Մենք վարչապետի հետ մեր պայմանավորվածությունը չենք խախտել. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դեմ են Փաշինյանի որոշմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Մենք վարչապետի հետ մեր պայմանավորվածությունը չենք խախտել. «Ղեկը աջ» նախաձեռնության անդամները դեմ են Փաշինյանի որոշմանը

15:28 18.02.2019

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները այսօր կառավարության շենքի առջև բողոքի ցույց էին անում` պարզաբանում ստանալու ակնկալիքով: Կառավարության նախորդ նիստում վարչապետի կողմից 800-1000 մեքենաները ներկրելու հարցը օրակարգից հանելու պատճառով ստեղծվել է անորոշ իրավիճակ: Նրանք վստահեցնում են, որ վարչապետի հետ Բագրատաշենի անցակետում ունեցած հանդիպման ժամանակ խոսք է գնացել 800-1000 մեքենան անցկացնելու մասին, սակայն նիստում վարչապետը հայտարարեց ավելի քան 400-ի մասին:

Հիշեցնենք, վերջին նիստում Հակոբ Արշակյանը օրենքի նախագիծը ներկայացրեց, որում ասվում էր, որ պայմանավորվածությունների արդյունքում այն վարորդները, ովքեր մինչև դեկտեմբերի 30-ը գնել են աջ ղեկով մեքենաներ, իրավունք կստանան ներկրել դրանք, խոսքը 800-1000 մեքենաների մասին է: Սակայն վարչապետը հայտարարեց, որ իր պայմանավորվածությունը վարորդների հետ այդպիսին չի եղել: Իրենք համաձայնության են եկել, որ միայն մաքսակետի տարածքում գտնվող 400 մեքենաները կարող են ներկրել: Հարցը օրակարգից հանվեց պարզաբանելու նպատակով:

Այս պատճառով է, որ վարորդներն այսօր հավաքվել էին և հետևյալ բողոքն էին ներկայացնում.

«Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ հարցը պետք է լուծվի, վարչապետը դրանից հետո քաղաքական որոշում կայացրեց, որից հետո մեզ շնորհավորեցին, որ 800-1000 մեքենա են թույլ տրվի ներս մտնի, որից հետո մատնանշած պետական կառույցների հետ հարցը քննարկեց, օրենսդրական տեսք ունենար, կարողանայինք բերել մեքենաները, Մենք ունենք  տեսաձայնագրությունը, կարող ենք ներկայացնել, երբ որ վարչապետը հարցրել է՝ քանի մեքենայի մասին է խոսքը, ասել 800-1000 մեքենա, վարչապետն ասել է՝ ինչ երաշխիք կա, որ ավելի չի լինի, մենք ասացինք` վին կոդերը կտրամադրենք: Բայց մեզ ասացին, որ վին կոդերով հարցը լուծում չի ստանա, դրեցին մի կողմ ու այլ նախագիծ ներկայացրին»,- պատմեց վարորդներից մեկը:

Նախաձեռնության մեկ այլ անդամ էլ նշեց, որ իրենց պայմանավորվածությունն ամբողջությամբ պահպանել են, գուցե Հակոբ Արշակյանը չի կարողացել ճիշտ ներկայացնել իրավիճակը:

«Կա´մ Արշակյանը չկարողացավ ներկայացնել Փաշինյանին: Երբ քննարկումներ ունեցել ենք, եղել ենք նախարարությունում, քննարկումների ժամանակ ՊԵԿ-ի ներկայացուցչի հետ քննարկվել է այդ հարցը: Մենք ասել ենք` մեքենաները 800-1000 են, մեզ հարցնում են՝ ինչու կանգնած չեն սահմանին, եթե ներկրենք սահման, կաթվածահար կլինի, սահման  բերում ենք ծայրահեղ դեպքում, կարող ենք այսօր էլ բերել, բայց սահմանը կաթվածահար կլինի»:

Նրանք պահանջում էին, որ հարցը պարզաբանվի, որպեսզի առաջիկա նիստին անակնկալի չգան, բացի դրանից, իրենց մեքենաները, որ գտնվում են սահմանին, ամեն օր վնասներ են կրում՝ ֆինանսական նոր ծախսերի առաջ կանգնեցնելով: Վարորդներից մեկը ասաց.

«Ամենալավ վերահսկվող տարածքներում մեքենաները թալանվում են, մենք հարցնում են՝ ով է թալանում, ծառայողներն ասում են՝ ի պահ հանձնված չեն ձեր մեքենաները, այսինքն՝ եթե հանձնված չի, թալանում են, տեսնում են, ասում են՝ թող թալանվի՞»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

BACK_TO_TOP