22:35 14.02.2019
Անցած տարվա հոկտեմբերին սպանված սաուդցի ըննդիմադիր լրագրող Ջեմալ Խաշըգջիի մարմնի մասերը կարող են վառարանում այրած լինել: Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը ՝ վկայակոչելով Թուրքիայի ոստիկանության տարեկան ամփոփիչ զեկույցը:
Հաղորդվում է, որ Թուրքիայում գտնվող Սաուդյան Արաբիայի հյուպատոսարանի շենքում վառարաններով տարածք է եղել: Աղբյուրի փոխանցմամբ՝ վառարանները հնարավոր է եղել շահագործել և՛ գազով․ և՛ վառելանյութով, իսկ այրման ընթացքում դրա ջերմաստիճանը հասել է 1000 աստիճանի: Այս պարագայում, Խաշըգջիի մարմնի այրվելու դեպքում քիչ է հավանականությունը, որ ԴՆԹ որևէ մասնիկ կարող էր պահպանվել: Աղբյուրը նաև հայտնում է, որ լրագրողի սպանության օրը հյուպատոսարանի շենք է մտել նաև Սաուդյան Արաբիայի ներքին գործերի նախարարության դատաբժշկական փորձագետ Սալահ Մոհամեդ Ա. Տուբայգուն, ով հստակ կարող էր ասել՝ արդյո՞ք այրելուց հետո այնտեղ մապպանվել են ԴՆԹ տվյալներ:
Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ Թուրքիայի դատարանը Խաշըգջիի սպանությանն առնչություն ունեցող 15 անձի կալանավորելու հրաման է տվել:
20:17 11.04.2025
Մալխաս Ամոյանը ևս եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Իսկ 1/2 եզրափակչում Ամոյանը […] ...
20:07 11.04.2025
Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարինԱպրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն […] ...
19:53 11.04.2025
Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետԿապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:40 11.04.2025
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...