23:16 21.02.2019
ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի՝ նախօրեին կատարած հայտարարությանը՝ վերհիշելով նրա՝ ավելի վաղ հնչեցրած տեսակետն այդ հարցի շուրջ: Հիշեցնենք, որ Խաչատյանը մասնավորապես խոսել էր ստեղծագործական միությունների վերափոխման խնդրի մասին:
«Երեկ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանը սենսացիոն հայտարարություն արեց։ Կինոյի միության նախագահը հայտարարեց, որ ստեղծագործական միությունները ժամանակին ԱԱԾ-ի կողմից ստեղծված հիմնարկներ են եղել, որոնք հիմնականում հետևում և հետապնդում էին արվեստագետներին, որպեսզի նրանք «գծից» դուրս չգան, որովհետև արվեստագետները լինում են կա՛մ ստորաքարշ, կա՛մ շատ ըմբոստ։ Եվ, ուստի, ժամանակն է, որ ստեղծագործական միությունների ողջ հայեցակարգը փոխվի։
Ժամանակին, երբ ես շատ ավելի նուրբ ու մեղմիկ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ ստեղծագործական միությունների շահերից է բխում գնալ հեղափոխական և արմատական փոփոխությունների, որպեսզի ստեղծագործական միությունը ձավար բաժանող կառույցից հնարավորություն ունենա դառնալու ստեղծագործական խնդիրներ գեներացնող, բարձրացնող և լուծող հարթակի, ստեղծագործական միությունների հարգարժան ղեկավարները մեկ բռունցք դարձած իմ դեմ նամակներ հղեցին «Կրեմլ», «Տրապիզոն» ու եթե Հռոմի Պապի հասցեն էլ իմանային` երևի իրեն էլ ուղարկեին։ Իսկ մի պոետ, որ իրեն համարում է անդառնալի դասական, մտորում էր խարույկ վրա ինձ այրել` որպես հայ բազմադարյան մշակույթին դեմ գործչի։
Սա չէի հիշի, եթե Հարություն Խաչատրյանն ինքը չբարձրացներ ստեղծագործական միությունները վերափոխելու խնդիրը, ինչը միանշանակ պաշտպանում եմ, և պատրաստ եմ օրենսդրական դաշտում լինել ձեր աջակիցը»,- մասնավորապես գրել է նա:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...
14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...