13:20 18.02.2019
Պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց հարկային մուտքերը չեն ապահովվել և կատարվել են կեղծիքներ, չեն համապատասխանում իրականությանը: Նշված հրապարակումներում տեղ գտած ոչ մասնագիտական եզրահանգումներն ինքնին բավարար են համոզվելու, որ գործ ունենք ակնհայտ ուղղորդված գործընթացի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Այսպես.
Պետական բյուջեի մշակման և կատարման ոլորտում պետությունների գերակշիռ մասը (մինչև 01.01.2018թ. նաև Հայաստանի Հանրապետությունը) կիրառում է եկամուտների հաշվառման դրամարկղային մեթոդը, այսինքն՝ հաշվետու տարվա ընթացքում պետական բյուջեի համապատասխան գանձապետական հաշվին փաստացի կատարված վճարումները, անկախ հարկային հաշվարկների ներկայացման կամ ստուգման ակտերի առկայության հանգամանքից, համարվում են այդ տարվա պետական բյուջեի եկամուտ: Այս տեսանկյունից ՀՀ ՊԵԿ-ի կողմից 2018թ ընթացքում ապահովվել է պետական բյուջեի 1306.2 մլրդ դրամ փաստացի զուտ եկամուտ (ներառյալ միասնական հաշվի մնացորդը, առանց հավաքագրված և հարկ վճարողներին փաստացի վերադարձված գումարների), ինչը մոտ 164.8 մլրդ դրամով գերազանցում է նախորդ տարվա համադրելի ցուցանիշը և 57.7 մլրդ դրամով գերազանցում է 2018թ. բյուջեով նախատեսված ծրագրային ցուցանիշը:
Հարկ ենք համարում նշել, որ ՊԵԿ-ը հարկ վճարողների կողմից պետական բյուջե կատարվող փաստացի վճարումների գործընթացին միջամտելու որևէ հնարավորություն չունի, քանի որ դրանք կատարվում են բանկային և գանձապետական համակարգերի միջոցով:
01.01.2018թ.-ից հետո, արդեն ուժի մեջ մտած Հարկային օրենսգրքի 18-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվեց, որ «Հարկի (այդ թվում՝ կանխավճարի), տույժի և (կամ) տուգանքի վճարումը համարվում է կատարված վճարողին սպասարկող բանկի վճարման հանձնարարականի հիման վրա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից միասնական գանձապետական հաշվին գումարի հաշվեգրման օրը», իսկ 325-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանվեց, որ «միասնական հաշվին կատարված վճարումները չեն համարվում պետական բյուջեի հարկային եկամուտներ և վճարներ, քանի դեռ դրանց հաշվին պարտավորություններ չեն մարվել»: Այս օրենսդրական փոփոխության արդյունքում, գանձապետական համակարգը պետական բյուջեի հարկային եկամուտ սկսեց ճանաչել միայն հարկային հաշվարկով, ստուգման ակտով կամ այլ հիմքով ծագած հարկային պարտավորությունների դիմաց միասնական հաշվին վճարված գումարները, այդպիսով փոփոխելով մինչ այդ կիրառվող եկամուտների հաշվառման կանոնները: ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական համակարգի կողմից կիրառվող հաշվառման նոր կանոնն ունի ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմեր: Մասնավորապես՝ դրական կողմերից կարելի է նշել, որ վերացավ բազմաթիվ գանձապետական հաշիվներ ունենալու անհրաժեշտությունը և 01.01.2018-ից հետո, այսպես կոչված, «գերավճարի առաջացում» հասկացությունը, հետևաբար հոդվածում նշված «գերավճարի թվի մաշեցման կեղծումը» ձևակերպումը պարզապես իրավական անտեղյակության և ոչ մասնագիտական մոտեցման արդյունք է: Բացասական կողմերից կարելի է նշել, որ հարկային հաշվարկով կամ հարկային պարտավորության առաջադրումով մարված և պետական բյուջեի եկամուտ ճանաչված գումարները կարող են դրանց ճշգրտման արդյունքում նվազել՝ դրանով իսկ նվազեցնելով պետական բյուջեի եկամուտները: Պետական բյուջեի եկամուտները հաշվառվում են և՛ օրական, և՛ ամսական կտրվածքով, իսկ եթե հարկային պարտավորությունները նվազեցնող ճշտված հաշվարկներ կամ այլ փաստաթղթեր ներկայացնելուց հետո պետական բյուջեի եկամուտներից գումարները վերադարձվում են միասնական հաշվին, ապա արդեն իսկ ամփոփված տվյալները չեն վերանայվում, իսկ վերադարձված գումարները հանվում են վերադարձի օրվա կամ համապատասխան ժամանակահատվածի ընթացքում հավաքագրված հարկային եկամուտներից, հետևաբար կրկնահաշվարկների կամ հավելագրումների մասին կարծիքները պարզապես հիմնազուրկ են:
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 20-ից հետո հարկային եկամուտներ ճանաչվելու հարցին, ապա ՊԵԿ-ը պարզաբանում է, որ այդ ժամկետից հետո հարկային եկամուտներ կարող են ճանաչվել ոչ միայն հարկային պարտավորություններն ավելացնող ճշտված հաշվարկի, կամ ստուգման ակտի, կամ դատարանի կամ բողոքարկման հանձնաժողովի որոշումներով, այլ նաև դեկտեմբերի 20-ից հետո ուշացումով ներկայացված հարկային հաշվարկներով, կամ ուշացումով կատարված վճարումներով, կամ օրենսգրքի 44-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հարկային մարմնի կողմից հարկ վճարողի հարկային պարտավորություններն ինքնուրույն ճշտելու միջոցով, որը սկսվեց կիրառվել 01.11.2018-ից հետո:
Ասվածն առավել ամբողջականացնելու նպատակով կոմիտեն տեղեկացնում է, որ հարկային մարմնին ներկայացվող սկզբնական հաշվարկների միջին ամսական քանակը կազմում է 114 712 հատ հաշվարկ, իսկ ճշգրտող հաշվարկների միջին ամսական քանակը կազմում է 61 532 հատ հաշվարկ: 2018-ի ընթացքում կատարված ճշգրտումների արդյունքում պետական բյուջեի եկամուտներից միասնական հաշվին է վերադարձվել շուրջ 67.0 մլրդ դրամ, որոնք պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ հոդվածի սկզբում նշված հավաքագրված եկամուտներից նվազեցված են:
2019-ի հունվար ամսվա ընթացքում միասնական հաշվին վերադարձված գումարները ևս բացառություն չեն և դրանց մասով ևս նվազեցվել են 2019թ. հունվարին հավաքագրված հարկային եկամուտները ու, չնայած այդ հանգամանքին, 2019թ. հունվար ամսվա հավաքագրումների արդյունքները, բյուջեի եկամուտների հաշվառման թե՛ դրամարկղային մեթոդով, թե՛ միասնական հաշվից մարումների մեթոդով էապես գերազանցում են 2018-ի հունվար ամսվա համապատասխան ցուցանիշները (դրանք պարբերաբար հրապարակվում են ՊԵԿ-ի և Ֆինանսների նախարարության պաշտոնական էլեկտրոնային կայքերում), հետևաբար ուսուցիչների աշխատավարձերի կամ թոշակառուների թոշակների ուշացումների վերաբերյալ հոդվածում նշված պնդումները չեն կարող պայմանավորվել բյուջեի եկամուտների անբավարարության պատճառաբանությամբ:
Ինչ վերաբերում է ստուգման ակտերին, ապա 01.07.2018-ից ուժի մեջ մտավ Հարկային օրենսգրքում հարկ վճարողների օգտին կատարված նոր փոփոխություն, որի համաձայն հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում, նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում: Նշված իրավական պահանջն ապահովելու նպատակով, հարկային մարմնի ղեկավարի հանձնարարականի համաձայն, հարկային մարմնի աշխատակիցները ստիպված ջնջել են հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգ արդեն իսկ մուտքագրված ստուգման ակտերը, որպեսզի դրանցով օրենքով նախատեսված ժամկետից շուտ հարկային պարտավորություններ միասնական հաշվից պետական բյուջեի օգտին չմարվեն: Ջնջվել են ընդհանուր առմամբ 1731 ստուգման ակտ, որի արդյունքում արդեն իսկ պետական բյուջեի օգտին մարված գումարները վերադարձվել են միասնական հաշվին: Ջնջված կամ 01.07.2018-ից հետո կազմված ստուգման ակտերը էլեկտրոնային համակարգ են մուտքագրվում հարկային ծառայողների կողմից համապատասխանաբար դրանց կազմման օրվանից հաշվարկված՝ օրենսգրքով նախատեսված 2 ամիս և 10-րդ օրը լրանալու հաջորդ օրը՝ հարկ վճարողների պարտավորությունների մարման օրենքով սահմանված կարգը պահպանելու նպատակով: Նշված գործընթացն աշխատանքային անընդհատ պրոցես է, քանի դեռ էլեկտրոնային ինքնաշխատ կառավարման համապատասխան ծրագրային լուծումները չեն ներդրվել (դրանք գտնվում են պիլոտային փորձարկումների փուլում): Որպես վիճակագրություն ներկայացնենք, որ 2019թ. փետրվարի 1-ի դրությամբ առկա են շուրջ 47.5 մլրդ դրամ ընդհանուր գումարով կազմված 890 ստուգման կամ այլ վարչական ակտեր, որոնք հաշվառված չեն համապատասխան հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում, քանի որ դեռևս չեն դարձել անբողոքարկելի կամ գտնվում են բողոքարկման վարույթներում:
Այսպիսով, առնվազն զավեշտալի է այն միտքը, որ գումարներ են մուտքագրվել բյուջե, պայմանով, որ դրանք պետք է վերադարձվեն հունվար և փետրվար ամիսներին: Ավելին, տեղեկատվական անվտանգության կոպտագույն խախտումով «Հարկատու-3» էլեկտրոնային համակարգից ընդհանուր պրոցեսից կտրված դուրս բերված առանձին հատվածների հիման վրա, բնականաբար, հնարավոր չէ կատարել թեկուզ մոտավոր եզրահանգումներ:
Միաժամանակ, ՊԵԿ-ը սկսել է ներքին քննություն հարկային գաղտնիք կազմող տեղեկությունները հրապարակած անձանց շրջանակը պարզելու և վերջիններիս պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսելու համար: Խնդրում ենք զերծ մնալ ուղղորդված հրապարակումները տարածելուց և յուրաքանչյուր նմանօրինակ դեպքում փաստերը ճշտել Պետական եկամուտների կոմիտեից:
00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի23:00 22.11.2024
ՃՏՊ Երևան քաղաքի Տիչինայի փողոցում․ կան տուժածներ21:32 22.11.2024
Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին20:20 22.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 25-ին20:07 22.11.2024
Ներքին Սասնաշեն գյուղում այրվել է անասնակեր18:54 22.11.2024
Հայտնի են Աֆրիկայի ազգերի գավաթի խմբային փուլի բոլոր մասնակիցները17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»00:00 23.11.2024
Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարներըՄալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...
23:55 22.11.2024
Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներիցՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...
23:49 22.11.2024
Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտըՂրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...
23:42 22.11.2024
2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...
23:36 22.11.2024
Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատըՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...
23:30 22.11.2024
Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...