Կառավարությունը քննարկել է հանքարդյունաբերող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+12.09 oC

Կառավարությունը քննարկել է հանքարդյունաբերող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտման նախագիծը

12:34 21.02.2019

«Հայաստանը  2017թ. մարտից միջազգային կազմակերպության «Արդյունահանող ճյուղերի թափանցիկություն» նախաձեռնության Ի-Այ-Թի-ԱՅ-ի թեկնածու երկիր է, որին անդամակցելով ստանձնել ենք որոշ պարտավորություններ և դրանց կատարումը պետք է բերի հանքարդյունաբերության ոլորտի առավել բաց, թափանցիկ և հաշվետու կառավարման»,- փետրվարի 21-ին կայացած կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պարտականությունները կատարող Գարեգին Բաղրամյանը:

Պարտավորություններից մեկն էլ ոլորտում գործող հանքարդյունաբերող կազմակերպությունների իրական սեփականատերերի բացահայտումն է: Այս փաթեթով կարգավորվում է իրական սեփականատերերի բացահայտման ամբողջ գործընթացը: Նախագծերի փաթեթը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից, որում ներգրավված են եղել հանքարդյունաբերող կազմակերպություններ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Այս նախագծով կարգավորվել է նաև իրավական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագիր ներկայացնելու կարգը, իրական սեփականտերերին գրանցելու և գրանցման մեջ փոփոխություն կատարելու ժամկետները: Հանրային ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքով սահմանվել է, որ հայտարարատուն կրում է շահերի հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն` անկախ իրավաբանական անձի բաժնեմասնակցության չափից»,- ասաց Գարեգին Բաղրամյանը:

Ընդերքի մասին օրենսգրքում լրացվել են նաև իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկությունների բացահայտման մասին տեղեկանքի ներկայացման պահանջներ: Որպես պատասխանատվության միջոց սահմանվել են ընդերքօգտագործման իրավունքի կասեցման և դադարեցման դրույթներ: Սահմանվել են նաև իրական սեփականատերերի փոփոխությունների վերաբերյալ տեղեկանքը լիազոր մարմին ներկայացնելու պահանջ: Դրույթները նախատեսվում է տարածել ընդերքօգտագործման բոլոր դրույթների վրա:

Նախագծերի այս փաթեթը քննարկվել է նաև 6-րդ գումարման ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում: Լիագումար նիստում անցել է առաջին ընթերցում, սակայն երկրորդ ընթերցմամբ չի անցել անբավարար քվեների պատճառով:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

12:35 22.11.2024

Օրբանը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը հասել է իր «ամենամութ շրջանին»

Ողջ աշխարհն այժմ ամենաանհանգստացնող ժամանակաշրջանն է ապրում՝ կապված ուկրաինական հակամարտության հետ, դրա լուծման հույսը կապված է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի գալիք երդմնակալության հետ։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Kossuth ռադիոկայանի առավոտյան հաղորդման ժամանակ։ «Հիմա եկել է ամենամութ ժամը, բայց լուսաբացից առաջ միշտ ամենամութն է լինում»,- ասել է կառավարության ղեկավարը՝ […] ...

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

12:27 22.11.2024

Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը Պատրաս կատարած այցի շրջանակներում Արևմտյան Հունաստանի տարածաշրջանի շրջանային խորհրդի դահլիճում հանդես եկավ դասախոսությամբ՝ «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով, որը համակարգում էր Արևմտյան Հունաստանի փոխմարզպետ Ֆոկիոն Զայմիսը: Դասախոսության ընթացքում դեսպան Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի Հանրապետության կառավարության՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, որը տարածաշրջանում առկա մարտահրավերները վերածելով հնարավորությունների՝ կայուն խաղաղության […] ...

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

12:18 22.11.2024

Իրանը կարագացնի ուրանի հարստացումը ԱԷՄԳ-ի կողմից հակաիրանական բանաձեւի ընդունումից հետո

Իրանն այլևս հաշվի չի առնի իր միջուկային ծրագրի նկատմամբ սահմանափակումները և կարագացնի ուրանի հարստացման գործընթացը մինչև ցանկալի մակարդակը՝ ի պատասխան Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի ընդունած հակաիրանական բանաձևի։ Այս մասին հայտարարել է Մեջլիսի (միապալատ խորհրդարան) Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին։ «Եթե այս պահին Իրանի կողմից ինքնակամ ստանձնած որոշ սահմանափակումները պահպանվում են, […] ...

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

12:10 22.11.2024

Երբ են նախատեսվում հերթական վարժական հավաքները

ՀՀ պաշտպանության նախարարությունը նախատեսում է 2025 թվականի փետրվարի 4-ից ապրիլի 18-ը ներառյալ պահեստազորի վարժական հավաքներ անցկացնել։ Համապատասխան որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am հարթակում։ Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։ ...

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

12:04 22.11.2024

ԱՄՆ-ը վերանայում է իր միջուկային ռազմավարությունը՝ Չինաստանի և Ռուսաստանի աճող հնարավորությունների ֆոնին

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը վերանայում է միջուկային զսպման մոտեցումները Չինաստանի և Ռուսաստանի՝ աճող միջուկային հնարավորությունների պայմաններում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարի միջուկային քաղաքականության և զանգվածային ոչնչացման զենքերի հակազդման հարցերով օգնականի տեղակալ Ռիչարդ Ք.Ջոնսոնը, հայտնում է РБК-Украина-ն ՝ հղում անելով Պենտագոնի մամուլի ծառայությանը։ Նա նշել է, որ ժամանակակից աշխարհում Միացյալ Նահանգները բախվում են բազմաթիվ միջուկային […] ...

SHANTNEWS

12:00 22.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP