Վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, անհրաժեշտ նյութերի ծավալի կրճատում չի նախատեսվում. Կարապետյանի պարզաբանումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 04 2025
  • $
    391.10
  • RUBLE
    4.61
  • 422.27
WEATHER
+19.09 oC

Վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, անհրաժեշտ նյութերի ծավալի կրճատում չի նախատեսվում. Կարապետյանի պարզաբանումը

13:42 21.02.2019

Քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և անդրադարձել Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի` Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ գրառմանը.

«Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը նախօրեին գրառում էր արել Երևանում վերելակային տնտեսության պահպանմանն ուղղված բյուջետային ծախսերի վերաբերյալ՝ Շենգավիթի օրինակով նշելով, որ «վերելակի ընթացամասերի ձեռքբերման ծավալները քաղաքապետարանը էապես նվազեցրել է նախորդ տարվա համեմատ» (գրառումը՝ առաջին մեկնաբանությունում):

Պարոն Խաժակյանի գրառման վերաբերյալ տեղեկացնում եմ, որ Շենգավիթ վարչական շրջանի կողմից նախորդ տարի ներկայացվել է 29 տեսակի պահեստամասերի պահանջարկ ամբողջ 2018 թվականի համար, և 16 տեսակի պահեստամասերի հայտ՝ 2019 թվականի միայն առաջին կիսամյակի համար: Ուստի, համադրելի չէ 2018-ի տարեկան ծավալի կամ տեսակների համեմատությունը 2019-ի առաջին կեսի ծավալի և տեսակների հետ:

Առհասարակ, պահեստամասերի ընդհանուր թվաքանակները տարուց տարի էլ համեմատելի չեն, քանի որ յուրաքանչյուր տարի ծագում է իրարից տարբեր վերելակների, և հետևաբար, պահեստամասերի տեսակների և քանակների անհրաժեշտություն: Վերահաստատում ենք, որ վերելակների ընթացիկ պահպանման աշխատանքների, ինչպես նաև ձեռք բերվող անհրաժեշտ նյութերի ծավալի և որակի կրճատում չի նախատեսվում` չնայած բյուջեում այդ գծով պլանավորվող ծախսերի կրճատմանը»:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Facebook-ի իր էջում գրառում էր կատարել, որում անդրադարձել է Երևան քաղաքի բյուջեից հատկացված միջոցներին ու դրա կրճատման արդյունքում աշխատանքների ծավալների կրճատմանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

12:07 02.04.2025

2024 թ․ մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3408-ով կամ 40.6%-ով ավելի քրեական վարույթ

2024 թվականին ավարտվել է 38 հազար 58 քրեական վարույթ (2023 թվականին՝ 33 հազար 396), այդ թվում՝ 11 հազար 801-ը՝ 13 հազար 179 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 8393-ը՝ 10 հազար 115 անձի վերաբերյալ), 45-ը՝ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու միջնորդությամբ ուղարկվել է դատարան (2023 թվականին՝ 55), 26 հազար 212-ը կարճվել է […] ...

SHANTNEWS

12:00 02.04.2025

SHANTNEWS

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

11:49 02.04.2025

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մոտակա անտառ

Ապրիլի 1-ին, ժամը 08:50-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վահրավար գյուղի եկեղեցուն հարակից տարածքում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերը։ Հրշեջ-փրկարարները մեկուսացրել են հրդեհը ժամը 15:35-ին, մարել՝ 21:25-ին: Այրվել են խոտածածկույթ, թփուտներ և ծառեր: Օպերատիվ գործողությունների շնորհիվ հրշեջ-փրկարարներին […] ...

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

11:40 02.04.2025

Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ բացատրական աշխատանքի արդյունքում

Համայնքային ոստիկանության և Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողներն ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանք են իրականացնում՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արցախյան պատերազմի մասնակից է և Նորագավիթ թաղամասի գերեզմանատանը զինամթերք է թողել: Ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ՏՕԶ» տեսակի հրացան, հարթափող որսորդական 2 հրացան, գազային […] ...

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

11:28 02.04.2025

ՊԵԿ-ը բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք. պետական բյուջե չի վճարվել շուրջ 8.2 միլիարդ դրամի հարկ

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողականորեն պայքարել ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու և ՀԴՄ կիրառման կանոնների խախտումների դեմ՝ կանխելով խոշորածավալ հարկային չարաշահումները, որոնք վնասում են ինչպես պետության, այնպես էլ՝ օրինապահ գործարար համայնքի շահերը։ Կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչությունը, հետամուտ լինելով օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, բացահայտել է ստվերային շրջանառության նոր դեպք: Այսպես, օպերատիվ […] ...

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

11:22 02.04.2025

Բուլղարիայի բուհերում կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետը երկարաձգվել է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 2025-2026 ուստարվա համար Բուլղարիայի Հանրապետության բուհերում անվճար բարձրագույն կրթություն ստանալու նպատակով հայտարարված մրցույթի ժամկետները փոխվել են: Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի ապրիլի 7-ը ներառյալ: Քննությունների անցկացման ժամկետ է սահմանվել ապրիլի 14-18-ն ընկած ժամանակահատվածը: Բուլղարիայի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի և մագիստրոսի կրթական […] ...

BACK_TO_TOP