Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենի հայցն ընդդեմ նախկին մարզպետի բավարարվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրենի հայցն ընդդեմ նախկին մարզպետի բավարարվել է

22:56 15.02.2019

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Էդվարդ Նահապետյանի գլխավորությամբ) հրապարակեց Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանի հայցն ընդդեմ Շիրակի մարզպետի (նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյան) և երրրոդ անձ՝ Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն Արփինե Նիկողոսյանի Գյումրու թիվ 38 դպրոցի տնօրեն նշանակելու մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու և Շիրակի մարզպետի ու Արփինե Նիկողոսյանի միջև 02.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրն անվավեր ճանաչելու պահանջի մասին վարչական գործով վճիռը:

Դատարանը, ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ, 123-127-րդ հոդվածներով, վճռեց հայցվորի հայցը բավարարել, անվավեր ճանաչել ՀՀ Շիրակի մարզպետի կայացրած որոշումը Արփինե Նիկողոսյանին ՀՀ Շիրակի մարզի Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրեն նշանակելու մասին և որպես հետևանք ամբողջությամբ անվավեր ճանաչել դրա հիման վրա ՀՀ Շիրակի մարզպետի և Արփինե Նիկողոսյանի միջև 02.03.2017 թվականին կնքված աշխատանքային պայմանագիրը:

«Դատարան ներկայացրած իմ հայցն ամբողջությամբ բավարարվեց, բնականաբար, ես ակնկալիք ունեմ նախկին պաշտոնում վերականգնվելու, այս հարցը քննարկվելու է Շիրակի ներկայիս մարզպետի հետ, դեռ չեմ կարող կանխավ ասել, թե ինչպես կլինի մեր հանդիպումը և հետագա գործընթացը, իսկ այն, որ դատարանը  լուծեց նախկինում կատարված վիճահարույց հարցը, ես դրանից շատ բավարարված եմ»,- SHANTNEWS․am-ի հետ հեռախոսազրույցում նշել է Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցի նախկին տնօրեն Գոհարիկ Շահբազյանը:

Նախկին տնօրենը  նաև նշել է, որ իր համար այս հարցում ոչ  թե պաշտոնին վերադառնալն  ու աթոռակռիվն է եղել, այլ այն, որ նախկին մարզպետը՝ Հովսեփ Սիմոնյանը, հիմք չի ընդունել նախկին փոխվարչապետի գրությունը և 40 օրվա ընթացքում  նշանակում չի կատարել և միջնորդագիր է ներկայացրել փոխվարչապետին, որի իրավունքը ի պաշտոնե չի ունեցել:

«Ամբողջ գործընթացը, տնօրենի նշանակման կարգը խախտվել է Շիրակի նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանի կողմից: Ինձ համար վիրավորական էր այս մոտեցումը, այստեղ իմ ապրած տարիների, իմ հեղինակության հարցն էր, ես երբեք չէի ուզի գլխիկոր հեռանալ աշխատանքային այն ընտանիքից, որտեղ 43 տարի ներդրում եմ ունեցել»,- նշել է Գոհարիկ Շահբազյանն ու հավելել, որ հնարավորության դեպքում կվերադառնա իր նախկին աշխատասենյակ և կշարունակի ստանձնել տնօրենի պարտականությունները, թոշակի մեկնելուն դեռևս երեք տարի ժամանակ կա:

SHANTNEWS․am-ը հեռախոսազրույց է ունեցել նաև Գյումրիի թիվ 38 դպրոցի ներկայիս տնօրեն Արփինե Նիկողոսյանի հետ, որը նշել է,որ  դատավճռի մասին տեղեկացել է համացանցից, ապա դատարանից վերցրել է դատավճռի օրինակն ու փոխանցել իր փաստաբանին:

«Ես միանշանակ դիմելու եմ Վճռաբեկ դատարան: Ինձ համար ուղղակի զարմանալին այն էր, որ այս նույն դատավորը՝ պ․-ն Նահապետյանը, մի անգամ արդեն այս հայցը մերժել էր վարչական դատարանում մեկ ու կես տարի առաջ, ինչը փոխվեց հիմա, որ հայցն այս անգամ ընդունեց ու բավարարեց»,- պատասխանել է Արփինե Նիկողոսյանը:

Դպրոցի ներկայիս տնօրենը փոխանցել է, որ մրցույթից հետո, երբ երկու թեկնածուներն էլ հավաքել էին հավասար 4-4 միավոր, և թղթերն ուղարկվել են  փոխվարչապետի հաստատմանը, ինքը երբևէ չի  հասել Երևան՝ իմանալու,թե ում է նշանակելու փոխվարչապետը:

«Ես իմ տեղը նստած սպասում էի նշանակմանը,ես չհասա Երևան ու չփորձեցի կապեր գտնել,առավելևս չփորձեցի ինձ նշանակել տալ, բայց չգիտես ինչու, տիկին Շահբազյանը գնաց էնտեղ, չգիտես ինչի ճանաչեց փոխվարչապետի օգնականին»,- ասել է Արփինե Նիկողոսյանը:

Դպրոցի տնօրենը նաև անհիմն է համարում այն խոսակցությունները, որ նախկին մարզպետը դպրոցի տնօրենի պաշտոնում իրեն նշանակել է այն բանի համար, որ ՀՅԴ անդամ է:

«Ես դաշնակցական եմ դարձել մրցույթից շատ հետո,մի քանի անգամ դաշնակցության գրասենյակ գնացի և ճանաչեցի այնտեղ մարդկանց, որոնք ինձ համար մինչև հիմա արժեք են, մարդկանց, որոնք մի այլ կարգի հայրենասերներ են, ինքս դիմում տվեցի դաշնակցական դառնալու համար, բայց դա արդեն  մրցույթից հետո, մինչ այդ ես դաշնակցական չեմ եղել»,- պարզաբանել է Արփինե Նիկողոսյանը:

Դպրոցի տնօրենը նաև նշել է, որ չարժե այդ աթոռը դարձնել հեղինակության միջոց և բոլոր հնարավոր միջոցներով պայքարել դրան հասնելու համար:

«Ես ունեմ բավականին լավ գիտելիքներ, լավ ընկերներ, լավ հեղինակություն, ես էլ կփորձեմ մեկ այլ դպրոցում մասնակցել մրցույթի, եթե ոնց ասում են՝ էդ աթոռը իմ համար չի կարված, ես որտեղ էլ գնամ կաշխատեմ, ես դպրոցն ընդունել եմ բավականին պարտքերով, դպրոցում մարտ ամսին արդեն աշխատավարձ չէին կարողանում վճարել, լույսն ու գազն անջատված էր, բայց հիմա դպրոցը փակել է բոլոր պարտքերը, և ես նույնիսկ բոլորին պարգևատրում եմ տվել 15000-ական դրամ: Սա իմ կռիվը չէր, ես ակամայից դարձա այս կռվի մասնակիցը, բայց ասեմ՝ ես հեշտ հանձնվողներից չեմ, ես նաև լավ պաշտպանվել գիտեմ»,- նշել է Արփինե Նիկողոսյանը:

Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո և մեկամսյա ժամկետում կարող է պատասխանող կողմը բողոքարկել այն վերաքննության կարգով ՀՀ վերաքննիչ վարչական դատարանում:

Հիշեցնենք, որ Գյումրիի թիվ 38 հիմնական դպրոցի թափուր պաշտոնի համար մրցույթը կայացել էր 2017 թվականի հունվարի 24-ին: Երկու մասնակիցները ստացել էին հավասար միավորներ, յուրաքանչյուրը` 4 կողմ և 4 դեմ: Մրցույթի արձանագրությունն ու հավակնորդների անձնական գործերն ուղարկվելու էին ՀՀ փոխվարչապետին, վերջինիս առաջարկությունից հետո մարզպետը կայացնելու էր որոշում և այն հրապարակելու էր: Մրցույթից անցել էր մեկ ամսից ավելի, սակայն մարզպետը չէր հրապարակում որոշումը:Հովսեփ Սիմոնյանի որոշմամբ՝ մարտի 2-ից դադարեցվեցին Գյումրու թիվ 38 հիմնական դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արփինե Նիկողոսյանի լիազորությունները, նույն որոշմամբ՝ մարզպետը դպրոցի տնօրեն նշանակեց Ա.Նիկողոսյանին, նրա հետ աշխատանքային պայմանագիր կնքեց 5 տարի ժամկետով, որից հետո Գոհարիկ Շահբազյանը հարցը բողոքարկեց Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

09:10 25.11.2024

Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ մառախուղ է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

09:05 25.11.2024

Բուրկինա Ֆասոյի բանակը ահաբեկիչներին ոչնչացրել է երկրի հյուսիս-արևելքում

Բուրկինա Ֆասոյի կառավարական զորքերը գործողություն են իրականացրել Սեբբա շրջանում (երկրի հյուսիս-արևելքում), որի արդյունքում ոչնչացվել են զինված ահաբեկիչները։ Այս մասին հայտնում է Burkina News Agency-ն։ Դպրոցի շենքում և այգում թաքնված զինյալների գտնվելու վայրը պարզվել է օդից՝ հետախուզական մեքենաների միջոցով։ Դրանից հետո հրթիռային հարվածներ են հասցվել ահաբեկիչների դիրքերին։ Ողջ մնացած զինյալները փորձել են թաքնվել Վաբոտտի գյուղում, սակայն, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

09:00 25.11.2024

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […] ...

BACK_TO_TOP