Գրողները գրքեր են նվիրելու անցորդներին. Միլիտոնյանը ներկայացրել է Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+13.09 oC

Գրողները գրքեր են նվիրելու անցորդներին. Միլիտոնյանը ներկայացրել է Թումանյանի 150-ամյակին նվիրված միջոցառումների ցանկը

13:33 15.02.2019

Հայ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Գրողների միությունը մի շարք միջոցառումներ է իրականացնելու:

«Տարբեր երկրների գրական կազմակերպությունների հետ աշխատելու ենք և ո՛չ միայն այս օրերին՝ 18-ին, 19-ին, այլև առաջիկա շաբաթում ու ամբողջ տարվա մեջ պետք է լինեն միջոցառումներ՝ նվիրված Թումանյանին: Լիբանանի դպրոցներում, մանկապարտեզներում կլինեն միջոցառումներ, մեր գրական համայնքն է այդ գործերը կազմակերպելու՝ տեղական մշակութային  և եկեղեցական կառույցների հետ: Այսօր Թեհրանի գրողների մեր բաժանմունքը ևս հավաքվում է և իրենց ծրագրերն են քննարկելու տարվա կտրվածքով»,- մանրամասնեց Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Մեծ միջոցառումների շարք է նախատեսվում նաև Հայաստանում և Արցախում: Ինչպես Թումանյանը 1914-ին էր Վանում ման եկել կառքով, այդպես էլ Արցախում է լինելու: Թումանյանի կերպարով ու կառքով շրջելու են Ստեփանակերտում, ծաղիկներ են դնելու նրա արձանին, և գիտաժողով է լինելու՝  նվիրված Թումանյանին:

«Թիֆլիսի ծրագիրն առանձնահատուկ է: Ծրագիրն ուղարկել է Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը: Մեր հանրապետության տարբեր մշակութային միությունների, մեր գրողների ու մի շարք մարմինների հետ նախատեսել են փետրվարի 19-ին` ժամը 14-ին, Թումանյանի տուն-թանգարանում հանդիպում, այնուհետև գնալու են Խոջիվանք պանթեոն, որտեղ կլինի հոգեհանգստյան կարգ: Կարդալու են Թումանյան, գիրք նվիրելու արարողություն է լինելու, և Վրաստանի խորհրդարանի ազգային գրադարանում բացվելու է Թումանյանին նվիրված գեղանկարների ցուցահանդես: Արդեն երեկոյան «Թումանյանը մեզ հետ է» խորագրով մեծ հանդիսություն կլինի գրադարանում՝ Վրաստանի գրողների միության ու պաշտոնատար անձանց մասնակցությամբ»,- տեղեկացրեց Էդվարդ Միլիտոնյանը:

Ջավախքում ևս լայն ծրագիր կա: Միջոցառումներ են նախատեսված նաև բոլոր մարզերում, հանդիպումներ են լինելու, Թումանյանի մասին են խոսելու հայ գրողները, Արմավիրում, Արագածոտնում, Արարատում, Կոտայքում, Գյումրիում ու Լոռիում նախատեսված են մի շարք միջոցառումներ:

«Դսեղում կլինի հանդիպում, ժողովուրդը կհավաքվի, կգնա եկեղեցի ու եկեղեցուց կգա, Դսեղի հրապարակում տեղի կունենա 150-ամյակին նվիրված հանդիսություն, որտեղ հրավիրված եմ նաև ես՝ խոսք ասելու: Բազմաթիվ գրքեր ենք այդ օրը նվիրելու թանգարանին և մեր ընթերցողներին»,- նշեց Միլիտոնյանը:

Փետրվարի 19-ին` ժամը 14-ին, Գրողների միության շենքի առջև լինելու է ֆլեշմոբ, և գրողները գրքեր են նվիրելու անցորդներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

20:46 18.04.2025

Անտառային հրդեհների կանխարգելման համար անհրաժեշտ են միասնական ջանքեր. տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Ապրիլի 18-ին ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա առաջին նիստը։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Ներկա էին Փրկարար ծառայության տնօրենի տեղակալները, պատասխանատու ստորաբաժանումների, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանը նախ անդրադարձել է անտառային հրդեհները կանխելուն, դրանց հետևանքները նվազեցնելուն վերաբերող հարցերի՝ […] ...

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

20:27 18.04.2025

Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը խիտ օրացույցի պատճառով քննադատել է Լա լիգայի ղեկավարներին: «Բոլոր լիգաներում պաշտպանում են խաղացողներին ու ակումբներին, երբ նրանք հանդես են գալիս Չեմպիոնների լիգայում: Մենք հանգստի ժամանակ չունենք: Ես կուզեի խոսել այն մարդկանց հետ, որոնք պատասխանատու են այս ամենի համար: Նրանք գաղափար չունեն, թե որքան վատ է անդրադառնում այսպիսի խիտ օրացույցը», – […] ...

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

20:16 18.04.2025

Կոտայքում բախվել են թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել»-ը, «Chevrolet»-ն ու «Opel»-ը. տnւժածները երեխաներ են

Ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 11:00-ի սահմանաններում Նոր Արտամետ բնակավայրի վարչական տարածքում բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ 26-ամյա Արամ Բ.-ի վարած «Chevrolet» մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Յուրի Ս.-ի վարած «Opel» մակնիշի, 72-ամյա Սերժիկ կ.-ի վարած, թիվ 271 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի, […] ...

SHANTNEWS

20:00 18.04.2025

SHANTNEWS

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

19:54 18.04.2025

Ռուբեն Ամորիմը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» խնդիրների մասին

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ԱՊԼ-ում թիմի խնդիրների մասին: «Մարզչի աշխատանքի ցուցիչն առաջնությունում գրանցած արդյունքներն են: Դու կարող ես լավ հանդես գալ եվրագավաթներում, սակայն քեզ գնահատում են ներքին առաջնության արդյունքներով: Իմ թիմն իր հնարավորությունից ցածր է հանդես գալիս: Մենք չենք հասցնում մի շարք գործոններում: Թիմը խնդիրներ ունի ֆիզիկական առումով: Երբ խաղում ենք […] ...

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

19:50 18.04.2025

Արդարադատության նախարարի տեղակալն ընդունել է ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբին

Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն ընդունել է Հայաստան այցելած՝ ԵԽ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի (GRETA)՝ Տատիանա Կատանայի ղեկավարած պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի կանխարգելման և դրա դեմ պայքարի շրջանակում Արդարադատության նախարարության իրավասությանն առնչվող հարցեր։ Նախարարի տեղակալն այս համատեքստում կարևորել է Քրեական և Քրեական դատավարության նոր օրենսգրքերի ներդնումը, որոնք ուժի […] ...

BACK_TO_TOP