Հանրապետության մի շարք դպրոցներում նյութատեխնիկական բազայով հագեցվածությունն ու ենթակառուցվածքների լիարժեքությունը լուրջ խնդիր են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+8.09 oC

Հանրապետության մի շարք դպրոցներում նյութատեխնիկական բազայով հագեցվածությունն ու ենթակառուցվածքների լիարժեքությունը լուրջ խնդիր են

12:35 22.02.2019

Հանրապետության 50 դպրոցներում տեխնիկական, նյութական, գույքային ապահովվածության ուսումնասիրություններ են կատարել Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի փորձագետները:

Յուրաքանչյուր մարզից ուսումնասիրվել է 5 դպրոց, որից 2-ը՝ գյուղական: Հետազոտությունների արդյունքներն այսօր քննարկվել են մարզի դպրոցների տնօրենների և մարզպետարանի կրթության վարչության պատասխանատուների հետ: Աշակերտների և ուսուցիչների շրջանում կատարված հարցումների արդյունքում մի շարք խնդիրներ են հայտնաբերել, որոնք առաջին հայացքից թվում են ոչ կարևոր: Հանրակրթական դպրոցներում փորձագետներին հետաքրքրել է ամեն ինչ, նույնիսկ սննդի, ծխախոտի, հեղուկ վառելիքի, օծանելիքի հոտերը: Իսկ դպրոցների մաքրության մակարդակը հասկանալու համար առաջին հերթին հետաքրքրվել են սանհանգույցների վիճակով: Շիրակի մարզի 22 դպրոցում սանհանգույցները բացակայում են:

Սանիտարական տարրական պայմանները չպահպանելու այլ օրինակներ էլ կան, մարզում դպրոցներ կան, որ խմելու ջուր չունեն: Դրանք հիմնականում Անի համայնքի գյուղերն են, որտեղ խմելու ջուրը մեքենաներով են բերում 2-3 օրը մեկ: Հետազոտողների ուշադրությանն է արժանացել նաև մարզադահլիճների վիճակը: Շիրակի մարզպետարանի հանրակրթության բաժնի պետ Գևորգ Ղումաշյանը մեկ նկատառում արեց այս խնդրի շուրջ, որ դպրոցաշինական ծրագրերից միշտ դուրս են մնացել մարզադահլիճների և խոհանոցների կառուցման առաջարկները, որպեսզի շինարարական ծախսերը մեծ չլինեն: Դա արվել է պատվիրատուի՝ կառավարության հորդորով, բայց մյուս կողմից էլ, ըստ կրթության ոլորտի փորձագետ Մարինա Գալստյանի, օրենսդրական պահանջ է, որ կրթօջախները պետք է անպայման մարզադահլիճներ ունենան:

Խնդիր է նաև դպրոցներում քիմիա, ֆիզիկա և կենսաբանություն առարկաների համար նախատեսված լաբորատորիաների բացակայությունը: Աշակերտը հնարավորություն չունի առարկաները սերտել փորձերի միջոցով: Դպրոցները երկար տարիներ լաբորատորիայի համար նյութեր չեն ստացել: Ըստ կրթության ոլորտի մարզային պատասխանատուի` քիմիայի լաբորատորիային 6 ամիսը մեկ 2 մլն դրամ է անհրաժեշտ միայն քիմիական նյութեր գնելու համար:

Ներկաների քննարկումներն ակտիվացան, երբ խոսքը գնաց դպրոցներում բուժքույրերի աշխատանքից: Շատ դպրոցներ բուժքույրեր չունեն, եթե հաստիքն էլ կա, ապա կես դրույքով են աշխատում: Պատահել է, երբ ֆիզկուլտուրայի ժամանակ երեխայի հետ դեպք է պատահել, բուժքույրը տեղում չի եղել, որ առաջին բուժօգնություն ցուցաբերի: Բուժքրոջ հաստիքն էլ ոչ թե դպրոցը, այլ Առողջապահության նախարարությունն է սահմանում: Մինչև 300 աշակերտ ունեցող դպրոցին, ըստ սահմանված նորմերի, բուժքույր պետք չէ, ինչն, ըստ ներկաների, աբսուրդ է: Օրինակ բերվեց, եթե 295 աշակերտ ունեցող դպրոցում համաճարակ բռնկվի, ապա հսկողություն սահմանող չի լինի: Մի շարք այլ առաջարկությունների հետ դպրոցներում պարտադիր բուժքրոջ հաստիք ունենալու հարցը ևս տեղ կգտնի Կրթության և գիտության նախարարություն ուղարկվող փաթեթում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ին

10:30 11.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...

Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է «Չելսիին»․ կայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայ 1/4 եզրափակչի առաջին խաղերը

10:15 11.04.2025

Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է «Չելսիին»․ կայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայ 1/4 եզրափակչի առաջին խաղերը

ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […] ...

Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառով

10:00 11.04.2025

Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել խստացնել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին ջրամատակարարման մասին 1944 թվականի պայմանագիրը խախտելու համար։ «Մեքսիկան Տեխասի նահանգին պարտք է 1,3 միլիոն ակր-ֆուտ (1,6 միլիարդ խորանարդ մետր) ջրի՝ 1944 թվականի ջրային պայմանագրով, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները: Մենք կշարունակենք խստացնել հետևանքները, ներառյալ՝ սակագները, և, հավանաբար, նույնիսկ պատժամիջոցները, […] ...

Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասի

09:50 11.04.2025

Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասի

Գազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի և բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես, «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետով ավելի քան […] ...

Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆ

09:46 11.04.2025

Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆ

Չնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ […] ...

Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

09:45 11.04.2025

Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի Հայաստանում

Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եգոր Սորինը տեղեկացրել է, որ թիմը ամառային մարզական հավաքներից մեկը կանցկացնի Հայաստանում, հաղորդում է Sport24-ը: «Ուսումնամարզական հավաքների վայրերի վերաբերյալ փոխըմբռնում կա, բայց ամեն ինչ դեռ հստակ չէ, մարզումների պլանը դեռ հաստատված չէ: Բայց Հայաստանն ու Իտալիան անպայման այդ ցուցակում են։ Մենք կընտրենք, թե որ ամսին ենք գնալու Իտալիա, որ ամսին՝ […] ...

BACK_TO_TOP