ՀՀ ԱԳՆ-ը մեկնաբանել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+15.09 oC

ՀՀ ԱԳՆ-ը մեկնաբանել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը

22:01 13.02.2019

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը։

Հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը՝ կապված Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության տեղակայման վերաբերյալ, ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է․

«Ի գիտություն ենք ընդունել Սիրիայում հայկական մարդասիրական առաքելության (ՀՄԱ) տեղակայման հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությունը: Հայաստանը և Միացյալ Նահանգներն արդեն երկար ժամանակ է, ինչ միասնաբար ջանքեր են գործադրում արձագանքելու Սիրիայում ընթացող մարդասիրական աղետին, որն ուղեկցվում է փախստականների և տեղահանվածների զանգվածային ճգնաժամով:

Կրկնենք, որ սիրիական հակամարտության ամբողջ ընթացքում աշխարհասփյուռ հայ ժողովուրդը մշտապես մտահոգությամբ է հետևել քաղաքացիական բնակչության, փոքրամասնությունների, այդ թվում՝ սիրիահայ հոծ համայնքի ճակատագրին: Հայկական հանրային կարծիքը խորը մտահոգություն և կարեկցանք է դրսևորել քաղաքացիական բնակչության տառապանքների և երկրի ավերման նկատմամբ: Խոսքը գնում է մի երկրի մասին, որն առանցքային ներդրում է ունեցել ցեղասպանությունից մազապուրծ եղած հայ ժողովրդի գոյատևման հարցում: Սիրիական ճգնաժամի ողջ ընթացքում Հալեպում չի դադարել գործել Հայաստանի Գլխավոր հյուպատոսը: Մինչ օրս Հայաստանն ապաստան է տվել ավելի քան 22000 սիրիացի փախստականների և մոտ չորս օդանավ մարդասիրական օգնություն է տրամադրել Սիրիայի ժողովրդին: Հարաբերական անդորրի ու անվտանգության հասատաումից հետո Հայաստանը մտադրված է շարունակել իր ներդրումը մարդասիրական առաքելությանը, ներառյալ՝ տրամադրելով բժիշկներ և մարդասիրական ականազերծողներ՝  աջակցելու հակամարտությունից տուժած Հալեպի քաղաքացիական բնակչության կենսագործությունեության բարելավմանը: Հայկական առաքելությունը բացառապես մարդասիրական բնույթ ունի, առաջնորդվում է միջազգային մարդասիրական իրավունքով և իր գործունեությունը համակարգելու է տեղում մարդասիրական օգնություն ցուցաբերող կառույցների և միջազգային գործընկերների հետ:

Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները՝ կապված Մերձավոր Արևելքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների իրավիճակի հետ և կարևորում Սիրիայում մարդասիրական աջակցության շարունակական տրամադրումը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

15:11 23.11.2024

ՀՀ ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը, «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներ Հայկ Մամիջանյանն ու Տարոն Մարգարյանը կգործուղվեն Մոսկվա: Պատգամավորները Ռուսաստանի Դաշնություն կգործուղվեն նոյեմբերի 25-27-ը՝ մասնակցելու «ԱՊՀ երկրների միջխորհրդարանական համագործակցության մեջ քաղաքական կուսակցությունների դաշինքների և բլոկների փոխգործակցության դերը» խորագրով 5-րդ միջազգային համաժողովին: ...

SHANTNEWS

15:00 23.11.2024

SHANTNEWS

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

14:54 23.11.2024

Գալակտիկաների բախման ձայնային ալիքը հասել է Երկիր մոլորակ

Բրիտանացի աստղագետները գրանցել են դիտումների պատմության մեջ ամենահզոր հարվածային ձայնային ալիքներից մեկը, որը երբևէ երկրագունդ է հասել տիեզերքի խորքերից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնել է Monthly Notices of the Royal Astronomical Society ամսագիրը: Ալիքն առաջացել է չորս «հարևանների» հետ գալակտիկաներից մեկի բախումից, որը տեղի է ունեցել Երկրից 290 միլիոն լուսային տարվա հեռավորության վրա գտնվող Պեգասի […] ...

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

14:42 23.11.2024

Հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Դոնալդ Թրամփը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն նոյեմբերի 22-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հանդիպել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի խոսնակ Ֆարահ Դահլալլահը: «Նրանք քննարկել են դաշինքի առջև ծառացած գլոբալ անվտանգային հարցերի շրջանակը», – ասել է նա: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: ...

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

14:32 23.11.2024

«Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով

Հայաստանի Պրեմեր լիգայի «Փյունիկ»-«Նոա» հետաձգված հանդիպման մուտքը կլինի անվճար տոմսերով: Այս մասին հայտնում է «Փյունիկի» մամուլի ծառայությունը․ «Հաշվի առնելով Fastex Պրեմիեր լիգայի 15-րդ տուրից հետաձգված խաղի նկատմամբ մեծ հետաքրքրությունն ու Շենգավիթի մարզադաշտի նստատեղերի սահմանափակ քանակը` առաջիկա մրցավեճի մուտքը կլինի տոմսերով, որոնք կարող եք անվճար ստանալ մարզադաշտ մուտք գործելիս: Մարզադաշտի դռների բացումը` 17:00-ին»,- ասված է հայտարարության […] ...

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

14:17 23.11.2024

Արդյո՞ք անձերի փոփոխությունը կարող է լուծել համակարգային խնդիրները. Հեռանկար բանավեճ

Այս շաբաթ Կառավարությունում տեղի ունեցած պաշտոնանկությունները փոխեցին լրատվական օրակարգը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ հայտնեց, որ մի շարք պաշտոնյաների խնդրել է թողնել իրենց պաշտոնները: Եվ դրա պատճառները անձնավորված չեն, այլ՝ համակարգային: Դրանից հետո արվեցին նոր նշանակումներ: Ի՞նչ հարց են լուծում այս փոփոխությունները: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկվել են «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, պատմաբան […] ...

BACK_TO_TOP