13:29 22.02.2019
ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը փետրվարի 22-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ ցմահ դատապարտյալների ներման խնդրագրերին: Հարցին՝ արդյո՞ք Մհեր Ենոքյանի դեպքը խանգարեց, որպեսզի այլ ցմահ դատապարտյալների էլ ներում շնորհվի, և համահարթեցում եղավ:
«Որևէ պատճառահետևանքային կապ չկա, այդ համահարթեցման որակման հետ համաձայն չեմ, դա սուբյեկտիվ վերաբերմունք է, ներքին համոզմունքի դրսևորում է, որ իրականացրել են ՀՀ վարչապետը և ՀՀ նախագահը»,- ասաց նա:
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչն է խնդիրը, որ ներման խնդրագրերից միայն 2-3-ն են բավարարվել, Զեյնալյանը պատասխանեց, որ խնդիրն ամբողջությամբ սուբյեկտիվիզմի ոլորտում է, ներքին համոզման և աշխարհընկալման:
«Սա մեկնաբանման ենթակա չէ որևէ մեկի կողմից, ցանկացած մեկը կարող է մտավարժանքներ անել, բայց բոլոր դեպքերում դրանք լինելու են մտավարժանքներ, որոշումը կայացնողը՝ ներքին համոզմունքների, արժեհամակարգի հիման վրա, նախագահն ու վարչապետն են»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ այսինքն ցմահ դատապարտյալները կարող են դիմել ու հույս չունենա՞լ արդարացման, Զեյնալյանը պատասխանեց՝ եթե կա իրավունքը, այդ իրավունքը կարող է նաև իրացվել, ապա հայտնեց, որ մի քանի հոգու նկատմամբ ներում կիրառվել է, սակայն սա միակ ինստիտուտը չէ, կա նաև վաղաժամկետ ազատման ինստիտուտ, որից օգտվում են, և գործնականորեն այն դրսևորվում է:
Անդրադառնալով դեպքերին, երբ համաներմամբ ազատ արձակված անձինք կրկին հանցանք են գործում, նախարարն ասաց.
«Երբ համաներման նախագիծը քննարկվում էր, մենք ենթարկվում էինք քննադատության, որ այն ծավալուն և ընդարձակ չէ: Մենք նաև ասում էինք, որ կարող է լինել հանցավորության մակարդակի աճ, որովհետև յուրաքանչյուր համաներումից հետո դա տեղի է ունենում, և կարող են լինել մարդիկ, որոնք դիմել են հանցագործությունների: Համաներմամբ ազատ չեն արձակվել այն մարդիկ, որ մի անգամ ներվել են կամ պայմանական վաղակետ ազատ են արձակվել: Համաներմամբ ազատ արձակվածները մի անգամ հանցանք կատարած անձինք են»:
Զեյնալյանն ասաց, որ համաներումը լավագույն ինստիտուտը չէ, պատժողական քաղաքականությունից անցում է կատարվում վերականգնողական արդարադատության, վերականգնողական խնդիրներն այս ճանապարհով լուծելուն, և աստիճանաբար պետք է անհատական աշխատանք կատարելով դա իրականացնել: Նա նաև տեղեկացրեց՝ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ առ այն, որ անձը, ով ՔԿՀ-ից ազատ է արձակվում, երկու ամիս ստանա նպաստ, որպեսզի այդ ընթացքում կարողանա գտնել աշխատանք և ստիպված չլինի դիմել հանցագործության:
Նախարարը հայտնեց՝ դեռ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ չկա, որ կարողանան վերլուծություն կատարել՝ հասկանալու համար, թե համաներմամբ ազատ արձակվածներից քանիսն են դիմել կրկնակի հանցագործության:
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...