Նոր էլեկտրակայանի շինարարությունը՝ հնարավորինս արագ. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 11 2024
  • $
    387.62
  • RUBLE
    3.99
  • 421.19
WEATHER
0.09 oC

Նոր էլեկտրակայանի շինարարությունը՝ հնարավորինս արագ. հանդիպում Քաղաքաշինության կոմիտեում

13:38 13.02.2019

Կառավարության հավանությանն արժանացած՝ Երևան քաղաքում 250 ՄՎտ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կառուցելու և շահագործելու ներդրումային ծրագրի իրագործման նպատակով ՀՀ կառավարության, «Ռենկո» և «Արմփաուեր» ընկերությունների միջև կնքվել էր շրջանակային համաձայնագիր:

Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում, որին ներկա են եղել կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Արմեն Ղուլարյանը, կոմիտեի նախագահի տեղակալ Անահիտ Հախումյանը, «Ռենկո» ընկերության տնօրենի տեղակալ Գեղամ Բակլաչևը, ներկայացուցիչ Տիգրան Քրմոյանը, «Տետրակոնխ» ընկերության տնօրեն Միքայել Հասրաթյանը, «Արմփաուեր» ընկերության իրավախորհրդատու Վահան Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում են Քաղաքաշինության կոմիտեից:

Կայանի շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ է, որ բավարարվեն շրջանակային համաձայնագրի հավելված 2-ի 2-րդ բաժնով նախատեսված կառավարության պատասխանատվության ներքո գտնվող այլ հետաձգող պայմանները և տեղի ունենա ֆինանսական ամփոփումը, ինչի արդյունքում վարկային միջոցները հասանելի կդառնան կառուցապատողին:

Քննարկվել են նախագծային փաստաթղթերի պետական համալիր փորձաքննություն իրականացնող և ավարտված շինարարությունն ընդունող հանձնաժողովների ձևավորման հետ կապված հարցերը: Կոմիտեն կարճ ժամկետում կհաստատի պետական համալիր փորձաքննություն իրականացող հանձնաժողովի անհատական կազմը և հանձնաժողովի նիստը կհրավիրվի նախագծային փաստաթղթերը ներկայացնելուց առավելագույնը եռօրյա ժամկետում:

Հիշեցնենք, որ Քաղաքաշինության կոմիտեն, պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում իրականացնում է քաղաքաշինական, ճարտարապետական և լանդշաֆտային համալիրների կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման աջակցությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համար

23:52 31.10.2024

Նորվեգիան Ուկրաինային 118 մլն դոլար կհատկացնի՝ F-16 կործանիչների շահագրոծման համար

Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրամը հայտարարել է Կիևին 118 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ F-16 կործանիչների մարտունակությունը պահպանելու համար, ասվում է Նորվեգիայի կառավարության մամուլի հաղորդագրության մեջ։ «Նախարար Գրամը հոկտեմբերի 29-30-ը եղել է Ուկրաինայի նավահանգստային Օդեսա քաղաքում։ Այցի ընթացքում նա հայտարարել է, որ Նորվեգիան կավելացնի աջակցությունը Ուկրաինայի ռազմաօդային ուժերին՝ ուղարկելով լրացուցիչ 118,4 մլն դոլար, որը, ի […] ...

Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանին

23:44 31.10.2024

Տղամարդը արտասվել է, երբ կողոպտիչը վերադարձրել է նրա հանգուցյալ հարսնացուի գողացված մատանին

Ֆոլքլենդյան կղզիներում բնակվող 62-ամյա Դարեն Հորսնելը ճամփորդությունից տուն վերադառնալով գտել է իր տան կողպեքը կոտրված։ Կողոպտիչը գողացել էր նրա հանգուցյալ հարսնացու Թրեյսի Վիքին պատկանող ոսկյա ապարանջանը, iPad, շախմատի հավաքածու և 2500 ֆունտ ստերլինգ կանխիկ գումար, սակայն ամենակարևորը տղամարդու համար եղել է մատանին, որը դրված է եղել հարսնացուի աճյունասափորի կողքին։ Այս մասին գրում է Mirror-ը։ «Ահա […] ...

Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով

23:36 31.10.2024

Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով

Չինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ»: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ […] ...

Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին

23:28 31.10.2024

Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին

«Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, վկայակոչելով Փարիզում պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ֆրանսիայի և Իսրայելի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Փարիզի մտավախությունն է, որ Վաշինգտոնը ձգտում է բացառել Ֆրանսիային Լիբանանի շուրջ բանակցություններից՝ գերադասելով Լոնդոնի և Բեռլինի ավելի ակտիվ դերը։ «Ֆրանսիան տեղյակ է Լիտանի գետից հարավ «Հըզբոլլահին» զինաթափելու […] ...

Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինը

23:20 31.10.2024

Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինը

Neom տարածքի զարգացման գործակալությունը, որի նպատակն է Սաուդյան Արաբիան վերածել 21-րդ դարի երկրի, հայտնել է Սինդալ կղզում հանգստավայրի շինարարության ավարտի մասին։ Այն դարձավ Neom-ի հովանու ներքո ստեղծված առաջին մեգա-նախագիծը։ Կարմիր ծովում երբեմնի ամայի Սինդալ կղզին, որը զբաղեցնում է մոտավորապես 840 հազար քառակուսի մետր տարածք, վերածվել է շքեղ հանգստավայրի՝ հյուրանոցներով, գոլֆի ակումբով և սուպերզբոսանավերի համար նախատեսված […] ...

ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ Փաշինյան

23:12 31.10.2024

ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ Փաշինյան

Հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են կուսակցության վարչության անդամները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և կառավարության կուսակցական անդամները։ Քննարկման թեման ինքնաքննադատությունն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ-ում այսօր կրկին […] ...

BACK_TO_TOP