էր չեզոքացվել պետական միջոցների հափշտակության հնարավորությունը:
Արձանագրված հանցագործությունների համար նպաստավոր պայմաններ ստեղծած խախտումները վերացումն ապահովելու, սոցիալական ծառայության տարածքային պետական կառույցներում նմանատիպ երևույթները բացառելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ Լոռու մարզի դատախազ Արսեն Մարտիրոսյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանին և Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանին: Միջնորդագրով առաջարկվել է ձեռնարկել միջոցառումներ՝ ՀՀ Լոռու մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի, Թումանյանի սոցիալական ծառայության տարածքային գործակալություններում, Վանաձորի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանման սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնում հետագայում նմանատիպ երևույթները բացառելու, արձանագրված խախտումների պատճառները պարզելու, ինչպես նաև իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած աշխատակիցների պատասխանատվության հարցը լուծելու ուղղությամբ:
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած23:25 22.11.2024
Կադրային փոփոխությունները ոչ թե կոնֆլիկտային, այլ աշխատանքային են. Փաշինյանը՝ պաշտոնանկությունների մասինՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական կառավարման համակարգում վերջին շրջանի պաշտոնանկությունները ոչ թե անձնավորված է համարում, այլ` կապված համակարգերի ու աշխատանքային գործունեության հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է վերջին շրջանի 6 պաշտոնանկություններին: «Կադրային փոփոխությունները կապված են այն թեմաների հետ, որոնք, այսպես թե այնպես, հրապարակայնորեն քննարկվում են: Բայց նաև պարտադիր չէ, որ […] ...
23:18 22.11.2024
Իսպանիան տուգանել է եվրոպական բյուջետային փոխադրողներին 179 միլիոն եվրոյովԻսպանիայի իշխանությունները «չարաշահումների» համար տուգանել են եվրոպական մի քանի բյուջետային փոխադրողների՝ ընդհանուր առմամբ 179 միլիոն եվրոյով՝ ներառյալ ձեռքի ուղեբեռի և նստատեղերի ամրագրման համար լրացուցիչ վճարներ գանձելու համար: Իսպանիայի սպառողների իրավունքների պաշտպանության նախարարությունը ուժի մեջ է թողել դեռ մայիսին կայացված որոշումը՝ մերժելով ընկերությունների կողմից ներկայացված բողոքները։ Նախարարության զեկույցում նշվում է, որ ավիափոխադրողները խախտում են սպառողների իրավունքները՝ […] ...
23:10 22.11.2024
Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է ՊՍԺ-ի բողոքըՖրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է հարձակվող Կիլիան Մբապեի աշխատավարձը և բոնուսները վճարելու գործով ՊՍԺ-ի բողոքը, հայտնում է AS-ը: Ավելի վաղ փարիզյան ակումբը հրաժարվել էր կատարել երկրի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի (LFP) բողոքարկման դատարանի կայացրած վճիռը և գործը քննելու համար դիմել էր Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիա: Այժմ միակ ելքն Օլիմպիական կոմիտե կամ աշխատանքային վեճերի դատարան դիմելն է, այլապես […] ...
23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներՆոյեմբերի 22-ին, ժամը 21:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիչինայի փողոցի թիվ 102/1 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Տիչինա-Սեբաստիա փողոցների խաչմերուկում բախվել են «Toyota» (վարորդ՝ Դ․ Պ․) և «Mercedes-Benz» […] ...
22:54 22.11.2024
Պատրաստվում եմ Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում. ՓաշինյանԱյսօր Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել է, որ պատրաստվում է Արթուր Պողոսյանի թեկնածությունը առաջադրել ՔԿ նախագահի պաշտոնում։ Պատասխանելով այն հարցին, թե լուրեր են պտտվում Պողոսյանի՝ կոռուպցիոն գործարքների հետ կապված, վարչապետը նշել է. «2020 թվականին կամ գուցե ավելի ուշ Արթուր Պողոսյանը նշանակվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավար, և այդ նույն ահազանգերը այդ […] ...
22:48 22.11.2024
ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է․ ԼագարդԵվրոպական կենտրոնական բանկի նախագահ Քրիստին Լագարդը մտահոգություն է հայտնել, որ Եվրոպան տեխնոլոգիական մրցավազքում պարտվում է ԱՄՆ-ին։ «Տեխնոլոգիաներում Եվրոպայի դիրքի վատթարացումն ավելի ցայտուն է դարձել վերջին մեկ տարվա ընթացքում: ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև տեխնոլոգիական ճեղքվածք այժմ ակնհայտ է։ ԵՄ-ում տեխնոլոգիաների զարգացման արագացմանը կարելի է հասնել եվրոպական կապիտալի շուկայի ամրապնդման միջոցով, ավելի մեծ ինտեգրման միջոցով»,- ասել է […] ...