14:33 20.02.2019
Քաղաքապետարանում այսօր՝ փետրվարի 20-ին, անցկացվեց Երևանի 2018 թվականի բյուջեի կատարման և զարգացման ծրագրով իրականացված աշխատանքների հաշվետվությունների բաց հանրային քննարկումներ: Քննարկումներին մասնակցում էին նաև երեք քաղաքացիներ: Նրանցից մեկը հարց բարձրացրեց թեքահարթակների անհարմարության և շինարարական աշխատանքների անփութության մասին:
«Աշխատանքները, որոնք կատարվում են քաղաքապետարանի կողմից, նկատելի են, հաճելի է, բայց ես կփորձեի մի փոքր ճշգրտում մտցնել աշխատանքների մեջ: Խոսքս վերաբերում է թեքահարթակների խնդրին: Օրինակ` Բարեկամության մետրոյի հատվածում կա թեքահարթակ, բայց անհնար է օգտագործել, խնդրում եմ անպայման մեր աշխատանքների մեջ անփույթ չլինել, դա պարտադիր է, քանի որ դա ձևավորում է մշակույթ: Ես ներկայացրել էի ծրագիր՝ «Երևանի կենցաղային անվտանգության ապահովում: Վե´րջ փնթիությանը և իմիջիայլոցությանը»: Մեր գործողություններում չպետք է լինի մի բան, որ ուղղակի անում ենք: Անում ենք, որ նորից չվերադառնանք արվածին»,- ասաց քաղաքացի Վահե Գարոյանը:
Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանը արձագանքեց` նշելով, որ թեքահարթակների խնդրին քաջածանոթ են:
«Նաև գիտենք, որ շատ դեպքերում թեքահարթակների ստորին մասը ավելի բարձր է, քան սահմանված եզրաքարի բարձրությունը, որ դրանցով երթևեկելը շատ դժվար է, որ դրանց թեքությունը սահմանված նորմերից ավելի բարձր է: Մենք այս տարվա թեքահարթակների կառուցման բնութագրերում մանրամասն բնութագրել ենք, թե ինչպիսի անկյան տակ պետք է կառուցված լինեն և փողոցի ասֆալտբետոնե ծածկից ինչ բարձրություն պետք է ունենա դրանց ստորին մասը: Մի խոսքով, այս ամենը ճշգրտված է, կարող եք շինարարական վարչությունից կամ հայտարարված գնման մրցույթներից ու բնութագրերից դրանց ծանոթանալ: Եթե կան ավելի նեղ մասնագիտական չափորոշիչներ, որ կարող եք տրամադրել, և եթե պարզենք, որ մենք դրանք հաշվի չենք առել, սիրով հաշվի կառնենք մյուս բնութագրերում»,- ասաց Հայկ Սարգսյանը:
Անդրադառնալով կենցաղային անվտանգությանը` Հայկ Սարգսյանը նշեց, որ այս հարցի շուրջ օրերս հանդիպում են ունեցել շինարարական կազմակերպությունների հետ:
«Մենք հանդիպում ունեցանք բոլոր շինարարական ընկերությունների ղեկավարների հետ, համենայն դեպս, բոլորը հրավիրված էին: Գրեթե 20-25 մասնակից կար այդ հանդիպմանը և նրանց առաջ դրվեց այդ հարցը` շինարարական աշխատանքների փնթիությունը, անավարտությունը, անկատարությունը: Այս բոլոր խնդիրներն ունեն օբյեկտիվ պատճառներ և ամեն ինչ հնարավոր է կարգավորել, եթե գնումների և մյուս օրենսդրությունները մեզ ավելի լայն հնարավորություն տան դրանց նկատմամբ պահանջներն ու ընդունման ակտերը խստացնել»,- պատասխանեց Հայկ Սարգսյանը:
20:24 09.04.2025
Կապելոն «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկըԼեգենդար մարզիչ Ֆաբիո Կապելոն կարծիք է հայտնել «Ինտերի»՝ «Բավարիայի» հետ դիմակայության շանսերի մասին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը: Կապելոն կարծում է, որ միլանյան թիմը մյունխենցիներին կարող է հաղթել իր հզոր կիսապաշտպանության շնորհիվ: Նա «Ինտերի» կիսապաշտպանությունը համարում է աշխարհում 3 լավագույններից մեկը: Մարզիչն առանձնացրել է Հենրիխ Մխիթարյանի, Նիկոլո Բարելայի, Հական Չալհանօղլուի և Դավիդե Ֆրատեզիի անունները: […] ...
20:13 09.04.2025
Հայ-ադրբեջանական սահմանին ավելացվել է գիշերային պարեկության քանակը․ ԵՄ դիտորդական առաքելությունՀայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մարտ ամսից ավելացրել է գիշերային պարեկության քանակը հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Այս մասին նշվում է առաքելության X-ի միկրոբլոգում: «Մարտ ամսից սկսած՝ ավելացվել է գիշերային պարեկության քանակը հայ-արդբեջանական սահմանի երկայնքով՝ գիշերային անվտանգությունը բարելավելու և հնարավոր լարվածությունը թուլացնելու նպատակով: Մեր դիտորդները շուրջօրյա կապի մեջ են՝ գիշեր-ցերեկ ապահովելով մշտական ներկայություն»,- նշվում է հաղորդագրության մեջ։ Starting […] ...
19:55 09.04.2025
«Արսենալի» երկրպագուները ծաղրել են «Ռեալի» ֆուտբոլիստներին«Արսենալի» երկրպագուները Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Ռեալի» դեմ առաջին խաղի վերջում ծաղրել են Մադրիդից ժամանած հյուրերին։ Daily Mail-ի փոխանցմամբ՝ «Էմիրեյթս» ստադիոնում հավաքված երկրպագուները սկսել են բղավել․ «Դուք Տոտենհե՞մն եք»։ ...
19:51 09.04.2025
Կայացել է վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստըԱյսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի երկրորդ նիստը։ Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը, փոխնախարար Վարդան Կոստանյանը, Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն ու Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը, ՀՀ մարզպետերը, Կադաստրի կոմիտեի նախագահի տեղակալ Նանե Ղազարյանը։ Քննարկվել են համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կադաստրային գնահատման […] ...
19:47 09.04.2025
Անդրադարձ է կատարվել Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերիԱշխատանքային այցով Խորվաթիայում գտնվող ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Խորվաթիայի Հանրապետության վարչապետի արտաքին քաղաքականության գծով խորհրդական Դինո Միխանովիչի հետ: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստան-Խորվաթիա երկկողմ օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Դավիթ Կարապետյանը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և առկա մարտահրավերները: ...