20:00 22.02.2019
Լավ է, երբ գիրք են կարդում պաշտոնյաները, մեջբերումներ կատարում մեծերից, սակայն դա պետք է լինի ոչ թե մեկ օր, այլ միշտ, «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում, խոսելով թումանյանական օրերի ընթացքում պաշտոնյաների վերաբերմունքի մասին, ասել է «Անտարես» մեդիահոլդինգի գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Հիացած եմ, երբ Լիլիթ Մակունցը սկսեց բալիկի համար գիրք կարդալ ու մոտավորապես 250 000 մարդ տեսել էր դա: Այսինքն` քանի ընտանիքում էդ քնելուց առաջ գիրք կարդալու ավանդույթը վերականգնվեց կամ նոր ծնվեց… Զիլ գործ էր: Նիկոլ Փաշինյանն է խոստացել, որ շուտով բալիկի համար գիրք կկարդա լայվում: Էս քայլերը կարևոր են, բայց չպետք է անել մեկ օր, դա պետք է արվի տարվա մեջ ամեն օր»,- ասել է հրատարակիչը:
Խոսելով Թումանյանի գրականությունը հրատարակելու մասին՝ Արմեն Մարտիրոսյանն ասել է, որ հրատարակվում են նրա հեքիաթները, պոեմները, սակայն պետք է ավելի լավ ներկայացնել Թումանյանին՝ որպես պետականության ճարտարապետի, այնպես, ինչպես Չարենցին` պետականության ուղիները նշագծողի:
«Էդ բացը կա, սակայն Թումանյանն ամենալավ ուսումնասիրվածն է այդ ակադեմիական շարքում»,- ասել է Արմեն Մարտիրոսյանը:
20:41 09.04.2025
ՆԳՆ ներկայացուցիչները մասնակցել են ՆԳՆ-ԱԺ համատեղ աշխատանքային քննարկմանըԱպրիլի 8-ին Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչները՝ ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանի գլխավորությամբ մասնակցել են ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանը։ Հանդիպմանը քննարկվել են կառավարության կողմից առաջարկվող ոլորտին վերաբերող օրենսդրական նախագծեր: ...
20:24 09.04.2025
Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկըԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […] ...
20:13 09.04.2025
Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելությունՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա հերթապահություն են իրականացնում՝ գիշեր-ցերեկ ապահովելով իրենց մշտական ներկայությունը»,- նշվում է հաղորդագրության մեջ։ […] ...
19:55 09.04.2025
«Արսենալի» երկրպագուները ծաղրել են «Ռեալի» ֆուտբոլիստներին«Արսենալի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղի վերջում ծաղրել են Մադրիդից ժամանած հյուրերին։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները սկսել են բղավել․ «Դուք Տոտենհե՞մն եք»։ ...
19:51 09.04.2025
Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստըԱյսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետերը, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման […] ...