Նիկոլ Փաշինյանի գրքի «թխոցի»-ն և ինչո՞ւ գրվեց «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը. Փաշինյանի ելույթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Նիկոլ Փաշինյանի գրքի «թխոցի»-ն և ինչո՞ւ գրվեց «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը. Փաշինյանի ելույթը

18:12 16.02.2019

Նիկոլ Փաշինյանը գրո՞ղ է, թե՞ ոչ, նրա գրած «Երկրի հակառակ կողմը» հոդվածաշարը, որը հետագայում վերածվեց գրքի, վիպագրությո՞ւն է, թե՞ «թխոցի», բնութագրում է գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը: Այսօր այս հարցերի, ինչպես նաև Նիկոլ Փաշինյանի գրքի գրական նշանակության ու բովանդակության շուրջ քննարկում է տեղի ունեցել Loft կենտրոնում, որին ներկա է եղել նաև գրքի հեղինակը: Գրականագետները հակասական դիտարկումներ են ներկայացրել, պատմել ստացած տպավորությունների մասին, որից հետո Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է գիրք հրատարակելու իր պատմությանը:

Ներկայացնում է, թե ընդհատակում գտնվելու ժամանակ լուրեր է ստանում, թե իբր ԱԱԾ-ն իրեն հայտնաբերելու դեպքում պետք է ոչ թե ձերբակալի, այլ, ստեղծելով զինված դիմադրության իմիտացիա, ֆիզիկապես ոչնչացնի: Շարունակում է.

«Ես առաջինը մտածում էի. եթե դա տեղի ունենա, հարց է, բա մարդիկ ի՞նչ կմտածեն, էդ ով էր, ի՞նչ էր ուզում անել, ի՞նչ արեց, և իմ համար նպատակ էր դրված ստեղծել մի բովանդակություն, որ եթե որևէ մեկին հետաքրքրի երբևէ՝ էդ ինչ է, և ով է, ինչ էր մտածում, ինչ էր ուզում, որովհետև քաղաքական տեքստերը հաճախ խորը չեն, կամ խորքը տեսանելի չի, որովհետև ընթացիկ իրավիճակի հետ է կապվում, երկրորդը՝ հասկացա, որ եթե իրավապահները համոզված լինեն, որ Երևանում եմ, ինձ կհայտնաբերեն, այդտեղից առաջացավ գաղափարը գրել ի սկզբանե հոդվածների շարք, որը կշեղի ինձ փնտրելու ճիշտ ճանապարհից»:

Ներկայացնելով գրքի նպատակը՝ խոսեց այն մասին, թե ինչո՞ւ որոշեց նախ գրել, այնուհետև հրապարակել: Իսկ գիրքը, ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանի ընդհատակում գտնվելու տարիներին է գրվել, որով Փաշինյանը նպատակ է ունեցել շեղել ԱԱԾ աշխատակիցների ուշադրությունը իր գտնվելու վայրը տանող ճիշտ ճանապարհից:

«Ինչո՞ւ հակատակ կողմը, գրվածքի ամբողջ իմաստն այն է, որ Մյասնիկյանի արձանի մոտից գնում եմ Ազատության հրապարակ, գաղափարն այն է՝ գնալ Ազատության հրապարակ այնպես, որ քո գնացած ճանապարհն առաջ գնաս, առաջ գնալով՝ չլինի նահանաջելու գործընթաց, երկրորդը՝ հեռանում ես, փախուստ է, հետախուզվողի կարգավիճակ, այնպես չստացվի, որ փախար քո հայրենիքից, ինքդ քեզնից»:

Անդրադարձավ նաև գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի տված բնորոշմանը՝ «թխոցի».

«Երբ որ շատ դիպուկ նկատվեց «թխոցի»-ն, ինչպե՞ս սենյակում փակված՝ Արեշում, ճամփորդել ամբողջ աշխարհով, էլի միակ տարբերակը գիրքն է և գրականությունը և, ըստ էության, ամբողջ ճամփորդությունը գրքերի շարք է, հետևաբար, այդ գրքերն էլ դառնում են իր հոդվածաշարի ստեղծման ուղեկիցը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP