Ինչպե՞ս է ՊՊԾ գնդի տարածքում անհետացել 114 հազար դրամը. տուժող ոստիկանի ցուցմունքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Ինչպե՞ս է ՊՊԾ գնդի տարածքում անհետացել 114 հազար դրամը. տուժող ոստիկանի ցուցմունքը

23:38 20.02.2019

ՊՊԾ գնդի գրավման գործով 10 ամբաստանյալների դատաքննության ժամանակ Ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր ցուցմունք է տվել ոստիկան Վլադիմիր Սիրեկանյանը: Նա 2016 թվականի հուլիսի 17-ին հերթապահ է եղել:

«Հարվածի ձայն լսեցի, մտածեցի՝ վթար է: Եկան, ձեռքերս կապեցին, տարան հանգստի սենյակ: Մյուս ոստիկաններին էլ բերեցին: Ճնշումս բարձրացավ, ես սրտի խնդիր ունեի: Երկար ժամանակ մնացել եմ շտապօգնության մեքենայում, հետո ինձ տեղափոխել են հիվանդանոց»,- պատմեց տուժողը:

Հիշեցնենք  ՝ 2016 թվականի հուլիսի 17-ին զինված խումբը «Կռազ» մակնիշի մեքենայով հարվածել է Ոստիկանության ՊՊԾ գնդի դարպասին, վնասել այն ու ներս մտել:

Պատմեց  նաև, որ  գտնվել է նույն հանգստի սենյակում, որտեղ եղել է նաև այն ժամանակվա Երևանի փոխոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Երբ սենյակում էի, եկավ առանց «պագոնների», զարմացա, թե ոնց հայտնվեց: Վարդան Եղիազարյանն էլ եկավ: Օսիպյանը խնդրեց, որ ինձ թողնեն, տանեն հիվանդանոց: Ճնշումս 240 էր, բայց չէին թույլատրում տանել հիվանդանոց»:

Այս ոստիկանի ցուցմունքի ամենաուշագրավ հատվածը, թերևս, զոհված ոստիկան Գագիկ Մկրտչյանի մասին էր, լավ ընկերներ են եղել, տուժողը դժվարանում էր վերհիշել այդ դեպքերը՝ հուզվում էր:

«Բերեցին, նստեցրին, արյուն էր գալիս ձեռքից և որովայնի հատվածից… կլինի՞ էլ չասեմ այդ մասին, հիշում եմ՝ հուզվում եմ»,- խնդրեց տուժողը: Դատավոր Մեսրոպ Մակյանը պարզաբանեց, որ այդ տեղեկությունները կարևոր են, ուստի հարցերին անհրաժեշտ   է պատասխանել:

«Ձեռքից վիրավոր էր, շատ արյուն կար: Զգում էի, որ արնաքամ է լինում: Ասում էր՝ «մի բան արեք», բայց ձեռքերս կապած-նստած էի, ի՞նչ կարող էի անել: Ասում էր՝ «օգնեք, կարող է մահանամ»: Ինձ համար պարզ էր, որ իրա վրա կրակել էին: Կես ժամ էլ չմնաց այդ սենյակում, տարան»:

Տուժողն ասաց, որ ոստիկան Գագիկ Մկրտչյանը վիրավոր  էր ձախ կողմից:

Ոստիկանը նաև ասաց՝ ՊՊԾ գնդի տարածքում գտնվող  իր մեքենայում 114 հազար դրամ է եղել, որն անհետացել է: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտնեց, որ 114 հազար դրամի վերաբերյալ այս գործով որևէ անձի մեղադրանք չի առաջադրվել, ուստի նյութական վնասի մասին պահանջ չի կարող լինել:

«Դե, թող գնա, կորի»,- ասաց տուժողը:

Ի դեպ, Վլադիմիր Սիրեկանյանը հաստատեց, որ դեմ է ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի անդամների նկատմամբ համաներում կիրառելուն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

08:40 11.04.2025

Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

08:35 11.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

BACK_TO_TOP