Դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ ԲԴԽ-ն կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+4.09 oC

Դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ ԲԴԽ-ն կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը

17:00 14.02.2019

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատական խորհուրդն այսօր՝ փետրվարի 14-ին, կիրառեց ամենախիստ կարգապահական տույժը՝ նրա լիազորությունները դադարեցվեցին: Որոշումը հրապարակեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Գործը քննվել է բոլոր կողմերի ներկայությամբ, դռնբաց նիստում: Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդություն ներկայացրել էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, 2018թ.-ի դեկտեմբերի 25-ին: Ելնելով քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ սահմանադրության մի շարք հոդվածներով` դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը:

«Դատարանը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել էական կարգապահական խախտման հիմքով, դադարեցվեցին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է: «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների հիման վրա որոշումը 5-օրյա ժամկետում կուղարկվի վարույթը հարուցող մարմիններին ու դատավորներին, և այն կտեղակայվի նաև դատական իշխանության պաշտոնական կայքում», – գրված էր որոշման մեջ, որն ընթերցեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Որոշումն անբողոքարկելի է, ինչն ամրագրված է Դատական օրենսգրքի դրույթով:

«Տվյալ դեպքում խոսքը վերաբերում էր դատավորի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելուն, լիազորությունները կատարել-չկատարելուն, մասնավորապես, ուժի մեջ չմտած դատական ակտին կատարողական թերթ տալուն, որը Բարձրագույն դատական խորհրդի կողմից դիտվեց որպես էական կարգապահական խախտում»,- պարզաբանեց ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը:

Դատավոր Արայիկ Մելքումյանը, ով ևս ներկա էր վճռի հրապարակմանը, լրագրողների հետ խոսել չցանկացավ, միայն նշեց, որ որոշման հետ համամիտ չէ և այս մասին կխոսի որոշմանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո:

Հիշեցնենք, որ Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն էր ներկայացրել նաև Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովը, սակայն այն մերժվել էր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:44 22.11.2024

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

09:35 22.11.2024

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

09:03 22.11.2024

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այն պետությունը, որը հրաժարվել է ինքնապաշտպանությունից, չի կարող ինքնիշխան համարվել։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Իրապես ինքնիշխան երկիրը, որը հրաժարվել է ռազմական բախումներից, բախվելու է ագրեսիայի և, անշուշտ, հայտնվելու է ուրիշի «կրնկի տակ»»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ: […] ...

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

08:53 22.11.2024

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 20 ինքնաթիռներ և Ժողովրդա-ազատագրական բանակի 6 նավ։ Այս մասին հայտնում է Թայվանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 18 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և […] ...

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

08:45 22.11.2024

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների մեջ հակահետևակային ականներ ներառելու հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Հակահետևակային ականները ներառված էին վերջին փաթեթում, իսկ հետագա փաթեթների մասով դեռ ոչինչ չունեմ հայտարարելու»,-ասել է նա։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակահետևակային ականները կարող են ներառվել ապագայում Ուկրաինային տրամադրվող ռազմական […] ...

BACK_TO_TOP