00:06 14.02.2019
ՀՀ քաղաքաշինության կոմիտեից հայտնում են, որ կայացել է ՀՀ վարչապետի 2018 թվականի դեկտեմբերին համապատասխան որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:
Խումբը ձևավորվել էր 1988թ. Սպիտակի երկրաշարժից հետո աղետի գոտու բնակավայրերում տեղադրված կամ կառուցված ժամանակավոր կացարանների և դրանցում բնակվող ընտանիքների մասին տեղեկատվության հավաքագրման և դրանց հիման վրա համապատասխան առաջարկությունների մշակման նպատակով:
Խմբի կազմում ներառված են ինչպես պետական, տարածքային և տեղական իշխանության մարմինների ներկայացուցիչներ, այնպես էլ աղետի գոտու հիմնախնդիրների կանոնակարգմանն առավել ներգրավված հասարարակական հատվածի ներկայացուցիչներ:
Հանդիպմանը նախ ամփոփ ներկայացվել է մարզերից պարբերաբար Քաղաքաշինության կոմիտե ներկայացված գրաֆիկական և աղյուսակային նյութերի վերաբերյալ տեղեկատվությունը, այդ թվում՝ դեռևս համալրման ենթակա տվյալների մասով: Այնուհետև քննարկվել է տեղեկատվության նախնական վերլուծության արդյունքում գծագրված հիմնական պատկերը՝ ոչ հիմնական շինությունների, այսպես ասած, ծագումնաբանության (կառուցված կամ տեղադրված տնակներ, ավտոտնակներ, քարաշեն կառույցներ, մոդուլներ), տիպերի, պատկանելության, օգտագործման նպատակի, և վիճակի, դրանցում բնակվող ընտանիքների՝ տնակում բնակվողի կարգավիճակում հայտնվելու պատճառների մասով:
Քննարկման ավարտին հստակեցվել են մինչև հաջորդ հանդիպում իրականացվելիք աշխատանքները. մասնավորապես շեշտադրվել է համայնքների և մարզպետարանների կողմից տեղեկատվության օր առաջ համալրման անհրաժեշտությունը:
«Ոչ ավելի, քան մեկ ամիս». հանդիպումը ղեկավարող Ա. Ղուլարյանը հորդորել է տեղեկատվությունը համալրելու և սահմանված ընթացակարգով Կոմիտե ներկայացնելու գործընթացն այդ ժամկետում՝ կարևորելով առաջարկությունների մշակման համար հիմնավոր տեղեկատվության առկայությունը:
Միաժամանակ, հաշվի առնելով աշխատանքային խմբի առաջարկությունը, հանձնարարվել է տեղեկատվության համալրմանը զուգընթաց արդեն իսկ սկսել սկսել գծագրված խնդիրների կանոնակարգմանն ուղղված առաջարկությունների հավաքագրման և քննարկման գործընթացը:
«Պետք չէ սա դիտարկել միայն որպես բնակապահովման հարց: Աղետի գոտու բնակավայրերում, հատկապես այնպիսի քաղաքներում, ինչպիսիք են Գյումրին, Վանաձորը, Սպիտակը, Ստեփանավանը, պետք է մոտենալ խնդրի արմատական լուծման տեսանկյունից, այն դիտարկելով նաև համայնքների քաղաքաշինական միջավայրի վերականգմանն համատեքստում»,- շեշտել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը՝ կարևորելով խնդրի քաղաքաշինական և սոցիալական կանոնակարգման ուղղությամբ համակարգված և հասցեական մոտեցման ցուցաբերման անհրաժեշտությունը:
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...