13:40 20.02.2019
Անի խոշորացված համայնքի Քարաբերդ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու ծնողները բոյկոտում են քիմիայի և կենսաբանության դասերը` փակել են դպրոցի դռները և թույլ չեն տալիս այս առարկաների ուսուցչուհուն աշխատանքի գալ: Իսկ պատճառը, ըստ նրանց, աշակերտների նկատմամբ ուսուցչուհու ագրեսիվ ու արհամարհական պահվածքն է, որը հանդուրժել են մի քանի տարի և հիմա պահանջում են նրան աշխատանքից ազատել:
Բողոքը մինչև մարզպետարան է հասել ու անպատասխան մնացել, ինչն էլ դասադուլի է հանգեցրել:
Քարաբերդի միջնակարգ դպրոցում 3-րդ օրն է, պարապմունքներ չկան, դասադուլը ծնողներն ու աշակերտները հայտարարել են անորոշ ժամանակով: Ամբողջ գյուղն էր հավաքվել դպրոցում, պարզվեց` բողոքը ընդամենը 1 մարդու դեմ էր` դպրոցի քիմիայի և կենսաբանության ուսուցչուհու: Պահանջում են աշխատանքից հեռացնել Մարինե Սարգսյանին:
Պնդում են, թե նա ուսուցչուհուն անվայել պահվածք ունի. աշակերտների աշխատանքներն է պատռում, երեխաներին դասի ժամանակ արհամարհում է, դաս չի հարցնում, վիրավորում է, ծեծում: Քիմիայի եւ կենսաբանության ուսուցչուհին միակն է դպրոցում:
Ըստ ծնողների` այս վիճակը նոր չէ, բայց չէին բողոքում, որովհետև դպրոց ուղարկելու երեխաներ էլի ունեին: Իրենց խոսքերը աշակերտները ձայնագրություններով են ապացուցում:
Քիմիայի և կենսաբանության ուսուցչուհուն դասի ժամանակ ձայնագրել են: Դրանցից մի քանիսը դպրոցի տնօրենին են փոխանցել: Ըստ Մարինե Սարգսյանի` ձայնագրությունը ոչ թե դասի ժամանակ է եղել, այլ դասերից հետո ու պնդում է, թե վեճը հրահրված էր: Հերքում է, որ երբևէ որևէ մեկին վիրավորել է կամ դասի ժամանակ բարձրաձայն խոսել:
Դպրոցի տնօրենն էլ ցույց է տալիս 12-րդ դասարանի մատյանի էջը, որտեղ ոչ մի նշում չկա: Ուսուցչուհին նախորդ կիսամյակում դասարանի 10 աշակերտներից ոչ մեկին չի գնահատել, կիսամյակն էլ չի փակել: Իսկ այդ գնահատականները մինչև հունվարի վերջը պետք է ուղարկված լինեին Գնահատման և թեստավորման կենտրոն:
Տնօրենն ընդունում է, որ ինքը չափից դուրս հանդուրժող է եղել ու սպասում է, որ իրեն էլ նկատողություն կտան:
Քիմիայի և կենսաբանության ուսուցչուհի Մարինե Սարգսյանի բացատրությամբ, ամեն ինչ սկսվել է նրանից, որ 4 ամիս ոչինչ չարած աշակերտները գնահատական են պահանջում ու սպառնում:
Դպրոցի մանկավարժներն էլ են միացել ծնողների բողոքներին ու հաստատել, որ իրենց գործընկերը կիսամյակ չի ամփոփում ու մանկավարժին անվայել պահվածք է դրսևորել տարիներ շարունակ: 30 հոգանոց մանկավարժական հանրույթն էլ նրա հետ խնդիրներ ունի, ինչի պատճառով ուսուցչուհին ուսուցչանոց չի մտնում և մատյան չի վերցնում:
Բացի դրանից, ըստ մանկավարժների, դասղեկները բազմիցս փորձել են հասկացնել նրան, որ աշակերտներին մեղմ վերաբերվի, բայց ոչինչ չի ստացվել, ու բողոքող ծնողների ու աշակերտների հանդեպ նրա վերաբերմունքն ավելի է սրվել: Նա բոլորին վախի ու սթրեսի մեջ է պահել:
Իսկ Մարինե Սարգսյանը, աշակերտների ստուգողականների տետրերը ձեռքին, Շիրակի մարզպետի մոտ էր եկել: Գրավորները, ըստ նրա, շատ վատն են` 12-րդ դասարանցիները, նրա խոսքով, 9-րդ դասարանի ծրագրով էլ ստուգողական չեն կարողացել գրել, փոխարենը իր դեմ բողոք են հրահրել:
Քարաբերդի դպրոցում տիրող իրավիճակից մարզպետարանի կրթության վարչությունը տեղյակ էր: 15 օր առաջ են ծնողները գրավոր դիմում ներկայացրել:
Գրավոր բողոքը ուսուցչին խիստ նկատողություն տալու հիմք է դարձել: Բայց նկատողությունը միայն քիմիայի ու կենսաբանության ուսուցչին չի վերաբերում: Դպրոցից ևս 2 մանկավարժ է նկատողություն ստացել: Տնօրենի նկատմամբ որոշումն էլ, ըստ կրթության վարչության պետի, մարզպետարանը կկայացնի ավելի ուշ:
Մարինե Սարգսյանին աշխատանքից հեռացնելը, ըստ դպրոցի տնօրենի, անխուսափելի է, կքննարկվի մոտ օրերս: Բայց ուսուցչուհին էլ արդեն փաստաբան է վարձել, որ դատարանում վիճարկի իրեն աշխատանքից ազատելու հնարավոր որոշումը: Նա Քարաբերդի դպրոցում ամենաշատ դասաժամեր ունեցող ու ամենաբարձր վարձատրվող ուսուցչուհին է:
10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ին10:30 11.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 393 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 438․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 439 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․63 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․68 դրամ: ...
10:15 11.04.2025
Բիչախչյանի «Լեգիան» պարտվել է «Չելսիին»․ կայացել են ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայ 1/4 եզրափակչի առաջին խաղերըՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայում կայացան քառորդ եզրափակչի առաջին խաղերը: Լոնդոնի «Չելսին» հյուրընկալվելիս 3-0 հաշվով հաղթել է Վարշավայի «Լեգիային»: Լեհական ակումբի պահեստայինների թվում էր Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, ով խաղադաշտ է դուրս եկել 83-րդ րոպեին: Իսպանական «Բետիսը» տանը 2-0 հաշվով հաղթել է լեհական «Յագելոնիային», իտալական «Ֆիորենտինան» հյուրընկալվելիս 2-1 հաշվով առավելության է հասել սլովենական «Ցելյեի» դեմ […] ...
10:00 11.04.2025
Թրամփը Մեքսիկային սպառնացել է պատժամիջոցներով՝ 1944 թվականի պայմանագրի խախտման պատճառովԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թույլ է տվել խստացնել Մեքսիկայի նկատմամբ մաքսատուրքերը և պատժամիջոցները՝ ԱՄՆ-ին ջրամատակարարման մասին 1944 թվականի պայմանագիրը խախտելու համար։ «Մեքսիկան Տեխասի նահանգին պարտք է 1,3 միլիոն ակր-ֆուտ (1,6 միլիարդ խորանարդ մետր) ջրի՝ 1944 թվականի ջրային պայմանագրով, բայց Մեքսիկան, ցավոք, խախտում է իր պարտավորությունները: Մենք կշարունակենք խստացնել հետևանքները, ներառյալ՝ սակագները, և, հավանաբար, նույնիսկ պատժամիջոցները, […] ...
09:50 11.04.2025
Tasnim. Գազայի հիվանդանոցները սպառվում են դեղերի և դեղերի մեծ մասիԳազայի հատվածի հիվանդանոցները բախվում են դեղերի և բժշկական պարագաների զգալի պակասի: Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարության տվյալները։ Գազայի հիվանդանոցներում առաջին անհրաժեշտության դեղամիջոցների պաշարներն ամբողջությամբ սպառվել են, մասնավորապես, «սպառվել են առաջին անհրաժեշտության բժշկական պարագաների 59 տոկոսը, քաղցկեղի ու արյան հիվանդությունների համար նախատեսված դեղամիջոցների 54 տոկոսը»։ Շաքարային դիաբետով ավելի քան […] ...
09:46 11.04.2025
Առաջարկվող փոփոխությունը ոչ թե վերաբերում է տուգանքի վճարմանը, այլ վարչական ակտի դատական կարգով բողոքարկման հարցերին․ ԱՆՉնայած նախարարության մի քանի պարզաբանումներին` շարունակվում են հայտարարությունները, թե վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունները նպատակ ունեն պարտադրել տնտեսվարողներին կատարել դրամական պահանջները՝ վճարել տուգանքները, և միայն հետո դիմել դատարան, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։ «Հայաստանյան դեղագործական ընկերություններից մեկի հիմնադիրը ԶԼՄ-ներում անդրադարձ էր կատարել՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ նախատեսող փաթեթի կարգավորումներին: Շահարկումներից խուսափելու համար, ցանկանում ենք ևս մեկ […] ...
09:45 11.04.2025
Դահուկավազքի Ռուսաստանի հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀայաստանումԴահուկավազքի Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եգոր Սորինը տեղեկացրել է, որ թիմը ամառային մարզական հավաքներից մեկը կանցկացնի Հայաստանում, հաղորդում է Sport24-ը: «Ուսումնամարզական հավաքների վայրերի վերաբերյալ փոխըմբռնում կա, բայց ամեն ինչ դեռ հստակ չէ, մարզումների պլանը դեռ հաստատված չէ: Բայց Հայաստանն ու Իտալիան անպայման այդ ցուցակում են։ Մենք կընտրենք, թե որ ամսին ենք գնալու Իտալիա, որ ամսին՝ […] ...