Ռոբերտ Քոչարյանի դատաքննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Ռոբերտ Քոչարյանի դատաքննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով

16:40 14.02.2019

ՀՀ Սահմանադրական դատարանը քննության է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը՝ Քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասի Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, SHANTNEWS.am-ին տված պարզաբանման ժամանակ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշել է, որ դիմումը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասին: Դիմումը ներկայացրել  էին 2019 թվականի հունվարի 18-ին:

«Այս  կարգավորմամբ՝ Վճռաբեկ դատարանի լիազորությունն է հստակեցվում, թե վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո ինչ որոշում պետք է կայացնի դատարանը՝ գործը, ըստ էության, չլուծող  դատական ակտերի դեպքում: Օրինակ՝ կալանքը: Օրենքը հստակ ասում  է՝ կա՛մ պետք է մերժվի, կա՛մ նոր դատական ակտ կայացվի: Գործն ըստ էության լուծող դատական ակտերի մասով Վճռաբեկ դատարանն ունի  բեկանելու, նոր քննություն իրականացնելու հստակ լիազորութուններ: Վճռաբեկ դատարանը մի քանի տարի առաջ իր նախադեպային որոշմամբ նախատեսել է,  որ բոլոր այն լիազորությունները, որոնք առկա են գործն ըստ էության լուծող դատական ակտերի դեպքում, կիրառելի են նաև գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեպքում: Նման մեկնաբանությունն ու կիրառումը խնդիր են առաջացնում  կիրառության և արդար դատաքննության հետ կապված: Գործն ըստ էության չլուծող դատական ակտերը պիտի ունենան որոշակի տրամաբանություն և ավարտ, այլ ոչ այն նույն ցիկլով կրկին ու կրկին անցնեն: Երկրորդ խնդիրը վերաբերում էր կալանքի քննության  առանձնահատկություններին Վճռաբեկ վարույթում: Երբ կալանքի գործը քննվում է Ընդհանուր իրավասության դատաանում կամ Վերաքննիչում, այդ գործի առանձնահատկություններն առկա են, կան հստակ ժամկետներ, մինչդեռ Վճռաբեկ դատարանում  այդ առանձնահատկություններն ու ժամկետները չկան:

Բացի այդ, կա երրորդ  հանգամանքը՝  երբ առաջին ատյանի դատարանը բավարարում  է կալանքի միջնորդությունը, երկրորդ ատյանը վերացնում է այն, ստացվում է ՝ անձը և՛ եղել է ազատության մեջ, և՛ չի եղել և որոշակի վարքագիծ է դրսևորել: Եվ այն վարքագիծը, որը դրսևորվել է  ազատության մեջ, քննության ժամանակ չի դիտարկվում որպես ապացույց, արդար դատաքննության և իրավունքի տեսանկյունից խնդիր է առաջացնում: Այս հարցերին է վերաբերում հունվարի 18-ին Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումը, որը վարույթ է  ընդունվել աշխատակազմի կողմից և քննության օր է նշանակվել ապրիլի 9-ը»,- ասել է  փաստաբանը:

Արամ Վարդևանյանը նաև տեղեկացրել է, որ գործով զեկուցող է նշանակվել ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը, իսկ դատաքննությունը տեղի կունենա գրավոր ընթացակարգով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

14:35 19.04.2025

Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունով

Հայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

14:16 19.04.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ընդունել է Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևային: Նախարարի գլխավորած պատվիրակությունը մեր երկրում է գտնվում ապրիլի 18-19-ին Հայաստանում Ղազախստանի մշակութային օրերի միջոցառումներին մասնակցելու շրջանակում: Ողջունելով նախարարին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ նման այցերը ոչ միայն խորացնում են երկկողմ կապերը, այլև նոր շունչ են հաղորդում ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների զարգացմանը։ Նա […] ...

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

13:58 19.04.2025

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների երկրորդ փուլը

Հռոմում մեկնարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամի կարգավորման բանակցությունների երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է Իրանի պետական ​​հեռարձակողը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Խորհրդակցությունները անցկացվում են Օմանի դեսպանի նստավայրում։ Ավելի վաղ Իրանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտնել էր, որ Իտալիայի մայրաքաղաքում անուղղակի բանակցություններ կանցկացվեն Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ։ ...

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

13:50 19.04.2025

Այսօր կկայանան վերջին տուրի հանդիպումները. Հոկեյի ԱԱ

Այսօր Երևանում կկայանա տափօղակով հոկեյի Աշխարհի IV դիվիզիոնի առաջնության վերջին տուրը։ Հայաստանի հավաքականն ԱԱ-ի շրջանակում վերջին հանդիպումը կանցկացնի՝ մրցելով Ինդոնեզիայի հետ։ Հանդիպումը կմեկնարկի 17։00-ին։ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը․ Մալայզիա — Ուզբեկստան / 14։00 Հայաստան — Ինդոնեզիա / 17։00 Իրան — Քուվեյթ / 20։00 Հայաստանի հավաքականն ունի 9 միավոր և երկրորդն է մրցաշարային աղյուսակում, իսկ առաջատարն Ուզբեկստանի […] ...

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

13:33 19.04.2025

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Հռոմ

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Իտալիայի մայրաքաղաք Հռոմ՝ մասնակցելու Միացյալ Նահանգների հետ բանակցությունների երկրորդ փուլին։ Ինչպես տեղեկացնում է իրանական IRNA գործակալությունը, Թեհրանն ու Վաշինգտոնը բանակցություններ են վարում Իսլամական Հանրապետության քաղաքացիական միջուկային ծրագրի և Իրանի դեմ ամերիկյան պատժամիջոցների դադարեցման շուրջ քննարկումների համար: ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

13:22 19.04.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Ապրիլի 21-24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն ապրիլի 19-ի ցերեկը, 20-22-ին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով։ Երևան քաղաքում ապրիլի 19-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 20-24-ին […] ...

BACK_TO_TOP