21:42 18.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր զրուցել է Ուրցաձորի նորընտիր համայնքապետի հետ: Միայն թե նա համայնքապետարանում չէր: Տանն է սպասում ԿԸՀ-ի որոշմանը: Հույս ունի, որ երբ լինի այդ որոշումը, համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանն իրեն կվերադարձնի աշխատասենյակի բանալին:
«Սպրինտերային բնավորություն ունեմ, բայց սենց գործերում չեմ շտապում»,- ասել է Անդրեասյանը՝ հավելելով, որ իր համար սպասելի է եղել արդյունքը: Համայնքի ղեկավարի 19 տարվա աշխատանքային փորձ ունի:
Հարցին ո՞րն է լինելու առաջին գործը, Անդրեասյանը պատասխանել է.
«Սկսելու եմ բարոյահոգեբանական վիճակը վերականգնելուց»,- ասել է նորընտիր համայնքապետը՝ հավելելով, որ ձեռք է պարզում մյուս թեկանծուներին: Ավելին, նրանց ասել է, որ հագնեն «խմելու» շորերն ու հյուրընկալեն իրեն, բայց մրցակիցներից որևէ մեկն իրեն չի շնորհավորել:
SHANTNEWS.am-ը Անդրեասյանի հրավերը փոխանցել է նրա հիմնական մրցակից Գևորգ Ավետիսյանի թիմակիցներին: Այսպես ասած՝ հակառակորդ թևը հրաժարվել է ընդունել հրավերը և ասել է, որ իրենք հավաքված են համայնքապետարանի մոտ, Անդրեասյանը, որպես համայնքապետ, ինքը թող գա: Գևորգ Ավետիսյանի թիմակցիները պնդել են, որ իրենց պարտված չեն համարում:
Մանրամասները՝ տեսանյութում։
Հիշեցնենք, որ 2018-ի հուլիսին ոստիկանության Արարատի բաժնում տեղեկություններ են ստացել Ուրցաձորի ղեկավարի յուրացումների մասին: Հաղորդումը հենց գյուղացիներն էին տվել՝ պնդելով, որ Ռաֆիկ Անդրեասյանը ոչ միայն մանկապարտեզի վերանորոգման, այլև խաղալիքների գումարն է յուրացրել, մեկից 3 գառ է վերցրել, խոստացել է փոխարենը հողի հարկերը մարել, բայց ո՛չ հարկն է մարել , ո՛չ գումարը վերադարձրել: Ասվում էր նաև համայնքի հողերը սեփականաշնորհելու մասին։ Ու այսպես շարունակ: Բանը հասավ նրան, որ խոշորացված համայնքի 3 գյուղերի բնակիչները համայնքապետի հրաժարականի պահանջով միջպետական ճանապարհը փակեցին: Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը Ուրցաձոր այցելեց, ստուգումներ սկսվեցին ու նաև լուրջ հակասություններ՝ համայքնապետի հրաժարականը ցանկացող և չցանկացող թևերի միջև: 2018 թվականի հոկտեմբերի 10-ին Ռաֆիկ Անդրեասյանը հրաժարական տվեց՝ համայնքը 19 տարի ղեկավարելուց հետո: Քրեական գործեր հարուցվեցին: Բայց ամեն բան էլի չավարտվեց: Անդրեասյանի համակիրներն էին սկսել ակցիաներ անել՝ թույլ չտալով ժամանակավոր պաշտոնակատար դարձած Գևորգ Ավետիսյանին աշխատավայր մտնել: «Փարիզից մեկին բերեք, թող աշխատի» պահանջով նաև կառավարություն հասան: Հետո, երբ արտահերթ ընտրություն նշանակվեց, երկու կողմն էլ քիչ թե շատ հանդարտվեց, սկսեց սպասել:
2019 թվականի փետրվարի 17-ի ընտրությունների՝ ԿԸՀ-ից ստացված նախնական արդյունքներով՝ Անդրեասյանը հավաքել է 911 ձայն, իսկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Գևորգ Ավետիսյանը ստացել է 744 ձայն: Համայնքապետի թեկնածու Անդրանիկ Կարապետյանն ստացել է 108, Անդրանիկ Մխիթարյանը՝ 37, Սամվել Սիմոնյանը՝ 386 ձայն:
20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին21:17 22.11.2024
Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն էՀանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...
21:12 22.11.2024
Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համարԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...
21:05 22.11.2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառումՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...
20:57 22.11.2024
Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշըGoal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...
20:52 22.11.2024
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի հինգ անդամների ոչնչացման մասինԻսրայելական բանակը Գազայի հատվածի հյուսիսում ոչնչացչել է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ խմբավորման հինգ մարտիկի, ուրբաթ օրը հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակը իր Telegram ալիքում։ Հինգշաբթի գիշերը իսրայելական հարվածի ժամանակ սպանվել են ՀԱՄԱՍ-ի հրամանատարության երկու ներկայացուցիչներ, մասնավորապես՝ այս խմբավորման էլիտար ստորաբաժանման ղեկավար Նուխբան։ Իսրայելական բանակի տվյալներով՝ նրանք երկուսն էլ մասնակցել են 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա […] ...
20:45 22.11.2024
Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքինՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում եղել է Գյումրու ծննդատան նոր մասնաշենքում և հետևել շինարարական աշխատանքների ընթացքին։ Ծննդատունը կառուցվում է գործարար Վարդան Սրմաքեշի ստեղծած հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամը շուտով կավարտի պայմանագրով նախատեսված աշխատանքների իր մասը, ծննդատան շինարարության շարունակությունը կիրականացվի պետական միջոցներով։ Անահիտ Ավանեսյանը շինաշխատանքների ժամկետների վերաբերյալ տվել է հանձնարարականներ։ Շրջայցին մասնակցել է […] ...