Չենք կարծում, թե պարոն Մարուքյանն ավելի հետաքրքիր զբաղմունք չունի, քան Ագրարային համալսարանի ուղղությամբ «պարապ» կրակոցը. համալսարանի արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+14.09 oC

Չենք կարծում, թե պարոն Մարուքյանն ավելի հետաքրքիր զբաղմունք չունի, քան Ագրարային համալսարանի ուղղությամբ «պարապ» կրակոցը. համալսարանի արձագանքը

19:10 14.02.2019

Ազգային ժողովի այսօրվա նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին ուղղված իր խոսքում անդրադարձ է կատարել Հայաստանի ազգային ագրարային համալսարանին։ Այս առնչությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Մեր պարտքն ենք համարում արձանագրել, որ խորհրդարանի բարձր ամբիոնից նախարարին ուղղված խոսք ասելու պատեհությունից օգտվելով, պարոն Մարուքյանն, ըստ էության, կամա թե ակամա մոլորեցնելու փորձ արեց Ազգային ժողովի իր գործընկերներին և հանրությանը՝ թույլ տալով արտահայտություններ Ագրարային համալսարանում ենթադրյալ կոռուպցիոն երևույթների մասին։

Մարուքյանը նախ նշեց, որ նախարարը Ագրարային համալսարանի ռեկտոր է «նշանակել» իր մտերիմներից մեկին՝ սահմանելով 855 հազար դրամ աշխատավարձ: Ստիպված ենք պատգամավորին հիշեցնել կամ տեղեկացնել, որ համալսարանի ռեկտորին նախարարը չի նշանակում, այլ ընտրում է բուհի հոգաբարձուներ խորհուրդը: Երկրորդ, հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկությամբ համալսարանի ռեկտոր ընտրված Վարդան Ուռուտյանը ԿԳ նախարարի մտերիմը չէ և երբևէ չի եղել:

Ինչ վերաբերում է աշխատավարձին, նախ նշված գումարն արտացոլում է ռեկտորի աշխատավարձը՝ ներառյալ հարկերը: Բացի դրանից՝ բարձրացել են ոչ միայն ռեկտորի, այլև համալսարանի ևս 330 հոգու աշխատավարձերը: Ընդ որում, դա արվել է նվազագույն ծախսերով: Մի՞թե իրավաբանության և պատգամավորական աշխատանքի մեջ «թրծված» պարոն Մարուքյանի համար աշխատավարձի բարձրացումը կոռուպցիա է: Ի դեպ, վերոնշյալ գումարը Ագրարային համալսարանի նման հսկա կառույցի ղեկավարի համար, մեղմ ասած, բարձր չէ, մանավանդ՝ համեմատության մեջ դնելով չափերով համարժեք այլ պետական բուհերի ռեկտորների աշխատավարձերի հետ: Մարուքյանին մոլորության մեջ գցող հանգամանքները կամ աղբյուրները ակնհայտորեն բավարար խորաթափանցություն չեն դրսևորել նաև «մեկ աշխատող և մեկ պետ ունեցող բաժնի» աշխատանքը գնահատելիս՝ այն պարզ պատճառով, որ մեկ աշխատողով բաժին համալսարանում չկա: Երկու նորաստեղծ բաժինները՝ Մարկետինգի և զարգացման բաժինը և Գիտական  ծրագրերի համակարգման բաժինը, որոնց մասին ամենայն հավանականությամբ փորձել է խոսել պարոն Մարուքյանը, ոչ միայն մեկ աշխատողով բաժիններ չեն, այլև այս պահին էլ ունեն առաջատար մասնագետի մեկական թափուր տեղ:

ՄԶ բաժինն, օրինակ, հասցրել է գործընկերային կապեր հաստատել միջազգային դոնոր կազմակերպությունների հետ և կրթական ու հետազոտական բնույթի ներդրումային ծրագրերի մի շարք հայտեր ներկայացնել և իրականացման համաձայնություն ձեռք բերել: Արդեն 80 հազար ԱՄՆ դոլարի չափով համաձայնություն ունենք լսարանների կահավորման և համակարգչային տեխնիկա ձեռք բերելու նպատակով: Ի դեպ, բաժնի պետի ամսական աշխատավարձը կազմում է 200 հազ. դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ աշխատանքի արդյունավետության գնահատականը թողնում ենք ընթերցողին: Համալսարանում մեկնարկած կառուցվածքային բարեփոխումները, մասնավորապես օպտիմալացումը «դասական» մարուքյանական ոճով որպես գրեթե ողբերգակատակերգության ժանրի իրավիճակ ներկայացնելուց առաջ կարելի էր հետաքրքրվել և իմանալ, որ համալսարանում մարդկանց հնարավորություն է տրվում համակարգչային ծրագրակազմերի անվճար դասընթացների միջոցով բարձրացնել իրենց մասնագիտական որակավորումը և մրցունակությունը:

300-ից ավելի ուսանողներ և դասախոսներ մեծագույն ցանկությամբ մասնակցում են դասընթացներին: 100-ից ավելի դասախոսներ էլ ներգրավված են անգլերենի ուսուցման տարբեր մակարդակների դասընթացներում: Որակավորման բարձրացման պահանջարկը և համալսարանի նոր ղեկավարության օրոք ընձեռած հնարավորությունները միանգամայն համարժեք են: Ի դեպ, դասախոսների աշխատավարձերը թեև անվանական առումով առայժմ չեն բարձրացել, սակայն դա արվել է անուղղակի կերպով՝ աշխատավարձ նույն չափի պահպանմամբ նվազեցնելով դասախոսի լսարանային ծանրաբեռնվածությունը:

Մինչև սեպտեմբեր էականորեն բարձրանալու են նաև պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը, և դա նույնպես կառուցվածքային բարեփոխումների կարևոր արդյունքներից մեկը կլինի: Այժմ վերանայվում են կրթական ծրագրերը․ սա ենթադրում է առարկայական ցանկի արդիականացում և, այո՝ նաև հնացած առարկաների՝ ուսումնական պլանից դուրս թողնելը:

Էդմոն Մարուքյանի «սկզբունքային» դիրքորոշումը, ցավոք, սխալ հասցեատիրոջ է հանգել: Չենք կարծում, թե պարոն Մարուքյանն ավելի հետաքրքիր զբաղմունք չունի, քան Ագրարային համալսարանի ուղղությամբ «պարապ» կրակոցը, այն էլ դատարկ փամփուշտով: Բայց ամեն դեպքում, մենք էլ կարող ենք հետաքրքրիր զբաղմունք հուշել, օրինակ՝ Ագրարային համալսարանում տեղի ունեցող արմատական դրական փոփոխությունների վերաբերյալ:

Ընդ որում, մենք դա կանենք հաճույքով, գործընկերության ոգով, Ագրարային համալսարանի հոգաբարձուների նոր խորհրդին և նոր ղեկավարությանը բնորոշ բաց, թափանցիկ և մասնագիտական բարձր չափանիշներով բնութագրվող ոճով»:

Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ ֆեյսբուքյան ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն անդրադարձել էր վերոնշյալ հայտարարությանը:

«Պարոն Մարուքյանն իրեն բնորոշ ոճով կեղծում է, որովհետև Ուռուտյանի հետ ծանոթացել եմ խորհրդի կողմից ռեկտոր ընտրվելուց օրեր առաջ, այսքան ժամանակ առավելագույնը մոտ մեկ ժամ, ժամուկես զրուցած լինեմ հետը։ Իսկ Ուռուտյանը Հայաստանի լավագույն մասնագետներից է, ու Ագրարայինն այսօր նրա ընտրությամբ ստացել է ամենաառաջադեմ և զարգացող բուհերից մեկի համբավ։ Ու ռեֆորմատոր ռեկտորին կոռուպցիոներ անվանելը խոսում է նրա մասին, որ Ձեզ փոփոխություններ պետք չեն, Ձեզ իմիտացիա է պետք, որ լողաք։

Դուխով, պարոն Մարուքյան, չնայած այս բառից այսահարվում էիք հեղափոխության ժամանակ, ու վերջին օրերին միայն սկսեցիք վանկարկել՝ վախենալով վերջնականապես դուրս մղվել քաղաքական դաշտից։ Այստեղ եմ գրում, որովհետև կանոնակարգով ԱԺ-ում ելույթի հնարավորություն նախարարներին տրված չէ»,- գրել էր նախարարը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 11.04.2025

SHANTNEWS

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

14:57 11.04.2025

Մալխաս Ամոյանը մեկնարկել է վստահ հաղթանակով․ ըմբշամարտի ԵԱ

Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։ ...

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

14:50 11.04.2025

Թեհրանն անուղղակի բանակցություններ է վարում Վաշինգտոնի հետ․ Իրանի դեսպան

Իրանը ներկայումս անուղղակի բանակցություններ է վարում ԱՄՆ-ի հետ, ասել է Մոսկվայում հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին « Ռոսիա-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Դիվանագետն ընդգծել է, որ Թեհրանը չի վախենում Վաշինգտոնի հետ երկխոսությունից։ «Բայց մեր գերագույն առաջնորդը նման թեզ ունի. նա ասել է, թե ինչու ուղղակի բանակցություններ չենք վարում: Պատճառը մեր փորձն է: Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Գործողությունների […] ...

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

14:42 11.04.2025

Թրամփն ասել է, որ Մասկն իրեն պետք չէ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ասել է, որ իրեն պետք չէ Իլոն Մասկը, ով վերահսկում է ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) աշխատանքը։ Համապատասխան տեսանյութը հրապարակել է Fox News ալիքը։ «Ինձ Մասկը ոչ մի բանի համար պետք չէ, նա ինձ պարզապես դուր է գալիս։ Նա ֆանտաստիկ աշխատանք է կատարում: Նրա  ինձ պետք չէ […] ...

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

14:33 11.04.2025

«Պորտուն» տուգանվել է «Բենֆիկայի» հանդերձարանի լույսն անջատելու համար

«Պորտուն» տուգանվել է 1020 եվրոյով, քանի որ «Բենֆիկայի» դեմ Պորտուգալիայի առաջնության 28-րդ տուրի հանդիպման ժամանակ «Դրագան» ստադիոնում անջատված է եղել հյուրերի հանդերձարանի լուսավորությունը։ Այս մասին հաղորդում է A Bola-ն: «Մարզադաշտ ժամանելուն պես մենք նկատեցինք, որ հյուրերի հանդերձարանը բավարար լուսավորություն չունի: Դրա մասին անմիջապես ահազանգեցինք: Պատասխանատու անձն արձագանքեց, որ էլեկտրականության խնդիր է, որն արագորեն կլուծվի: Խնդիրը, […] ...

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

14:26 11.04.2025

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին․ Կոբախիձե

Վրաստանը հետևում է Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ տեսլականին՝ չնայած առկա տարածքային խնդիրներին։ Այս մասին հայտարարել է հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ ելույթ ունենալով Անթալիայի դիվանագիտական ​​ֆորումում։ «Մենք խաղաղ տեսլական ունենք Ռուսաստանի Դաշնության նկատմամբ մեր քաղաքականության վերաբերյալ»,- ասել է նա։ Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանը դեռ տարածքային պահանջներ ունի Ռուսաստանից։ «Բայց նույնիսկ այս իրավիճակում մենք հետևում ենք շատ խաղաղ […] ...

BACK_TO_TOP