14:06 19.02.2019
Լոռվա Դսեղ գյուղում մեկնարկել են թումանյանական միջոցառումները: Դսեղում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով իր ելույթի ժամանակ շնորհավորել է համայն հայությանն ու հիշել Եղիշե Չարենցի խոսքերը Թումանյանի մասին:
«Կա Մեծարենց, կա Տերյան և էլի շատ պոետներ կան, բայց Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության: Այս տողերի հեղինակը Եղիշե Չարենցն է: Հաճախ չի պատահում, որ պոետը պոետի մասին գովասանքի խոսքեր ասի, բայց սա խոնարհումի խոսք է և վկայություն այն բանի, որ մեր ունեցած Արարատը մեկը չէ: Շատերը մտածում են, որ Արարատն Արաքսի այն կողմում է, բայց ինչպես Չարենցն է վկայում, Արաքսի այս կողմում էլ ունենք Արարատ, և այդ Արարատը Թումանյանն է, այդ Արարատը Լոռվա մարզում է և այդ Արարատը Դսեղում է»,- իր ելույթում ասաց վարչապետը` նշելով, որ սրանով Թումանյան պոետի և հանճարի մասին ամեն ինչ ասված է:
Վարչապետը խոսեց նաև Թումանյան մարդու մասին: Թումանյանի կերպարն այսօրվա Հայաստանում պետք է առաջնորդի բոլորին: Թումանյանը գյուղացի մի պատանի էր, նույնիսկ կարելի է ասել` աղքատ մի ընտանիքից: Նա մի մարդ էր, ով ամբողջ կյանքում չի ունեցել բարեկեցության որևէ ժամկետ: Թումանյանին այսօր պատկերացնում ենք որպես Արարատ, որպես անհաս մի բարձրություն:
«Թումանյանը մի մարդ էր, ով ծնված օրվանից կրել է մարդկային բոլոր տառապանքները, աղքատություն, սով, ապրելու անհնարինություն, ու կյանքն ամեն վայրկյան փորձել է կոտրել նրան, փորձել է սպանել նրան և ցածրացնել կենցաղի մեջ, ռուբլու մեջ, կոպեկի մեջ, մի կտոր հացի մեջ, և ի՞նչ է արել Թումանյանը, ինչպե՞ս է հասել դրան, միայն մի բանով ՝ ինքն իրեն հավատալով, միայն կրթությանը հետևելով, նույնիսկ կրթություն ստանալու հնարավորություն չի ունեցել: Դուրս է եկել, կիսատ է թողել կրթությունը, գնացել է աշխատելու, չարքաշ աշխատանքով ու կյանքով է ապրել: Չի ունեցել ո՛չ մի օգնություն, ընդհակառակը նույնիսկ ուրիշներն են իրենից օգնություն հայցել»,- իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
15:25 11.04.2025
Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության պատվիրակությանըԱրդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովային, ով ավարտում է իր առաքելությունը Հայաստանում, Ալեքսանդր Թիմանին, ով շուտով ստանձնելու է ԱՄՀ հայաստանյան առաքելության նոր ղեկավարի պաշտոնը, ինչպես նաև առաքելության ներկայացուցիչներին: Հանդիպմանը նախարարի տեղակալը բարձր է գնահատել հաստատությունների միջև առկա համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԱՄՀ հետ համագործակցության նշանակությունն ու […] ...
15:18 11.04.2025
Կարեն Ասլանյանը հաղթել է 32 վայրկյանում և դուրս եկել կիսաեզրափակիչ․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ է մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին և դուրս է եկել կիսաեզրափակիչ։ Կարեն Խաչատրյանը (87 կգ) 1/8-ում մրցել է բուլղարացի Սեմյոն Նովիկովի հետ և պարտվել է 3-6 հաշվով։ ...
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն ԱնթալիաՄեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ: ...
15:06 11.04.2025
Որևէ մեկին մի՛ տրամադրեք անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր, մի՛ անցեք անծանոթ հղումներով․ ՆԳՆՆԳՆ-ն հորդորում է որևէ մեկին չտրամադրել անձնական տվյալներ կամ գաղտնաբառեր։ «Վերջերս լայն տարածում են ստացել տարբեր բանկերի անունից սոցցանցերում տեղադրվող տարաբնույթ կեղծ հայտարարությունները, որոնք հանդիսանում են հաճախորդների բանկային տվյալներին տիրանալու, ապա նրանց անվամբ վարկեր ձևակերպելու և գումարները հափշտակելու միջոց։ Կանխարգելիչ թեմատիկ տեսանյութում անդրադարձել է կատարված Հայաստանում գործող բանկերից մեկի անունից տարածվող կեղծ հայտարարություններին և հափշտակության […] ...
14:57 11.04.2025
Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...