Մտքիս միայն «մուննաթ » բառն է գալիս. Լենա Նազարյանը` Էդմոն Մարուքյանի ելույթի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Մտքիս միայն «մուննաթ » բառն է գալիս. Լենա Նազարյանը` Էդմոն Մարուքյանի ելույթի մասին

12:40 18.02.2019

«Մենք  բաց քաղաքականության կողմնակիցներ  են, բոլոր պայմանավորվածությունները ձեռք  են բերվում Ազգային ժողովի լիագումար նիստի դահլիճում , եթե ԲՀԿ-ն ունի առաջարկներ, ապա հնարավորություն ունի նաև առաջիկայում  գործողությունների  քննարկման ժամանակ այդ  առաջարկները ներկայացնել: Եթե լավ առաջարկներ են, վստահ եմ, որ կառավարությունը կներառի»,- խոսելով  կառավարության ծրագրին դեմ քվերակած  խմբակցությունների՝ մասնավորապես ԲՀԿ դիրքորոշման մասին, ասել է ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

Անդրադառնալով ԱԺ նիստում` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթին` Լենա Նազարյանն ասել է, որ այդ  քննադատությունից «իր մտքին գալիս է միայն «մուննաթ» բառը, որը բովանդակային առումով ոչ մի արժեք չի ստեղծում:

«Ես կուզեի, որ շատ ավելի բովանդակային խոսակցություն լիներ նրանց  կողմից: Իսկապես, մի փոքր սնանկ էր  նրանց  քննադատական խոսքը,  բայց դրան նաև արձագանք  եղավ»,- ասել է Լենա Նազարյանը:

Կառավարության ծրագրում, թվերի բացակայության մասին քննադատության հետ կապված, Նազարյանն ասել է, որ փաստաթուղթը քաղաքական է ու ավելի շատ հռչակագրային, թվեր և ցուցանիշներ կլինեն գործողության պլաններում, որոնք ևս  կներկայացվեն:

«Մեր ականջներին սովորական են դարձել այնպիսի հեղափոխական կոնցեպտներ, որոնց մասին շատ ենք խոսել,  օրինակ` Արցախի ներգրավվածությունը բանակցություններին, անցումային արդարադատություն, տնտեսական ներառականություն, Հայաստանից դուրս  բերված  ակտիվների վերադարձ, հակակոռուպցիոն տարբեր մեխանիզմներ՝ դրանք հեղափոխական կոնցեպտներ են և ներառված  են ծրագրում, բայց բոլորն անտեսեցին, հավանաբար, որովհետև  ականջին արդեն սովոր են: Ի՞նչն է ինձ ուրախացնում, որ այդ գաղափարներին վերաբերվում ենք որպես սովորական բան: Դրանք մեր կյանքի ու քաղաքական քննարկումների մասն են»,- հավելել է Լենա  Նազարյանը:

Մանրամասները` տեսանյութերում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP