13:55 22.02.2019
Մայքլ Ջեքսոնի ընտանիքը 100 միլիոն դոլարի հայց է ներկայացրել HBO հեռուստաալիքի դեմ: Պատճառն այն է, որ հեռուստաալիքը որոշել է մարտին ցուցադրել «Հեռանալով Նևերլենդից» փաստավավերագրական ֆիլմը:
Այն ներկայացնում է փոփ-արքա Մայքլ Ջեքսոնին վարկաբեկող փաստեր: Մասնավորապես, այս ֆիլմում Ջեքսոնը մեղադրվում է մանկապղծության մեջ: Բանն այն է, որ Ջեքսոնի ընտանիքը դեռ 1992 թվականից պայմանագիր է կնքել հեռուստաալիքի հետ, որով վերջինս պարտավորվել է երգչի մասին չհրապարակել որևէ վարկաբեկող տեսանյութ: Ջեքսոնները հիշեցրել են, որ բոլոր այդ մեղադրանքների մասով ժամանակին դատավարություններ են կայացել, և Մայքլը չի ճանաչվել մեղավոր, հետևաբար, ֆիլմում առկա նյութերը չեն կարող ճշմարտությունն արտացոլել: Դատարանն ընդունել է Ջեքսոնների հայցը:
Հիշեցնենք, որ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009 թվականին, 50 տարեկանում:
16:46 08.04.2025
Շիրակի մարզպետն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներինՇիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։ Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում այս տարի ներդրվող՝ 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման նոր ծրագրին վերաբերող հարցեր։ «Սատարման […] ...
16:40 08.04.2025
Քննարկվել են հուշարձանների և մշակութային ժառանգության ոլորտների միջնաժամկետ ծախսային ծրագրի գերակա ուղղություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում տեղի է ունեցել մշակութային ժառանգության և հուշարձանների ոլորտների 2026-2028 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի հայտի նախագծի հանրային քննարկումը: Հանդիպմանը ներկա են եղել ոլորտային ստորաբաժանումների, պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչներ: Կվերականգնվեն մի շարք որմնանկարներ և խճանկարներ Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետի տեղակալ Լուսինե Իգիթյանը ներկայացրել է 2026-2028 թվականների […] ...
16:34 08.04.2025
Արման Եղոյանն ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի և Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավարինԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ապրիլի 8-ին ընդունել է Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի գրասենյակի ղեկավար Լարս Հենզելին: Ողջունելով հյուրին` Արման Եղոյանն արժեւորել է հիմնադրամի գործունեությունը Հայաստանում: Հանձնաժողովի նախագահը Լարս Հենզելին ներկայացրել է տարածաշրջանում առկա իրավիճակը, մարտահրավերները: Նա անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին, […] ...
16:28 08.04.2025
Այրվել է ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը. կա տուժածԱպրիլի 8-ին՝ ժամը 11։38-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կայք գյուղում այրվում է ավտոմեքենա․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։55-ին, մարվել՝ 12։08-ին։ Այրվել է «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել […] ...
16:23 08.04.2025
Կոտայքի մարզի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտելԿոտայքի մարզի պարեկները ապրիլի 6-ին Քանաքեռավան գյուղում ստուգում իրականացնելու նպատակող կանգնեցրել են «Լադա» մակնիշի ավտոմեքենան և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով Երևանի բնակիչ 42-ամյա ուղևորին տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացված հետքերով կաթուցիչ: 42-ամյա տղամարդը հայտնել է, որ կաթուցիչի մեջ եղել է մարիխուանա, որն ինքն արդեն օգտագործել է: Կազմված փաստաթղթերը […] ...
16:16 08.04.2025
Հոբելյանական հանձնաժողովը հաստատել է Իսահակյանի 150-ամյակի միջոցառումների ծրագիրը, տարբերանշանն ու պաստառըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի հերթական նիստում քննարկվել և հաստատվել են հոբելյանական միջոցառումների ցանկն ու տարբերանշանը: Նիստին մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի թոռը՝ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ավետիք Իսահակյանը, որը […] ...