19:45 19.02.2019
Ազգային ժողովում փետրվարի 19-ին տեղի է ունեցել Արմեն Լոռենցի աշխատանքների ցուցահանդեսի բացումը՝ նվիրված Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին: Բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, պատգամավորներ, ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներ, լրագրողներ: Միջոցառմանը մասնակցել են նաև Երևանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաները և ուսուցիչները:
Շնորհավորելով ներկաներին բանաստեղծի 150-ամյակի առթիվ՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է.
«Թումանյանի կենսագրությունը լավագույն օրինակներից է, թե ինչպես կարող է անհատն իր կյանքով ու գործունեությամբ անմնացորդ նվիրվել սեփական ժողովրդին, հայրենիքին և իր ստեղծագործություններով ազդել մի ամբողջ ժողովրդի աշխարհայացքի ձևավորման վրա»: Ըստ Արարատ Միրզոյանի՝ Թումանյանն արդարացիորեն կրում է «Ամենայն հայոց բանաստեղծ» տիտղոսը, իր ստեղծագործություններում ամփոփում հայ ժողովրդի իմաստնությունը, հույզերը, ցավերը և անսպառ հավատը պայծառ ապագայի նկատմամբ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հատկանշական է համարել այն, որ Թումանյանի 150-ամյակի առթիվ Ազգային ժողովում բացվել է լոռեցի նկարչի վրձնած աշխատանքների ցուցադրությունը:
Նախաձեռնության հեղինակ Էդմոն Մարուքյանը կարևորել է խորհրդարանում Արմեն Լոռենցի «Թումանյանական աշխարհը» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը: Բանաստեղծի ստեղծագործություններն ուղեկցում են մեզ մանկուց, նշել է պատգամավորը՝ հավելելով, որ այն ազգերը, որոնք չունեն մեծեր, չեն կարող ունենալ նաև ապագա:
Արմեն Լոռենցը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և գիրք նվիրելու օրվա առթիվ իր հեղինակած գիրքը նվիրել ՀՀ ԱԺ նախագահին ու խմբակցությունների ղեկավարներին:
Այնուհետև խորհրդարանի ղեկավարը հյուրընկալել է Երևանի Հովհաննես Թումանյանի անվան համար 32 դպրոցի սաներին: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ազգային ժողովի գործունեությունը, պատասխանել հետաքրքրող հարցերին և գիրք նվիրելու տոնի կապակցությամբ դպրոցի գրադարանին փոխանցել Լևոն Խեչոյանի հեղինակած գիրքը:
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ14:50 11.04.2025
Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպանԻրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...
14:42 11.04.2025
Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա ինձ պետք չէ […] ...
14:33 11.04.2025
«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...
14:26 11.04.2025
Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ ԿոբախիձեՎրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...
14:19 11.04.2025
Հուլիսին կկայանա ԵՄ-Չինաստան գագաթնաժողովըԵՄ-Չինաստան հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հուլիսին Չինաստանում։ Այս մասին լրագրողներին հայտնել են Եվրոպական խորհրդից։ Ընդգծվել է, որ հանդիպումը նախատեսված է նշելու Բրյուսելի և Պեկինի միջև հարաբերությունների 50-ամյակը։ Սակայն գագաթնաժողովի հստակ ժամկետ դեռ չկա։ ԵՄ-Չինաստան վերջին գագաթնաժողովը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերին Պեկինում։ ...
14:10 11.04.2025
Սալահն ու «Լիվերպուլը» նոր պայմանագիր են կնքելԱնգլիական «Լիվերպուլն» ու Մոհամեդ Սալահը կնքել են նոր պայմանագիր։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը: Նոր պայմանագիրը նախատեսված է երկու տարով և կավարտվի 2027 թվականի ամռանը: «Հիանալի է: Ես իմ լավագույն տարիներն անցկացրել եմ այստեղ: 8 տարի խաղացել եմ այստեղ, հուսով եմ՝ կլինի 10 տարի: Վայելել եմ կյանքը, ֆուտբոլը. կարիերայիս լավագույն տարիները եղել են […] ...